Ինչպիսի՞ խնդիրներ էին ծառանում հայրենազրկված և օտար երկրներում ապաստանած հայերի առջև։

Հայրենիքից զրկվելը մարդու համար ամենածանր հարվածներից է, քանի որ նա կորցնում է իր տունն ու իր արմատները: 1915 թվականի ցեղասպանությունից հետո հազարավոր հայեր ստիպված եղան ապաստան փնտրել աշխարհի տարբեր երկրներում՝ կազմավորելով հայկական ,,սփյուռքը,,:

Օտար երկրներում հաստատված հայերի համար ամենամեծ խնդիրը սեփական ինքնությունը պահպանելն ու նոր հասարակության մեջ տեղ գտնելն էր:

Տնտեսական տեսանկյունից գաղթականների վիճակը շատ ծանր էր: Արևմուտքի զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում, նրանք ստիպված էին կատարել ամենացածր վարձատրվող ու միաժամանակ ֆիզիկապես ծանր աշխատանքները: Վիլյամ Սարոյանի ,,Նռնենիները,, պատմվածքում մենք տեսնում ենք հայ մարդու կերպարը, ով փորձում էր ամերիկյան չոր հողում նռնենիներ աճեցնել: Դա պարզապես այգեգործություն չէր, այլ կարծես հայրենիքի մի մասնիկը օտարության մեջ փոխանցելու փորձ: Սակայն տեղացիների անտարբերությունը և տնտեսական դժվարությունները հաճախ կործանում էին այդպիսի հայրենասիրական երազանքները, այնպես՝ ինչպես չորացան պատմվածքի նռնենիները: Մյուս կողմից, հայերը բախվում էին մշակութային ,,անկմանը,,: Օտարազգիները նրանց չէին ճանաչում և հաճախ վատ էին վերաբերվում՝ համարելով ,,անհայրենիք,, մարդիկ: Այս պայմաններում ազգային ինքնությունը պահպանելը դառնում էր գոյատևման միակ միջոցը: Եթե հայերը մոռանաին իրենց լեզուն և սովորույթները, նրանք վերջնականապես կձուլվեին ու կանհետանային որպես տեսակ: Այսօր էլ է ,,սփյուռքում,, ապրող հայերի համար անհրաժեշտություն հայ մնալը: Իսկ դա հնարավոր է միայն ընտանիքի, դպրոցի և հիշողության միջոցով: Ինչպես Սարոյանի պատմվածքի հերոսները, այնպես էլ ժամանակակից հայ սերունդները պետք է հասկանան, որ հայրենիքը ոչ միայն հողն է, այլև այն մշակույթը, պատմությունը և սվորությները, որոնք մենք կրում ենք մեր մեջ:

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ հայրենազրկված հայության ճանապարհը լի էր արգելափակումներով: Բայց իմ կարծիքով հենց այդ դժվարությունները ստիպեցին մեզ ավելի հայրենասեր լինել: Ինքնության պահպանումը սփյուռքում այն ուժն է, որը թույլ չի տալիս, որ հայի տեսակը ,,չորանա,, հողի վրա, ինչպես Սարոյանի պատմվածքի դեպքում չորացան նռնենիները:

Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

  • ՞ր թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1939 թ. սեպտեմբերի 1-ին, երբ Գերմանիան խախտելով պայմանագիրը հարձակվեց Լեհաստանի վրա:

  • Ո՞ր թվականին սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը։

1941 թ. հունիսի 22-ին Գերմանիայի հարձակմամբ ԽՍՀՄ-ի վրա:

  • Որքա՞ն է տևել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային՝ 6 տարի

Հայրենական մեծ պատերազմ՝ մոտ 4 տարի

  • Որքա՞ն հայ է մասնակցել պատերազմին, և մոտ քանի՞ զոհ է եղել։

Մասնակցել է շուրջ 600 հազար հայ, որոնցից 200 հազարը-ը զոհվել են:

  • Որքա՞ն հայ է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման։

100-ից ավել

  • Նշե՛ք երեք ամենահայտնի հայ հերոսների անունները։

Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան, Համազասպ Բաբաջանյան

  • Ո՞ր հայկական դիվիզիան կազմավորվեց Երևանում 1942 թ․ հոկտեմբերին։

51-րդ

  • Ո՞ր դիվիզիան հայտնի դարձավ որպես «Թամանյան»։

89-րդ

  • Նշե՛ք գեներալ Հովհաննես Բաղրամյանի պաշտոնը և կոչումը։

Կոչումը՝ Խորհրդային Միության մարշալ

Պաշտոնը՝ ռազմաճակատի հրամանատար

  • Ո՞ր քաղաքներում էին տեղակայված հայկական զորամասերը պատերազմի նախօրեին։

Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում

  • Ինչո՞ւ Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդի համար ուներ առանձնահատուկ նշանակություն։

Սա գոյաբանական պայքար էր։ Գերմանիայի դաշնակից Թուրքիան սպասում էր ԽՍՀՄ-ի պարտությանը՝ Հայաստան ներխուժելու համար։ Հաղթանակը նշանակում էր կանխել նոր ցեղասպանությունը և պահպանել հայկական պետականությունը (թեկուզ ԽՍՀՄ կազմում)։

  • Ինչպե՞ս է արտահայտվել հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։

600 հազար զինվոր

  • Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ հաղթանակը ԽՍՀՄ-ի ժողովուրդների և աշխարհի ժողովուրդների համար։

Այն փրկեց քաղաքակրթությունը կործանումից և ռասայական խտրականության վրա հիմնված գերիշխանությունից։ ԽՍՀՄ ժողովուրդների համար դա նշանակեց ֆիզիկական գոյության իրավունքի պահպանում, իսկ աշխարհի համար՝ գաղութատիրական համակարգի փլուզման սկիզբ։

  • Ինչո՞ւ էր կարևոր հայկական ազգային դիվիզիաների մասնակցությունը։

Դա բարձրացնում էր զինվորների մարտական ոգին, քանի որ նրանք կռվում էին կողք կողքի՝ հարազատ լեզվով և մշակութային ընդհանրությամբ։ Դիվիզիաները դարձան հայկական ռազմարվեստի շարունակողները։

  • Ինչպիսի՞ մարտական ուղի են անցել հայկական զորամասերը։ Որո՞նք են նրանց ամենահայտնի ճակատամարտերը։

Նրանք անցել են Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին։

  • Ինչպե՞ս է դրսևորվել հայ գեներալների ղեկավարական տաղանդը։

Հայ զորահրամանատարները աչքի են ընկել ռազմավարական ճկունությամբ և վճռականությամբ։

Հայաստանի առաջին հանրապետությունը

1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:

Դրանք նման են նրանով, որ երկու ժամանակներում էլ հանրապետություն է, խորհրդարանական սկզբուն ունեն, Երկու դեպքում էլ վարչապետը գլխավորն էր իշխանության ղեկավարության մեջ, նաև իշխանության բաժանումները՝ օրենսդիր, գործադիր և դատական: Տարբերություններն էլ նրանք են, որ այսօր կան կայացած կառույցներ, վիճակը համեմատաբար ավելի խաղաղ է և ավելի լավը զարգացման համար, իսկ առաջին հանրապետության ժամանակներում մենք պայքարում էինք մեր գոյության համար:

2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ

Երկու դեպքերում էլ շատ է կարևորվել պատականության դերը, այն համարվել է և հիմա էլ համարվում է անկախության ամենամեծ արժեքներից և դրանով ենք մենք պաշտպանում մեր հայրենիքը և մեր հարստություննները՝մշակույթը, տնտեսությունը և այլն: