Սիրո ներգործության մասին

Սերը միշտ եղել է մարդու գլխավոր զգացմունքներից մեկը, բայց այն երբեմն ընկալվում է ոչ միայն որպես ուրախություն, այլ նաև որպես ծանր փորձություն։ Միջնադարյան հայկական հայրենները ցույց են տալիս սիրո ամենատարբեր կողմերը, այդ թվում նաև սիրո դժվար կողմը։

Սերը միաժամանակ և՛ երջանկություն է պարգևում, և՛ տառապանք, որովհետև այն սկզբում կարող է լցնել է մարդու կյանքը նոր իմաստով, սակայն ժամանակի ընթացքում դառնալ կախվածություն, խլել ազատությունը և ստիպել գնալ զոհողությունների։

Իմ կարծիքով, սիրո իմաստը այն է, որ այն փոխում է մարդու ներաշխարհը, դարձնում նրան երջանիկ և տալիս բարձր տրամադրություն։ Մարդն իրեն զգում է թեթև՝ ինչպես ձուկը ջրում, և ամեն ինչ տեսնում է դրական կողմով։Այս զգացմունքը մարդուն դարձնում է ավելի լավը և փոխանցում է էներգիա։

Տառապանքները սկսվում են այնտեղ, որտեղ առաջանում է բաժանման կամ կորստի վախը։ Նահապետ Քուչակի հայրենների մեջ սերը համեմատվում է ծովի մեջ թաքցրած թակարդի հետ, որից անհնար է խուսափել։ Երբ սերը դառնում է անպատասխան, կամ երբ սիրելին հեռանում է, մարդը կորցնում է իր հանգիստը։ Երբեմն ցավն այնքան ուժեղ է լինում, որ ազդում է մարդու առողջության վրա և պատճառում հուսահատություն։ Այնպես է ստացվում, որ այդ ծանր ապրումներին նույնիսկ ,,ամենաամուր,, մարդիկ չեն դիմանում։

Այսպիսով՝ սերը երկկողմանի ազդեցություն ունի մարդու վրա։ Այն չի կարող լինել միայն հաճելի, քանի որ սերն ու ցավը կապված են միմյանց հետ։ Մարդը չի կարող սիրել առանց տառապելու վտանգի, ինչն էլ այս զգացմունքը դարձնում է անխուսափելի մի ծուղակ։ Բայց, իմ կարծիքով, պետք է սիրել այնպես, որ ցավը լինի հնարավորինս քիչ, և հիշվեն միայն լավ պահերը։

Խենթը-Բայազետ

Պատմության մեջ լիում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Բայազետի բերդի պաշտպանությունը հենց այդպիսի դեպք էր, որտեղ մարդկանց խմբի փրկությունը կախված էր ընդամենը մեկ մարդու հերոսական քայլից։

Նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում մեկ անձնուրաց մարդը կարող է փրկել և հուսադրել հազարավոր մարդկանց։

1877թ. հունիսին Բայազետի բերդը հայտնվեց անհույս իրավիճակում։ Թուրքական 10 հազարանոց զորքը պաշարել էր բերդը, և պաշարվածները մնացել էին առանց պարենի և զինամթերքի։ Րաֆֆու ,,Խենթը,, վեպում տիրող իրավիճակը ազդեցիկ է արտահայտված. Կարծես ամեն կողմից հուսահատության ձայներ էին լսվում։ Ժողովուրդը պատրաստ էր բերդի դռները բացել և հանձնվել։ Բերդի հրամանատարությունը որոշում կայացրեց օգնության խնդրանքի լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ Այս պահին է դրսևորվում անհատի, այս դեպքում Վարդանի(նախատիպը` Սամսոն Տեր-Պողոսյան) ով այն միակներից էր ով պատրաստ եղավ անձնազոհ քայլերի գնալ հանուն մնացածի։ Կարող ենք ասել, որ Վարդանի(Սամսոնի) կերպարը մարմնավորում է հույս և հավատ։ Իմ կարծիքով այսպիսի հերոսություն անելու համար կարևոր է, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր պատրաստվածությունը։

Այսպիսով` Բայազետի հերոսական պաշտպանությունը ցույց է տալիս, որ կարևոր են ոչ միայն մեծաթիվ բանակները, այլև այն անհատները, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը հանուն այլոց փրկության։

Գեղեցկության և կործանման սահմանագծին

Արվեստը հաճախ ներկայացվում է որպես կյանքի արտացոլում, սակայն Էդգար Ալան Պոյի ,,Ձվաձև դիմանկարը,, ստեղծագործության մեջ այն հանդես է գալիս որպես զոհաբեր ուժ, որը կլանում է կյանքը։

Արվեստը, ձգտելով հասնել կատարելագործված հավերժության, կարող է հասցնել մարդու կյանքի կործանմանը։

Մարդիկ միշտ փորձել են կանգնեցնել ժամանակը մեկ պահի վրա և դրա լավագույն միջոցը միշտ արվեստն է եղել. օրինակ`, երբ ընտրված պահը պատկերվել է կտավին։ Սակայն Պոն ասես կողմ չի կյանքի անվերջ պատկերին և զգուշացնում է, որ պահի գեղեցկությունը հավերժացնելու մոլուցքը կարող է կործանարար լինել գեղեցկության իրական աղբյուրի համար։ Ստեղծագործության մեջ ամեն անգամ կտավի վրա գույնի հայտնվելուց կինը էլ ավելի էր հյուծվում հոգնածությունից, նա ասես հաղորդում էր իր դեմքի գույները կտավին։ Սա հաստատում է, որ հավերժական գեղեցկությունը պահանջում է կենդանի գեղեցկության մահը։ Ստեղծագործությունը կարդալուց առաջանում է հարց. արվե՞ստն է կարևոր, թե՞ մարդը։ Այս հարցի պատասխանը ըստ իր տեսակետի Պոն փոխանցում է պատմվածքի վերջում,` երբ նկարիչը, վերջացնելով աշխատանքը, բացականչում է. ,,Սա հենց ինքը Կյանքն է,,, իսկ հետո շրջվում է և տեսնում, որ իր ,,սիրելին,, մահացած է։ Պոն հստակ ցույց է տալիս, որ ոչ մի ստեղծագործություն, որքան էլ հանճարեղ լինի, չի կարող փոխարինել մարդուն։ Իմ կարծիքով արվեստը ստեղծված է կյանքը պատկերելու և արտացոլելու համար, այլ ոչ թե կյանքերը խլելու։ Երբ արվեստի գործը մարդուց ավելի է կարևորվում, մեր աչքերում այն վերածվում է ինչ-որ բան փոխանցելուց զուրկ մի առարկայի։

Այսպիսով` ,,Ձվաձև դիմանկարը,, ստեղծագործության մեջ հեղինակը փոխանցում է, որ արվեստի և կյանքի միջև պետք է լինի ներդաշնակություն, այլ ոչ թե մրցակցություն։ ,,Հավերժությունը,, կտավի վրա գեղեցիկ է, բայց եթե այն ձեռք է բերվել սիրո և կյանքի կորստի գնով, ապա այդ ,,գեղեցկությունը,, սպանիչ ուժ է։ Քանի դեռ մարդն է արվեստ ստեղծողը և ստեղծում է այն մարդկության համար, նա էլ պետք է մնա բարձրագույն արժեք։

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ։

Իմ կարծիքով ինչքան էլ սենտիմենտալությունը գերիշխում է, պատմվածքը նման է նաև հեքիաթի, քանի որ այն մի փոքր իրականությունից կտրված և իդեալականացված է։ Հեղինակը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ ամեն անգամ նույն օրը և նույն ժամին են տեղի ունենում ,,Պոլիտեխնիկի ուսանողի,, գործողությունները։ Սա սովորական կյանքին բնորոշ չէ(ոնց որ հիմնականում ներկայացվում է սենտիմենտաալիզմում) քանի որ իրավիճակները և ժամանակը սովորաբար փոխում են մարդկանց հարաբերությունները, իսկ այստեղ սերը մնում է ,,կանգնած,,։

Բնութագրել պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում։

Սկզբում նրան տեսել էին որպես խորհրդավոր ձևով խաղացող դերասանուհի։ ,,Մանուշակի պատմության,, ժամանակ նա երիտասարդ էր, սկզբում ավելի թեթև էր վերաբերվում երկրպագուներին և հավանում էր զուտ ծաղիկները։ Այնուհետև կարծես իր ընկերուհու խոսքերից քիչ հետո տարվում է ուսանողով, չնայած նրան չէր էլ տեսել։ Դժբախտ պատահարից հետո նա սկսեց ափսոսալ և կարծես իրեն պարտական էր զգում հանգուցյալ երիտասարդի հանդեպ։

Կարդա՛ պատմվածքը, արտահայտի՛ր կարծիք, վերաբերմունք։

Կարծում եմ իրական կյանքում այսպիսի դեպքեր չեն պատահում կամ էլ շատ հազվադեպ են պատահում, և այդ պատճառով էլ, չնայած ակնհայտ երևում են ,,իդեալականացված,, կերպարները կամ հանգամանքները, միևնույն է ստեղծագործությունը հուզիչ զգացմունք է հաղորդում։

Կարդացածդ ստեղծագործության հեղինակի մասին հետաքրքիր փաստե՛ր գտիր համացանցից և հավաքի՛ր քո բլոգում։

Անդրե Մորուան (իսկական անունը՝ Էմիլ Սալոմոն Վիլհելմ Հերցոգ) 20-րդ դարի ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ դեմքերից է։

Մորուան իր կեղծանունը հորինել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ «Անդրե» անունը նրա զոհված ընկերոջ հիշատակին էր, իսկ «Մորուա»-ն մի փոքրիկ գյուղի անուն է, որը նա շատ էր սիրում։ Այս կեղծանունն այնքան հայտնի դարձավ, որ 1947 թվականին նա պաշտոնապես փոխեց իր անունը և դարձավ Անդրե Մորուա։

Նա համարվում է ռոմանտիկացված կենսագրության ժանրի հիմնադիրներից մեկը։ Մորուան կարողանում էր պատմական դեմքերի (ինչպիսիք են Շելլին, Բայրոնը, Բալզակը, Դյուման կամ Վիկտոր Հյուգոն) կյանքը ներկայացնել ոչ թե որպես չոր փաստերի շարան, այլ որպես հետաքրքիր վեպ։ Նրա ամենահայտնի գործերից է «Երեք Դյումա»-ն։

Մորուայի ամենասիրված գործերից մեկը «Նամակներ անծանոթուհուն» էսսեների շարքն է։ Հետաքրքիրն այն է, որ այդ «անծանոթուհին» իրականում գոյություն չուներ. նա կերպար էր, որին գրողն ուղղում էր իր խորհուրդները կյանքի, սիրո, հարաբերությունների և կանացի հմայքի մասին՝ փոխանցելով իր կենսափիլիսոփայությունը։

Համո Սահյան ստեղծագործություններ

1.Կարդացե՛ք Սահյանի բանաստեղծությունները, վերլուծե՛ք։

Անտառում, Մասրենի,Անունդ տալիս

Համո Սահյանի ,,Անտառում,, բանաստեղծությունը պատկերում է բնության մի խորհրդավոր ու ապրող աշխարհ, որտեղ ամեն մի թուփ ու կենդանի ունի իր զգացմունքը։ Այստեղ աշնան խաղաղությունը բախվում է անտառի ներքին անհանգստությանն ու կյանքի դաժան օրենքներին։

,,Մասրենի,, ստեղծագործության մեջ հեղինակը բույսի միջոցով խոսում է մարդկային մենության և հպարտության մասին։ Լքված ու փշոտ մասրենին դառնում է անտարբեր դարում իր տեսակը պահող վեհ անհատի խորհրդանիշը։

,,Անունդ տալիս,, բանաստեղծությունը Հայաստանի հոգեվիճակների ու պատմական հիշողության մասին է։ Սահյանը հայրենիքը հավաքում է մամռոտած քարերի, լքված թոնիրների ու բնության գույների մեջ՝ ստեղծելով կարոտի մի անվերջանալի պատկերասրահ։

2. Ընթերցե՛ք Սահայանի բանաստեղծությունները համացանցից, ընտրե՛ք ձեզ դուր եկածները։ 

Ինձ ասում են՝ թե խելոք մնա

3. Բնությունը Սահյանի պոեզիայում։ Ներկայացրե՛ք ձեր մտորումները։ 

Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում

Կանաչ դաշտը

Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,,ստեղծագործությունը։

1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։

Կանաչ հովտում արածում էին պառավ կարմիր ձին և իր սիրուն քուռակը: Հանկարծ հայտնվում է մի քաղցած գայլ և փորձում է հարձակվել փոքրիկ քուռակի վրա: Մայր ձին, չնայած իր ծերությանը, կտրում է պարանը և ամբողջ ուժով պայքարում գայլի դեմ, որպեսզի փրկի իր ձագին: Կռիվը տևում է մինչև երեկո, մինչև հովիվն ու շները հասնում են օգնության և քշում գայլին: Քուռակը փրկվում է, բայց մայր ձիու սիրտը չի դիմանում վախին ու լարվածությանը, և նա սատկում է: Տարիներ անց քուռակը մեծանում է և դառնում է նույնքան գեղեցիկ ձի, ինչպիսին իր մայրն էր:

2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։

Հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ բնության մեջ բոլորն ունեն իրենց պայքարը և մայրական սերը բնորոշ է բոլորին: Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ձին է իր կյանքը վտանգում քուռակի համար, այլև գայլն է մտածում իր ձագերի մասին: Գայլը չէր ուզում պարտված հետ գնալ, որովհետև տանը նրան սպասում էին իր քաղցած ձագերը, և նա պետք է սնունդ տաներ նրանց, որպեսզի նրանք որբ չմնային ու չմեռնեին: Հեղինակը սրանով ցույց է տալիս, որ կյանքը դաժան է, և յուրաքանչյուրն իր ձևով է փորձում պաշտպանել իր ընտանիքը:

Վերջաբանը թեև տխուր է, բայց շատ իմաստուն է: Ինձ դուր եկավ, որ հեղինակը ցույց տվեց ,,կյանքի շղթան,,. մայր ձին մեռավ, բայց քուռակը մեծացավ ու նորից լցրեց հովիտը: Նույնիսկ գայլը փախավ, որպեսզի իր ձագերին պահի: Սա նշանակում է, որ կյանքում ամենակարևորը սերն է և սերունդը շարունակելը: Թեև մայր ձին չկա, նրա գեղեցկությունն ու ուժը հիմա ապրում են մեծացած քուռակի մեջ:

3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշը:

Պայքարը նշանակում է ուժ գործադրել մի դժվարություն հաղթահարելու կամ թշնամուն հաղթելու համար: Դա կարող է լինել և՛ ֆիզիկակակն կռիվ, և՛ կամքի ուժով կռիվ:

Զաբուղոն

1. Ի՞նչ է նովելը։

Նովելը (նորավեպ) փոքրածավալ, արձակ գեղարվեստական ստեղծագործություն է, որն աչքի է ընկնում կյանքի մեկ ավարտուն դրվագի պատկերմամբ, սուր սյուժեով, սեղմությամբ և անսպասելի վախճանով։ Այն ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում, հաճախ պատկերում է արտասովոր դեպքեր, ունի քիչ կերպարներ և հագեցած է հոգեբանական վերլուծություններով։Հայ գրականության մեջ նովելի դասական օրինակներ է ստեղծել Գրիգոր Զոհրապը։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Իրական սերը զոհեր է պահանջում, իսկ Վասիլիկի սերը ավելի շատ ,,ցուցադրության,, համար էր։ Երբ դժվարություն եղավ, նա դավաճանեց։

3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։

Զաբուղոն գյուղի խոհրդավոր գողն էր: Գողություն անում էր ոչ թե չարությունից դրդված այլ իր ճարպկությունը ապացուցելու համար: Նա միամիտ էր,բայց համատարիմ: Նա նախընտրեց բանտում փակված լինել քան ականատես լինել դավաճանմանը:

Վասիլիկը Զաբուղոյի նշանածն էր: Նա ցուցամոլ էր և թեթվամիտ: Նրան դու էր գալիս ,,խարհրդավոր գողի,, նշանածը լինել, բայց նրա սերը լիովին անկերղծ չէր և նա պատրաստ չէր զոհողությունների գնալու: Նա չդիմացավ և ցանկանալով տեսանելի կյանք ամուսնացավ մեկ ուրիշի հետ, իսկ ամենավատը մատնեց իր սիրեցյալին ոստիկանություն:

Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։

Իմ կարծիքով այս երկու հերոսների քայլերով բացահայտվում են մարդկային հոգու տեսակները: 

Զաբուղոն ապացուցեց որ նույնիսկ գողը կարող էր ունենալ ավելի բարձր մարդկային արժեքներ քան այլ մարդիկ: Նա հասկացավ, որ առանց սիրո և հավատի ազատությունն անիմաստ է, և նախընտրեց բանտը քան հոգու դատարկությունը:

Շիրազ

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Գարունը, բնության վերածնունդը

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Նա կարծես ուզում է տիրապետել բնության հրաշքներին և սփռել դրանք աշխարհով մեկ:

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Լուսավոր է, հեքիաթային:

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Մահվան իմաստը՝տառապանքը:

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Մի կարկաչող, հավերժական աշխարհ որը չունի վերջ և ոչ ոք կորուստենր չունի:

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Նույնպես կցանկանայի վերացնել տառապանքները նաև պատերազմները և հույզերը:

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը մի կախարդական տեսարան է, որտեղ ձնծաղիկները ձյան տակից նայող աչքեր են, իսկ ծիծեռնակները՝ գարնան ավետաբերներ: Այնտեղ արևը ոսկե թագ է լեռների կապույտ գագաթներին, իսկ արշալույսը՝ թագավորական ծիրանի հագուստ, որով զարդարվում է ողջ բնությունը:Հովհաննես ՇիրազՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Հայ ժողովրդի պատմական ճանապարի մասին:

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Սա կարծես խորհրդանշում է հույսը և ցույց է տալիս լավատես լինելը:

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Կարծում եմ գաղափարը այն է, որ միշտ պետք է շարժվել դեպի ,,անմեռ աստղերը,,:

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

,,Դարերն ի վեր,, և ,,դարեր կան դեռ,, տողերը հստակ ցույց են տալիս, որ սա հավերժականի մասին է:

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դշխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։ 

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան-4տառ 5հնչյուն, գեղեցկություն-11տառ 11հնչյուն, սաղավարտ-8տառ 8հնչյուն, անարև-5տառ 6հնչյուն, վերջնագիր-9տառ 9հնչյուն, խմբվել-6տառ 7հնչյուն:

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ, հանրամատչելի, ճտքակոշիկ, խորհրդատվություն, ծաղկեփունջ, տեսչական, առվեզր։

ու-ն սղվել է, ու-ն սղվել է,ի-ը, ի-ն սղվել է, ու-ն սղվել է, ու>վ,

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես-անձնական, իրար-փոխադարձ, ամենայն, ողջ-որոշյալ, այստեղ-ցուցական, սա-ցուցական,բոլորը-որոշյալ, ոչ ոք-ժխտական, ինչքան-հարցական, համայն-որոշյալ, որևէ-անորոշ ։ 

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ, մտամոլոր, անընդունակ, հազարավոր, երգչախումբ, մարդամոտ։ 

գիր+ա+տախտակմիտ+ա+մոլոր, ան+ընդունել+ակ, հազար+ա+վոր, երգիչ+ա+խումբմարդ+ա+մոտ

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։-պարզ

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։-բարդ համադասական

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։-բարդ ստորադասական

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։-բարդ ստորադասական

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է ձյունն է մեղավոր՝ որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը՝ իր շքեղությամբ։ 

Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։ 

3214

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։  պարտական

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։ նկարներին

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը տղային անչափ զարմացրեց ․ չիմացավ՝ արդյոք սունկը թողնի կրակի վրա և վազի մոր հետևը, թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ

Թմբկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

հավլունի-առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, աննըկուն-դիմացկուն, բաբան-կատապուլտ, մըրափել-քնել

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

Նախերգանքի հիմնական միտքն այն է, որ կյանքն անցողիկ է, իսկ մարդու գործը՝ անմահ: Իմ կարծիքով՝ սա հիշեցում է, որ մենք պետք է ապրենք ճիշտ արարքներով, քանի որ մեր թողած հետքը (լավ կամ վատ) ապրելու է մեզնից հետո։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ իշխան՝ քաջ, հայրենասեր մարդ, լավ ռազմիկ, բայց չափազանց վստահող իր կնոջը։

Թմկա տիրուհի՝ գեղեցիկ, բայց դավաճան և փառամոլ կին։

Նադիր Շահ՝ նենգ, հզոր և դաժան տիրակալ, ով հաղթում է ոչ թե ուժով, այլ դավաճանության դրդելով։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Տիրուհին դավաճանեց, որովհետև գայթակղվեց փառքով և իշխանությամբ: Նա հավատաց աշուղի ստին, թե Շահի կողքին կդառնա աշխարհակալ թագուհի։ Չեմ կարծում թե ես կարող եմ նրան արդարացնել, քանի որ նա սխալ քայլ է ընտրել:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Մարդու թողած գործն է անմահ։

Դավաճանությունը երբեք երջանկություն չի բերում։

Շահամոլությունը կարող է կործանել մարդուն։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

,,Մարդու գործն է միշտ անմահ,, տողը և Շահի ու Թմկա տիրուհու երկխոսությունը վերջում: