Բարբառային նախագիծ

ՔՆԿՈՏ ՊԱՀԱԿԸ 

Եղել է մի թագավոր։ Այդ թագավորը շարունակ որսի գնալիս է եղել իր տղայի հետ: Օրերից մի օր այս թագավորի պահակը երազում տեսել է, որ թագավորի տղան խփվեց։ Նա վեր է կացել, գնացել թագավորի մոտ ու ասել է․

— Թագավոր ապրած կենա, այսօր տղայիդ որսի մի տար , գիշերը տգեղ 

երազ եմ տեսել։  

Այս թագավորը սրա ասածը անգամ չի լսում ու տանում է: Որսի տեղը հասնելն ու թագավորի տղայի խփվելը մեկ է լինում։ Այս թագավորը որսից գալիս է ու, թագավորին ինչպես հարիր է, կանչում է իր դահիճին ու հրամայում է, որ պահակին տանի ու ժողովրդի առջև գլուխը թռցնի։ Երբ վեզիրնին հարցնում են, թե. «Թագավորն ապրած կենա, ինչու ես գլուխը թռցնել տալիս, թագավորը ասում է։

 — Պահակը ինչու է քնել, որ մի հատ էլ երազում տղայիս տեսել է սպանված։ 

Բառարան

Հորսի-որսի

քնելիս-գնալիս

ըսօր-այսօր

Կուշտը -մոտը 

 Կեշ — տգեղ, վատ

 Ըրազ— երազ

 Լայաղ ա — վայել է 

Ըղաքին – առջեւ 

Թողնել մեկնաբանություն