Մասերով խնդիրներ

Խնդիր 1:Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:

440-34=406

406-21=385

385:5=77

77*4=308

Խնդիր 2:Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,…,0:

45, 30, 18, 9, 3, 0

Լուծում
45 – 30 = 15
30 – 18 = 12
18 – 9 = 9
15 – 12 = 3
12 – 9 = 3
9 – 3 = 6
6 – 3 = 3
Պատ.՝ 3

Խնդիր 3: Երեք գոմում միասին կան 1081 կենդանի: Առաջին գոմում կա 80-ով ավելի շատ կենդանի, քան երկրորդում, իսկ երկրորդում կա 3 անգամ ավելի շատ կենդանի քան երրորդում: Պարզել, թե որքա՞ն կենդանի կա յուրաքանչյուր գոմում:

1081 – 80 = 1001
3 + 3 + 1 = 7
1001/7 = 143
143 · 3 = 429
429 + 80 = 509
Պատ.՝ I – 509, II – 429, III – 143

Խնդիր 4: 102մետր երկարության պարանը բաժանեցին երեք մասի այնպես, որ առաջին կտորը երկու անգամ երկար է երկրորդ կտորից, իսկ երրորդ կտորը 3 մետրով կարճ է առաջին պարանի երկարության կրկնակիից: Գտնել յուրաքանչյուր կտորի երկարությունը:

102+3=105

3 + 3 + 1 = 7

Խնդիր 5: Ո՞ր թիվն է 24-ով փոքր իր եռակիից:

Խնդիր 6: A և B քաղաքների միջև հեռավորությունը բեռնատարն անցնում է 5 ժամում: Եթե նա շարժվեր 16կմ/ժ ավելի մեծ արագությամբ, ապա այդ ճանապարհը կանցներ 4 ժամում: Գտնել բեռնատարի արագությունը:

Խնդիր 7: Երբ Անին 7 տարեկան էր, նրա մայրը 31 էր: Հիմա Անին իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Անիի մայրիկը:

Խնդիր 8: Հինգ արկղերում միասին կա 77կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:

Խնդիր 9: Սեղանին դրված են 4տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞ մատիտ կա սեղանին:

Խնդիր 10: Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք: