Արագածոտնի մարզ

1.Գնահատե’լ Արագածոտնի մարզի զարգացման բնական նախադրյալները:

Արագածոտնի մարզն ունի լավ բնական նախադրյալներ տնտեսության զարգացման համար՝ հարուստ բնական ռեսուրսներ, գյուղատնտեսության համար բարենպաստ կլիմա, ջրային պաշարներ բերքալի հովիտներ ու հարթավայրեր, ինչը հնարավորություն է ստեղծում գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ճյուղերի զարգացման համար։

2.Ինչպիսի՞ն է Արագածոտնի մարզի տարաբնակեցման արդի պատերը:

Տարաբնակեցման արդի պատկերը անհավասար է՝ բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Աշտարակի, Թալինի և Ապարանի տարածաշրջաններում այսինքն` խոշոր կենտրոններում, իսկ բարձրադիր և մեկուսացված գոտիներում՝ թույլ է բնակեցված, բնակչությունը ձևավորվել է բնական, պատմական և տնտեսական գործոններով։

3.Որո՞նք են Արագածոտնի մարզի տնտեսության բնորոշ գծերը:

Տնտեսությունը բազմաճյուղ է, սակայն հիմնականում հիմնված գյուղատնտեսության վրա, զարգացած են սննդարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, պարենային և գինեգործական ճյուղերը, ինչը պայմանավորված է բնական ռեսուրսներով։

4.Բացարե’լ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության մասնագիտացման ներքին տարբերությունները:

Մասնագիտացման ներքին տարբերությունները պայմանավորված են կլիմայական, հողային, ռելիեֆային և տնտեսական գործոններով՝ ցածրադիր շրջաններում տարածված է այգեգործությունը, բանջարաբուծությունը, մրգաբուծությունը, բարձրադիր գոտիներում` կարտոֆիլագործությունը, հացահատիկի մշակաբուծությունը։ Աառը մթնոլորտը հարմար է կարտոֆիլի համար։

ՀՀ գյուղատնտեսությունը:Ընդհանուր բնութագիրը :Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավում

1.Ի՞նչ փոփոխություն է կրել գյուղատնտեսական արտադրության կազմակերպումը խորհրդային և հետխորհրդային տարիներին:

Գյուղատնտեսությունը հիմնված էր պետական և կոլեկտիվ սեփականության վրա՝ սովխոզներ և կոլխոզներ:1991 թ. հողի սեփականաշնորհումից հետո անցում կատարվեց մասնավոր սեփականության:

2.Գնահատե’լ գյուղատնտեսության դերը ՀՀ տնտեսության մեջ:

Զբաղվածությունը, պարենի պաշարը, ՀՆԱ-ն

3.Նշե’լ գյուղատնտեսության մասնագիտացած ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն:

Պտղաբուծություն, խաղողագործություն, բանջարաբուծություն

4.Ինչպիսի՞ն է ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքը,որտե՞ղ են տարածված խոշոր հողատարածությունները:

Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Շիրակ և այլն

5.Նշե’լ Հայաստանի մելորացիայի հիմնական տեսակները:

Ոռոգում, չորացում և այլն:

Մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն

1.Ի՞նչ տեղ է գրավում մեքենաշինությունը Հայաստանի տնտեսության մեջ:

Մեքենաշինությունը Հայաստանում կարևոր, բայց ոչ առաջատար տեղ է զբաղեցնում։ Այն հիմնականում ապահովում է այլ ճյուղերի (էներգետիկա, շինարարություն, արդյունաբերություն) տեխնիկական սարքավորումներ։

2.Նշե’լ Հայաստանի մեքենաշինություն գլխավոր ճյուղերը:

Էլեկտրատեխնիկակական, հաստոցաշինական-գործիքաշինական

3.Ի՞նչ նախադրյալներ կային Հայաստանի քիմիական արդյունաբերություն բազմակողմանի և արագ զարգացումը համար:

Հումքի առկայություն, զարգացած էներգետիկ բազա գիտական և մասնագիտական կադրերի առկայություն:

4.Բմութագրե’լ Հայաստանում ձևավորված քիմիական արդյունաբերություն գլխավոր արտադրական համալիրները:

Վառելիքաէներգետիկ համալիրը և Մետալուրգիական արդյունաբերությունը

1.Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը:

Վառելիքաէներգետիկ համալիրը տնտեսության այն ճյուղերի համախումբն է, որոնք զբաղվում են բնական վառելիքի արդյունահանմամբ, վերամշակմամբ և էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու հաղորդմամբ սպառողին։

2.Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքը,թվել առավել հզորները:

ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքի հիմքում ջերմային, ատոմային և ջրային էներգետիկան են, իսկ առավել հզոր կայաններն են Հրազդանի ՋԷԿ-ը, Հայկական ԱԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արգելի և Տաթևի ջրէկները։

3.Ինչպիսի՞ հեռանկարներ ունի ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը:

Հայաստանի վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը հենվում է նոր ատոմակայանի կառուցման, արևային ու քամու էներգիայի ընդլայնման և տարածաշրջանային էներգետիկ համակարգերին ինտեգրվելու հեռանկարի վրա։

4.Նշե’լ մետալուրգիայի դերը ՀՀ տնտեսության մեջ:

Մետալուրգիան ՀՀ տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող գլխավոր ճյուղն է, որը հանդիսանում է պետական բյուջեի հիմնական հարկատուն և ապահովում է արդյունաբերական աճը։

5.Ի՞նչ ենթաճյուղերից է բաղկացած ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը:

ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը բաղկացած է պղնձամոլիբդենային, ոսկու արդյունահանման, պղնձաձուլության և ալյումինի վերամշակման ենթաճյուղերից, ինչպես նաև սև մետաղների ջարդոնի վերաձուլումից։

6.Բնութագրե’լ ՀՀ մետալուրգիական արդյունաբերության զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:

Մետալուրգիայի զարգացման բնական նախադրյալը հարուստ հանքավայրերն են, իսկ տնտեսական նախադրյալները ներառում են մասնագիտական ներուժը, էներգետիկ հզորությունները և միջազգային շուկայի պահանջարկը։

Բնակչության կազմը

1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։

Սեռային կազմով, տարիքային կազմով, ազգային կազմով, կրոնական և այլն:

2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։

Եզդիները, ռուսները, ասորիները, վրացիները, ոքրդերը, ուկրաինացիները և այլն: Նրանք ունեն նույն իրավունքները ինչ մենք:

3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։

Երիտադասրդ տարիքում տղամարդիք գերակշռում են բայց 24 տարեկանից հետո գերակշռում են կանայք:

4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։

Կոնկերտ հիմա այն միջին է, բնակչության մեծ մասը բնակվում է քաղաքներում, բայց զգալի մասը շարունակում է ապրել գյուղերում:

Խոշոր քաղաքները

1.ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանման իրենց։

Մայրաքաղաք, մարզային կամ տարածաշրջանային կենտրոն, տեղական կենտրոն։

2.Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ էին նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:

Այն Շիրակի մարզի կենտրոնում է և դա ստեղծում է բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն`տեքստիլ, մեքենայաշինություն, սնունդ։ Գործում էին բուհեր, գիտահետազոտական հիմնարկներ։ Տնտեսական վերելքին խանգարեց 1988 թվականի երկրաշարժը, ինչի պատճառով ավերվեցին քաղաքի գործարանների մեծ մասը։ Բայց դրանից հետո կազմվել քաղաքի նոր հատակագիծ և ստեղծվեց մեծ շինարարական բազա։ Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ինչը ստեղծեց լավ հեռանկարներ զբոսաշրջության և սոցիալ տնտեսական զարգացման համար։

3. Ուրվագծային քարտեզ վրա նշել մարզերն ու խոշոր քաղաքները։

Պատասխանել հարցերին

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։

Սեռատարիքային կազմ

Ազգային (էթնիկական) կազմ

Լեզվական կազմ

Կրոնական կազմ

Սոցիալական կազմ

Կրթական կազմ

Մասնագիտական կազմ

Քաղաքային և գյուղական բնակչության հարաբերակցություն

2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։

Եզդիներ

Ռուսներ

Ասորիներ

Քրդեր

Հույներ

Ուկրաինացիներ

Վրացիներ, հրեաներ և այլ փոքր խմբեր

օրենքի առաջ հավասար իրավունքներ ՀՀ քաղաքացիների հետ

իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթները պահպանելու և զարգացնելու իրավունք

կրոնի ազատություն

մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն (դպրոցներ, դասարաններ)

մշակութային կազմակերպություններ և համայնքներ ստեղծելու իրավունք

3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։

Ընդհանուր առմամբ՝ կիները մի փոքր գերակշռում են տղամարդկանց նկատմամբ։Հաշվարկներով՝ մոտավորապես 100 տղամարդուն զուգահեռ կա 105–107 կին։

    Տարիքային տարբերություններով՝ սեռային հարաբերակցությունը փոխվում է․

    Մանկական տարիքում (0–14 տարեկան)՝ սեռերի հարաբերակցությունը մոտ հավասար է՝ փոքր տարբերությամբ տղաներ գերակշռում են փոքրիկ չափով։Աշխատունակ տարիքում (15–64 տարեկան)՝ հարաբերակցությունը մոտ հավասար է, որոշ տարիքում տղամարդկանց քիչ պակաս կա, հատկապես ծայրահեղ աշխատունակ տարիքներում։Ծեր տարիքում (65 և ավելի)՝ կիները զգալիորեն գերակշռում են տղամարդկանց (դրանք են երկարատև կյանքի ժամանակակից փաստերը), քանի որ կանայք միջինում ավելի երկար են ապրում։

      4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։

      2020-ականների տվյալներով՝ ՀՀ բնակչության մոտ 63–65%-ը ապրում է քաղաքներում, իսկ մնացածը՝ գյուղերում։

      Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ ՀՀ-ը միջին քաղաքացված երկիր է, որտեղ քաղաքային բնակչությունը գերակշռում է, բայց գյուղական բնակչությունը ևս զգալի է։

      Ուրբանիզացման մակարդակի բարձրացումը կապված է միգրացիայի, աշխատատեղերի կենտրոնացման և տնտեսական զարգացման հետ։

      Բնակչության կազմը

      1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։

      Սեռային կազմով, տարիքային կազմով, ազգային կազմով, կրոնական և այլն:

      2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։

      Եզդիները, ռուսները, ասորիները, վրացիները, ոքրդերը, ուկրաինացիները և այլն: Նրանք ունեն նույն իրավունքները ինչ մենք:

      3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։

      Երիտադասրդ տարիքում տղամարդիք գերակշռում են բայց 24 տարեկանից հետո գերակշռում են կանայք:

      4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։

      Կոնկերտ հիմա այն միջին է, բնակչության մեծ մասը բնակվում է քաղաքներում, բայց զգալի մասը շարունակում է ապրել գյուղերում:

      Պատասխանել հարցերին

      1.Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության թվի բնական շարժը:

      Բնական շարժը հաշվվում է ծնելիության և մահացության տարբերության հիման վրա։ Հայաստանի դեպքում՝

      Ծնելիությունը համեմատաբար ցածր է և շարունակ նվազում է, հատկապես մեծ քաղաքներում։

      Մահացությունը, ընդհակառակը, քիչ թե շատ կայուն է, սակայն որոշ տարիքային խմբերում (օրինակ՝ տարեցներ) նկատվում է բարձր ցուցանիշ։

      Արդյունքում՝ բնական աճը փոքր է կամ բացասական որոշ շրջաններում, հատկապես վերջին տարիներին, երբ ծնելիությունն ավելի ցածր է, քան մահացությունը։

      Այսինքն՝ բնական շարժը՝ կրճվող բնույթ ունի, և որոշ շրջաններում բնազդային անկում է նկատվում:

      2.Ինչպիսի՞ն են ՀՀ բնակչության բնական շարժի տարածքային տարբերությունները:

      Գյուղական և քաղաքային տարբերություններ

      • Գյուղական վայրերում ծնելիությունը սովորաբար ավելի բարձր է, քան քաղաքներում, քանի որ այստեղ դեռ պահպանվում են ավանդական ընտանիքային և սոցիալ-տնտեսական պայմանները:
      • Մահացությունը գյուղերում հաճախ բարձր է՝ բժշկական ծառայությունների սահմանափակ հասանելիության և կյանքի ցածր որակի պատճառով:

      Մարզերի միջև տարբերություններ

      • Տարածքներից որոշներում, օրինակ՝ Երևանում, բնական աճը ցածր է կամ նույնիսկ բացասական, քանի որ մարդիկ ավելի ուշ են ամուսնանում և ունեն քիչ երեխաներ:
      • Հյուսիսային և հարավային մարզերում, որոնք գյուղատնտեսական բնույթ ունեն, ծնելիությունը համեմատաբար ավելի բարձր է:

      3.Ինչպե՞ս է կազմակերպված ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ:

      • Ներգաղթը կարևոր դեր ունի բնակչության թվի փոփոխության մեջ, հատկապես բնական աճի բացասական դինամիկայի պայմաններում:
      • Հայաստանի համար՝ արտահանման (էմիգրացիա) հոսքը ավելի մեծ է, քան ներգաղթը, այսինքն՝ ներգաղթը միայն մասամբ է փոխհատուցում բնական անկումը:
      • Կարճ ժամանակահատվածներում որոշ վերադարձող հայրենակիցներ կամ արտասահմանից ներգաղթողներ կարող են նվազեցնել բնակչության կրճատումը, սակայն ընդհանուր գործնական ազդեցությունը սահմանափակ է:

      4.ՀՀ բնակչության թվի աճի համար մոտակա տարիներին ինչպիսի՞։ պայմաններ և նախադրյալներ են անհրաժեշտ:

      Ծնելիության խթանում՝ ընտանիքների համար սոցիալական, ֆինանսական աջակցություն (օրինակ՝ երեխայի խնամքի նպաստներ, բնակարանային ծրագրեր, հարկային արտոնություններ):

      Մահացության կրճատում՝ առողջապահության որակի բարելավում, սնուցման, կենսակերպի բարելավման ծրագրեր:

      Ներգաղթի խթանում՝ հայրենադարձության ծրագրեր, աշխատանքային և սոցիալական միջավայրի բարելավում, մասնագիտական հնարավորությունների ընդլայնում:

      Տարածքային հավասարակշռություն՝ գյուղական և հեռավոր շրջաններում տնտեսական հնարավորությունների ստեղծում, որ մարդիկ չհեռանան:

      Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ <<Կարմիր գիրքը>>

      1.Ինչու՞ է ՀՀ_ում հատուկ պահպանվող տարածքներ առանձնացվել։ Ի՞նչ չափանիշներով են դրանք միմյանցից տարբերվում։

      Տարբերակվում են տարբեր չափսերի տարբերվող տարածքներ՝ ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր, բնության հուշարձաններ և այլն:

      2.Թվարկե’լ և գրե’լ ՀՀ_ում ազգային պարկերն ու արգելոցները։

      Սևանի ազգային պարկ, Դիլիջանի ազգային պարկ, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, Խասրովի արգելոց, Շիկահողի արգելոց, Երեբունու արգելոց

      3.Բնութագրե’լ Խոսրովի և Շիկահողի արգելոցը։

      Խոսրովի արգելոցը զբաղեցնում է ավելի քան 29 հազար հա մակերես: Կան մոտ 1800 բուսատեսակեր: Հայսատանի բույսերի շուրջ 60%-ը բնակվում է Խոսրովի արգելոցում, որոնցից 1/3-ը հազվադեպ են հանդիպում: Կան կենդանիներ որոնք եզակի են և պահպանվում են Խոսրովի անտառում: Դրանցից են ՝բեզոարյան այծը, մուֆլոնը, առաջերվրոասիական ընձառյուծը, կովկասյան գորշ արջը, գառնանգղը և այլն:

      Շիկահողի արգելոցի հմինական մասը անտառապատ է: Այտեղ կա մոտ 1000 տեսակի բուսատեսակ, դրանցից նշանավոր են առաքսյան կաղնիները, վրացական թխկիները, ընկուզենու պորակները և այլ ծառատեսակներ: