ՇԱՇ ՂՈՆԱՂԸ
Մի անգամ մի մարդ գնում է իր ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, երեկորյան վեր է կենում վեր գանում ուրանց տոն: Մըկ էլա նշում, տեսնում երգինքը տրաքեց, թօռը նի կալավ:
— Բահո, էլ հունց եմ կըգալու քյամ տոն, — ասում ա էդ ղոնաղը։ Տընատերը տենում ա էլ ճար չկա, ասում ա.
— Ա հինգեր, էս թօռավը վեր չես կենալ ու քինալ տոն, հունց անենք, գիշերը մնա մեր տանը. էլ վեր օրվա հինգերունք ենք:
Վերջը էս ղոնաղը համաձայնվում ա: :
Տընատերը մըն էլ ուրան կընեկը զբաղվում են ուրանց կուրծերավը, մըն էլ նշում են, տեսնում՝ ղոնաղը կա վեչ։
Կիլա վախտան ենդան տեսան, ըհը, ղոնաղը լրիվ թրջած, ճյուր տառած նի մտավ: _
— Ա՛ մարթ, տոնդ շինվի, էս թօռավը ըշտեղ ես քյացավ։
— Քյացալ եմ տոնը անալ, վեր թօռին դյարդա գիշերը մընալու եմ ծեր տանը։
Բառարան
Շաշ — հիմար
տոն-տուն
կիլա վախտան ենդան – բավական ժամանակ անց
Ղոնաղ — հյուր
Մշտենչ — որտեղ
Մըն հետ — մի անգամ
Քյամ — գնամ
Հինգեր — ընկեր
Կա վեչ — չկա
Թօռը կալավ — անձրեւը սկսվեց
Դյարդա- — պէ՛տճառով
Եշել — նայել