Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։ Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում 

3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։ այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են 

Ալևոր-ծեր

Ծիծեռի-ծիծեռնակ

մատուռ-փոքր եկեղեցի

վեմ-միակտուր պինդ քարշ

որմի խոռոչում-պատ խոռոչելը

վարսաթափ— մազերը թափված, հերաթափշ

ցուպ-ձեռքի գավազան, ձեռնափայտ

հայրեն ու տաղիկ-փոքր գեղեցիկ ոտանավոր