1.Ինչով են տարբերվում առարկայի իրական և կեղծ պատկերներները:
Իրական պատկերն առաջանում է ոսպնյակով անցած ճառագայթների հատումից: Այն կարելի է ստանալ էկրանի վրա:
Կեղծ պատկերն առաջանում է բեկված ճառագայթների շարունակությունների հատումից: Այն հնարավոր չէ ստանալ էկրանի վրա:
2.Որոնք են այն «հարմար» ճառագայթները, որոնց օգնությամբ սովորաբար կառուցում են առարկայի պատկերը ոսպնյակում:
Գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթը, որը բեկվելուց հետո անցնում է կիզակետով՝F
Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը `O, որը չի բեկվում և շարունակում է իր ուղղագիծ ընթացքը:
Կիզակետով անցնող ճառագայթը, որը բեկվելուց հետո դառնում է զուգահեռ գլխավոր օպտիկական առանցքին:
3.Գրեք բարակ ոսպնյակի բանաձևը:
1/F=1/d+1/f
4.Ինչն են անվանում ոսպնյակի խոշորացում: Գրեք խոշորացման բանաձևը:
Г=h1/h=f/d
5.Ձեռքի տակ ունենալով միանյն քանոն՝ ինչպես կարող եք որոշել հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը, եթե օրն արևոտ է:
Եթե հավաքող ոսպնյակն ուղղեք դեպի Արևը և դրա հետևում պահեք թղթի կտոր կամ հարթ մակերևույթ: Ոսպնյակը մոտեցրեք կամ հեռացրեք այնքան ժամանակ, մինչև թղթի վրա ստանաք Արևի ամենափոքր և պայծառ կետը: Քանոնով չափեք հեռավորությունը ոսպնյակի կենտրոնից մինչև այդ կետը. դա էլ հենց կլինի կիզակետային հեռավորությունը: