Բնագիտություն

Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:

Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են:

Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:

Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է: Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Реклама

about:blank

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Թթուներ

Սովորել ՝ Թթուներ թեման:

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Խնձորաթթու, կիտրոնաթթու, ծծմբական թթու, Ազոտական թթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Կազմված են ջրածնից, թթվածնից և թթվային մնացորդներ

  1. Ինչպե՞ս կարող եք համոզվել ,որ տվյալ նյութը թթու է:

Ունի թթվային համ և թթվային հոտ։

  1. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:

Շատ զգույշ, որովհետև կայրի եթե շատ ուժեղ թթու լինի։

Վագրեր

Վագր (Լատիներեն՝ Panthera tigris), կատվազգի գիշատիչ։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Բայց Չափահաս Արու Սիբիրյան Վագրը Թաթի մի հարվածով (մի չափալախով) կարող է անգամ ձի սպանել ։ Վագրերը կարող են մինչև 4 մետրից մինչև 5 մետր բարձրությամբ ցատկեր կատարել, կենդանիները հազվադեպ են կարող փրկվել վագրի ճանկերից և ճիրաններից կամ մագիլներից Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դար 1940―թվականից 1960―1970 թվականներ, երկրորդ կեսի ժամանակաշրջանում։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը Բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–5 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։