Ինչ կամենում ես, այն էլ ստանո՞ւմ ես

Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:

Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:

Մտածե՛ք՝  նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:

Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:

Եթե ձեր ուզածը գիտելիք է, դա էլ իրականություն կդառնա. ձեր գլուխը կվերածվի բազմաթիվ գրվածքներով լեցուն մի մեծ գրադարանի: Իսկ, հետո դուք լաց կլինեք, կդժգոհեք ու կաղմկեք. «Միայն բառեր, ամենը բառեր ու բառեր, ոչ ու փուչ բառեր: Եվ ես սրա վրա ծախսեցի իմ ամբողջ կյանքը»:

Թող ձեր երազանքները լինեն գիտակցված, չէ՞ որ բոլոր երազանքները վաղ, թե ուշ կատարվում են: Երբեմն երազանքները կատարվում են ոչ միանգամից, դրանց կատարման հերթը ձգվում է բավականաչափ երկար, դե՛, որովհետև հո միայն դո՞ւք չեք: Այնպես որ, շատ հաճախ կարիք է լինում սպասել:

Երբեմն էլ երազանքները իրականանում են միայն հաջորդ կյանքում, բայց, մեկ է, ցանկացած երազանք, ի վերջո, կատարվում է: Սա շատ վտանգավոր օրենք է:

Այնպես որ, նախքան ինչ-որ բան կամենալը, մտածե՛ք:

Նախքան ինչ-որ բան խնդրելը, մտածե՛ք:

Եվ հիշե՛ք՝  ցանկացած երազանք անպայման իրականանում է, բայց արդյո՞ք դրա դիմաց դուք ստիպված չեք լինի չափից ավել թանկ վճարել:

Առաջադրանքներ

1)ABC հավասարակողմ եռանկյունում AB=15սմ։ Գտեք այդ եռանկյան պարագիծը։

P=3×15=45

Պատ 45

2)Հավասարասրուն եռանկյան սրունքը 10 սմ է, իսկ հիմքը՝17 սմ։Գտեք այդ եռանկյան պարագիծը։

P=10×2+17=37

Պատ 37

3)Տրված է CD=BD, <1=<2: Ապացուցեք, որ ABC եռանկյունը հավասարասրուն։

Պատ 

4)Տրված է AB=BC, <1=130o :Գտեք <2-ը։

Պատ,