Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում: Բարակ ոսպնյակի բանաձևը: Խոշորացում

1.Ինչով են տարբերվում առարկայի իրական և կեղծ պատկերներները:

Իրական պատկերն առաջանում է ոսպնյակով անցած ճառագայթների հատումից: Այն կարելի է ստանալ էկրանի վրա:

Կեղծ պատկերն առաջանում է բեկված ճառագայթների շարունակությունների հատումից: Այն հնարավոր չէ ստանալ էկրանի վրա:

2.Որոնք են այն «հարմար» ճառագայթները, որոնց օգնությամբ սովորաբար կառուցում են առարկայի պատկերը ոսպնյակում:

Գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթը, որը բեկվելուց հետո անցնում է կիզակետով՝F

Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը `O, որը չի բեկվում և շարունակում է իր ուղղագիծ ընթացքը:

Կիզակետով անցնող ճառագայթը, որը բեկվելուց հետո դառնում է զուգահեռ գլխավոր օպտիկական առանցքին:

3.Գրեք բարակ ոսպնյակի բանաձևը:

1/F=1/d+1/f

4.Ինչն են անվանում ոսպնյակի խոշորացում: Գրեք խոշորացման բանաձևը:

Г=h1/h=f/d

5.Ձեռքի տակ ունենալով միանյն քանոն՝ ինչպես կարող եք որոշել հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը, եթե օրն արևոտ է:

Եթե հավաքող ոսպնյակն ուղղեք դեպի Արևը և դրա հետևում պահեք թղթի կտոր կամ հարթ մակերևույթ: Ոսպնյակը մոտեցրեք կամ հեռացրեք այնքան ժամանակ, մինչև թղթի վրա ստանաք Արևի ամենափոքր և պայծառ կետը: Քանոնով չափեք հեռավորությունը ոսպնյակի կենտրոնից մինչև այդ կետը. դա էլ հենց կլինի կիզակետային հեռավորությունը:

ՕՊՏԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1. Ի՞նչ է լույսը ըստ Նյուտոնի և ըստ Հյուգենսի:

Աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտներ:

2. Ո՞ր լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:

Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր

3. Լույսի ի՞նչ բնական և արհեստական  աղբյուրներ գիտեք:

Բնական՝ արեգակ, աստղեր, կայծակ և այլ:

Արհեստական՝ լամպ, գազայրիչի բոցը և այլ:

4. Ո՞րն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:

Տարբերությունը նրա մեջ է որ Լուսինը անդրադարձնում է իր վրա ընկած՝ Արեգակի լույսը:

5. Ի՞նչ է լույսի ճառագայթը:

Լույսի ճառագայթը լուսային էներգիայի տարածման ուղղագիծ գիծն է համասեռ միջավայրում։

6. Ինչպե՞ս է տարածվում լույսը համասեռ միջավայրում:

Ուղղագիծ

7. Ո՞ր լույսն է կոչվում անդրադարձած:

Այն լույսը որը երևում է իրական լույսի աղբյուրի անդրադարձված լինելու հետևանքով։

8. Ո՞ր անկյունն է կոչվում անկման անկյուն. և որը անդրադարձման անկյուն:

Անկման անկյուն է այն անկյունը, որը առաջանում է ընկնող ճառագայթի և մակերևույթին անցկացված ուղղահայաց գծի միջև։

Անդրադարձման անկյուն է այն անկյունը, որը առաջանում է անդրադարձած ճառագայթի և նույն ուղղահայաց գծի միջև։

9. Ձևակերպեք լույսի անդրադարձման օրենքը:

անկման անկյուն=անդրադարձման անկյուն

10. Ո՞ր երևույթն է կոչվում լույսի բեկում:

Լույսի բեկում է կոչվում այն երևույթը, երբ լույսի ճառագայթը անցնելով մի միջավայրից մյուսը, փոխում է իր տարածման ուղղությունը։

11. Ձևակերպեք լույսի բեկման օրենքը:

Ընկնող ճառագայթը, բեկված ճառագայթը և անկման կետում բաժանման սահմանին անցկացված ուղղահիծը գտնվում են նույն հարթության մեջ։

12. Անկմա՞ն, թե՞ բեկման անկյունն է ավելի մեծ, երբ լույսը՝ ա. օդից անցնում է ջուր, բ. ջրից անցնում է օդ:

օդից ջուր բեկման անկյունը փոքր է իսկ ջրից ոդ մեծ

Ջրագրությունը: Գետերը

Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Մուտք գործող և հեռացող ջրային տարեկան հաշվեկշիռը մոտ 18.5 մլրդ մ³ է, բայց դրա կեսը գոլորշիանում է, իսկ մնացածը վերածվում գետերի, գետակների, կուտակվում է լճերում և այլն: Այսինքն վերականգնվող է մոտ 8.5 մլրդ մ³-ը:

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

Դրանք հիմնականում սնվում են ձնհալներով, անձրևային և ստորերկյրա ջրերով:

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Կուր գետը հիմնականում սնվում է ձնհալներից, իսկ Արաքսը նաև սնվում է  անձրևներից:

ՀՀ-ի կլիման

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։

աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակարդակից, ռելիեֆը

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։

Ինչքան տարածքը բարձր գտնվի ծովի մակերևույթից այդքան ցուրտ/զով կլինի եղանակը:

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։

Քանի, որ դրանք գտնվում են ավելի ներքևում, դրանց պաշտպանում են օդային հոսանքները, նաև այնտեղ ավելի չոր կլիմա է:

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։

8 գոտի՝ մերձարևադարձային, խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, չափավոր շոգ, բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային, ձյունամերձ լեռնային

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝որպես արդարության վերականգնում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն անցյալի պատմական փաստը հաստատելու գործընթաց է, այլ նաև արդարության վերականգնման ձև, որը ուղղված է զոհերի հիշատակի հարգմանն, ինչպես նաև ապագա ցեղասպանությունների կանխարգելմանը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը և հաստատումը անհրաժեշտ է, որովհետև այն դադարեցնում է ճշմարտության ժխտումը և վերականգնում է զոհվածների արժանապատվությունը, վերականգնում է արդարությունը։

Ցեղասպանության ճանաչումը կարևոր է միջազգային մակարդակում, քանի որ այն ստեղծում է կանխարգելում՝ այլ ցեղասպանությունների համար։ Երբ պետությունները բացահայտում, ընդունում և հաստատում են կատարված գործողությունը, նրանց կգտնեն մի պատիժ ցեղասպանություն իրականացնողների դեմ: Ցեղասպանների անպատիժ մնալը շատ վտանգավոր է մեր, նաև այլ ազգերի համար:

Մարդկանց կորստից բացի ավելի ցավալին այն է, որ աշխարհի որոշ մասը չի ճանաչում դա որպես ճշմատրություն: Իսկ ճշմարտացիությունը վկայող կարևոր աղբյուրները ոչնչացվել են: Բարեբախտաբար ավելի քան 30 երկրիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով նա դրսևորել է հարգանք մեր պատմության նկատմամբ և արդարության վերականգնում:

Երկրաբանական կառուցվածքը Օգտակար հանածոները

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։

Ամենասկզբում այն եղել է ծովի հատակ որից հետո ծովի հատակը բարձրացել է վերածվել ցամաքի, որից հետո նորից ծածկվել է ծովով ապա դարձել ցամաք: Այդ գործողությունները ուղեկցվել են հրաբխով: Նաև այդ գործողությունների ընթացքում երկրակեղևի վրա առաջացել են լեռնային համակարգեր:

2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը։

Երկրաբանական պայմանները և ռելիեֆը շատ բազմազան են, այդ պատճառով մենք ունենք տարբեր օգտակար հանածոներ:

3.Նշել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանքատեսակների օրինակներ։

Մետաղներից շատ են գունավոր մետաղները՝պղինձ,կապար, ալյումին, ցինկ և այլն: Ոչ մետաղներից շատ են տուֆը,բազալտը, մարմարը, տարբեր կավերը և այլն:

4.Նշել օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։

Պղնձի խոշոր հանքավայրերն են Ալավերդին և Կապանը, հայտնի են Ագարակի և Քաջարանի հանքավայրերը:  Երկաթի աղբյուր են Աբովյանի, Հրազդանի և Սվարանցի հանքերը: Տուֆինը Արագածի լանջերը, Շիրակը, Մերձերևանյան շրջանները:

Ատոմի կառուցվածքը:Մարմինների էլեկտրականացման բացատրությունը:  Լիցքի պահպանման օրենքը:

  • Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:

Այն ունի այպիսի կառուցվածք ինչպիսին որ արեգակնային համակարգն է՝ էլէկտրոնները պտտվում են միջուկի շուրջ:

  • Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Ատոմների զանգվածով:

  • Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։

Նրա

  • Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

Պրոտոններ և նեյտրոններ

  • Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

Մեջտեղում միջուկն է, որի շուրջը պտտվում են էլէկտրոնները: Միջուկի մասնիկների և էլէկտրոնների թիվը ավելանում է ըստ ջրածին, հելիում, բերիլիում հերթականության:

  • Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:

Երբ էլէկտորնների քանակին միանում են ևս մի քանի էլէկտրոն ատոմը դառնում է բացասական:

  • Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

20-րդ դարի սկզբում Էռնեստ Ռեզերֆորդը հայտնագործել է էլէկտրոնը:

  • Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Բացասական լիցքով

  • Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Միջուկի

  • Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Դրական լիցքով

  • Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Իրենց զանգվածով, մասնիկների քանակով:

  • Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Քանի որ մարմինը պետք է ստանա կամ կորցնի էլեկտրոններ, որպեսզի լիցքը լինի կամ դրական կամ բացասական: Եթե մարմինը լինի չեզոք այն չի կլանի կամ կորցնի էլեկտրոններ:

  • Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Մարմինը պետք է ստանա կամ կորցնի էլեկտրոններ, որպեսզի լիցքը լինի կամ դրական կամ բացասական: Եթե մարմնին անցնում են էլէկտրոններ այն դառնում է բացասական, եթե չեզոք մարմնից են անցնում էլեկտրոննեը ապա այն դառնում է դրական:

  • Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:

Շփման ժամանակ մարմիններից մեկը լիցքավորվում է դրական լիցքով, մյուսը բացասաման, քանի որ մի տեղում պակասում են բացասական լիցքերը, իսկ մյուսում ավելանում:

  • Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Երբ մարմաինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրավաշվական գումարը մնում է հաստատուն:

ՀՀ աշխարհագրական դիրքը: Վարչատարածքային կառուցվածքը և տարածքային կառուցվածքը

1.ՀՀ_ը տարածքի մեծությամբ և բնակչության թվով ինչպիսի՞ դիրք է գրավում աշխարհի պետությունների շարքում ։ Մոտ 130-րդ դիրքում է:

2.Թվարկե’լ և գնահատե’լ ՀՀ ՏԱԴ_ի և ՔԱԴ’ մեզ համր նպաստավոր կամ ոչ նպաստավոր հատկանիշները:

ՔԱԴ-ի առումով, մեր բախտը այդքան էլ չի բերել, քանիի որ չունենք շատ սահմանակից երկրներ, երկրների հետ կա պայքար, նաև չունենք ծով: Բայց կան նաև նպաստավոր հատկանիշներ, որանցից մեկն է՝ այն, որ հայաստանը գտնվում է միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: ՏԱԴ-մեզ համար նույնպես այդքան էլ նպաստավոր չէ, որովհետև մենք գտնվում ենք ոչ զարգացած երկրների շրժանում, չունենք ծով և այլ:

3 Ի՞նչ հանգամանքների դեպքում ՀՀ ՏԱԴ-ի ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։

Օրինակ՝ եթե պայքարները դադարեցվեն կարող են առաջանալ առևտրական կապեր:

Պատասխանել հարցերին

1.Ինչու՞ է պետական տարածքը բաժանում վարչատարածքային միավորների։

Պետական տարածքը բաժանվում է, որ հեշտ լինի կառավարել ու մարդկանց խնդիրները լուծել։

2. ՀՀ-ն վարչատարածքային բաժանումն ինչպիսի՞ փոփոխություններ է կրել։

Սովետական ժամանակներում Հայաստանը բաժանված էր շրջանների, 1995-ից բաժանվեցին 10 մարզերը և Երևանը, հետո սկսվեց գյուղերի ու քաղաքների խոշորացումը։

3.Տարածքի ի՞նչ հատկանիշներ են հաշվի առնում պետության վարչատարածքային բաժանում կատարելիս։

Դիրքը, տարածքի մեծությունը, տնտեսական և մշակությաին ներուժը,ներքին ճանապարհաըին ցանց:

Բնագիտության ֆլեշմոբ

1. Մարդը վազքի ընթացքում սկսում է արագ շնչել։ Ինչպե՞ս է սա կապված բջիջների էներգետիկ պահանջի հետ։

Քանի որ բջիջները սկսում են ավելի արագ աշխատել ավելի շատ են պահանջում թթվածին:

2.  Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն լճի էկոհամակարգում, եթե բոլոր ջրիմուռները անհետանան:

Կյանքի շղթան կվերանա, թթվածինը քիչ կլինի:

3. Եթե մարդու արյան մեջ էրիթրոցիտների քանակը կտրուկ նվազի, ապա․
ա) Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն թթվածնի տեղափոխման գործընթացում։
բ) Ի՞նչ ազդեցություն կունենա դա օրգանիզմի ընդհանուր գործունեության վրա։

Թթվածինը և ածխածինը չեն կարողանա լավ թափանցել օրգանիզմ, ինչի հետևանքով օրգանիզմում կառաջանան խանգարումներ:

4․  Եթե բույսերը մեկ շաբաթ չստանան լույս, ապա ինչպիսի՞ փոփոխություններ կնկատվեն։

Նրանք չեն կարողանա ֆոտոսինթեզվել, սննդանյունը կնվազի, տերևները կդեռնեն ու կթառամեն:

5․ Փոքր սենյակում վառում են մեծ թվով մոմեր։ Քանի որ դուռը փակ է, որոշ ժամանակ անց մարդը սկսում է շնչահեղձ լինել։ Ինչո՞ւ։

Քանի որ երբ մոմերը վառվում են սենյակի թթվածինը օգտագործվում է և սկսում պակասել, նաև մոմերի վառվելուց ստեղծվում է ածխաթթու գազ, դրա համար մարդը սկսում է էլ ավելի վատ շնչել:

Առավոտ Կանոխ

Բանաստեղծությունը սիրո մասին է, որը հեղինակը զգում է առավոտյան։ Լսում է միայն իր երազանքներով մասին մտքերը։ Նրա հոգին ժպտում էր անդորրում։ Բանաստեղծության մեջ նաև առկա է մի փոքր տխրություն, որը արտահայտվում է տրտմություն, գունատ և այլ մի քանի բառերով։ Նաև Չարենցի բանաստեղծությունների մեջ շատ է գործածվել կապույտ բառը կամ դրա հոմանիշները։ Իմ կարծիքով կապույտն էլ է ներշնչում մի փոքր տխրություն։