Կանձրևե, տղա’ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

Անձրև երբեմն կլինի հոքիիդ մեջ։

Այսինքն մռայլ կլինի քո մեջ ու կարող է ինչ-որ բանից հիասթափվես կամ հոգնես նրանից ինչ կատարվում է քո կյանքում։

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։

Անձրևի ժամանակ եղանակը մռայլ է լինում և մռայլությունը կարող է հոգեվիճակի հետ կապված լինի, քանի որ մարդը կարող է կորցնել իրեն կարևոր մարդուն։

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Վերջին նախադասության մեջ կարելի է տեսնել, որ լացելը պետք է մարդու համար։ Իմ կարծիքով դա էմոցիանները դուրս մղելու համար է։ Նաև նրա մասին էր, որ կյանքում կարող են լինել դժվարություններ, պարտություններ և դա նորմալ է, քանի որ բոլոր մարդկանց մոտ նրանք առաջանում են։

Քիմիա

3.Բնութագրե՛ք թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կազմե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները: Նյութերի բանաձևերի տակ գրե՛ք դրանց անունները, հաշվեք բարդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr), իսկ բանաձևերի վերևում դրե՛ք միացությունների մեջ տարրերի ցուցաբերած ՕԱ-ները:



օրինակ՝ C + O2 → CO2

ՕԱ

C-     0

O2 —   0

CO2 =  C+4 / O-2

Mr (CO2)= 12+16+16=44

Ֆիզիկական հատկությունները: Թթվածինը անգույն, անհամ և անհոտ գազ է, ջրում համեմատաբար քիչ է լուծվում (100 ծավալ ջրում 20°C ջերմաստիճանում լուծվում է 3,1 ծավալ թթվածին): Թթվածինը քիչ ծանր է օդից. 1 լ թթվածինը նորմալ պայմաններում կշռում է 1,43 գ, իսկ 1 լ օդը՝ 1,29 գ: (Նորմալ պայմաններ՝ կրճատ՝ ն. պ., համար- վում են 20°C ջերմաստիճանը և 760 մմ սնդ. սյուն. ճնշումը կամ 1 մթն. ≈ 0,1 ՄՊա): 760 մմ սնդ. սյուն. ճնշման դեպքում և -183°C ջերմաստիճանում թթվածինը հեղուկանում է, իսկ -218,8°C-ում՝ պնդանում:

Քիմիական հատկությունները: Տաքացնելիս թթվածինը բուռն կերպով փոխազդում է բազմաթիվ նյութերի հետ, ընդ որում՝ անջատվում է ջերմություն և լույս: Այդպիսի ռեակցիաները կոչվում են այրման ռեակցիաներ: (Այրման ռեակցիաներին դուք ծանոթ եք բնագիտության դասընթացից): Եթե թթվածնով՝ Օշ, անոթի մեջ իջեցնենք առկայծող ածուխ (նկ. 8), այն կշիկանա մինչև սպի- տակելը և կայրվի: Որոշելու համար, թե ինչ նյութ է առաջացել, անոթի մեջ ավելացնում են կրաջուր։ Վերջինս պղտորվում է, քանի որ ածխի այրման ժամանակ առաջանում է ածխածնի (IV) օքսիդ.

Թթվածնի ստացում

Ամենապարզ եղանակը դա, երբ փորձանոթի մեջ լցրեցինք մարգանցովկա, մետաղյա շտատիվի վրա ամրացրեցինք փորձանոթը հետո դրեցինք սպիրտանոթի վրա։ Փորձանոթի մեջ դրեցինք գազատար խողովակ և խողովակի վերջում սովորական անոթ։ Որպեսզի հասկանանք, որ թթվածինը առաջացած էլ է պետք է վերցնել սովորական փայտ, վառել այն, այրել և դնել սովորական անոթի մեջ։ Եթե այն բոցաայրվի ուրեմն առաջացել է թթվածին, եթե ոչ ուրեմն պետք է սպասել մինչև կստացվի։

Չես հասկանա

Ստեղծագործությունը մի աղջկա մասին էր։ Ասված է թե`շատ է դավաճանել մարդկանց սպասումներին, պահանջներին և ցանկություններին, քանի որ մարդիկ նրանից սպասել են ավելին և ավելի լավը։ Հեղինակը միշտ հասկացել է ինքն իրեն և արել այնպես ինչպես համարում է ճիշտ։ Նրա համար դավաճանությունը նշանակում է շարքը լքել ու մեկնել դեպի անհայտություն։ Դուրս է եկել և գնացել դեպի անհայտություն։ Բայց նա երբեք ոչ ոքի չի վնասել ու չի խանգարել։ Ուղակի գնացել է նրա ցանկությունների հետևից և ապրել պահը։ Բոլոր հատվածներից շատ դուր եկավ այս պահը.

Կյանքը երևակայություն ա, երազ, չափազանց լուրջ մի վերաբերվիր կյանքին, ուղղակի ներկիր կյանքդ ցանկություններիդ գույներով, որովհետև վերջին շունչդ փչելիս հաստատ չես մտածելու՝ ափսոս, ինչ լավ էր էն օրը, ինչ երջանիկ էի ես, շատ ափսոս, որ ապրեցի էդ պահը՝ վերջին պահի պես․․․

Նրա մասին է, որ պետք չէ կյանքին լուրջ վերաբերվել, պետք է ուղակի այն ապրել ինչպես ինքդ էս զգում։

Աղբույր

Հեղինակ`Հասմիկ Մելիքսեթյան

Վերնագիր`«Չես հասկանա»

Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով

1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։

Ինձ այս պատմվածքը բերեց շատ էմոցիաններ։ Որոշ պահերին և նյարդայնացա, և զվարճացա, և տխրեցի, և վախեցա։ Այն շատ հեշտ էր կարդացվում և բավականին հետաքրքիր էր նկարագրությունը։

2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անծանոթ բառեր չկային։

3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանիր: 

Առաքը(զարմիկ)-իմ համար ինքը ուղակի չարաճճի մի տղա էր։ Կարող է նրա համար դա խաղ էր, բայց տղան մեղկ էր, որ ուրիշի փոխարեն պատժվում էր։

Միսս Դաֆնին(ուսուցչուհի)-ինքը ջղային ուսուցչուհի էր և չէր ուզում լսել տղայի «արդարությունները»։ Առանց հասկանալու իրավիճակը միանգամից պատժում էր։

Միստր Դերրինգրը(տնօրեն)-ինքը սիրահարված էր ուսուցչուհուն և հետևաբար կատարում էր այն ամենը ինչ կասեր նա։ Չեմ կարծում, որ տնօրենը շատ ջղային էր, ուղակի ուզում էր ուսուցչուհու ուշադրությունը գրավել նրա ասածները կատարելով, բայց վերջում մի քիչ ձախողեց

Առաջին դեմքից պատմող տղան-նա սովորական տղա էր, որը կատարում էր պատիժը ուրիշի փոխարեն, որովհետև չուներ ապացույցներ։

Հանրհաշիվ

1)Պարզեք՝ (-3;1) թվազույգը համակարգի լուծու՞մ է․

-3+1-3=0

-6-3-1=0

Ոչ

-3-1+4=0

-9+4+5=0

Այո

2)Ցույց տվեք, որ (-2;1) թվազույգը համակարգի լուծում չէ․

-4-1+5=0

-2+1-3=-4

Ոչ

-4+5-1=0

-6-4=-10

Ոչ

3)a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում (1;0) թվազույգը համակարգի լուծում է․

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է հարուցում (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի աղտոտումը(կեղտոտումը, աղտոտումը), որովհետև (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է առանձնացնել (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական կարևոր (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:

2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ-աղքատ

Սրընթաց-արագընթաց

Անընկճելի-անկոտրում

Ճկուն-դյուրաթեք

Դյուցազնական-հերոսական

3. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին(զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու(պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ հողածինների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու(ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկության (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

4. Ընդգծվածբառերըփոխարինի՛րտարբերհոմանիշներովՏրվածևստացվածտեքստերըհամեմատիր:

Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

Հեքիաթային աշխարհ է բացվում քարայր ընկած մարդու առջև: Աշխարհի աժդահա քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն շշմեցրին բոլորին: Քարանձավում գետնատակ  լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

Ես ստացված տեքստը ինչքան հնարավոր է փորձում էի վերամբարձ սարքել։ Իսկ առաջին տեքստը ավելի խոսակցական է գրված։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:

 
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի,…………   :
Խելոքին մեկ ասա,……………..           :
Արդար մազը չի կտրվի,………….       :
Բոյը երկար,………………………. :

3.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Բազուկ, զատիկ, փող, վայրի:

Գործնական քերականություն

1.  Անհատական նախգծերի ներկայացում։

2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:



Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Հարկ է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի օգտագործման տեսանկյունից ողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն գործածում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանումնաև մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային լավագույն ջերմուկներից մեկը մեր Ջերմուկ է: Այդ բարձրադիր վայրը վառելիք հասցնելը շատ թանկ է արժենում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:

3. Հոմանիշներից  յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:

ա) Պաշտպանել, պահպանել:

Ես ինքս ինձ կարող եմ պաշտպանել։

Ես այն գիրքը պահպանել եմ քո համար։
բ) Պատրվակով, շնորհիվ:

Այս պատրվակով ես բացակայեցի դասից։

Քո շնորհիվ ես սովորեցի ֆիզիկան։
գ) Դրդել, մղել:

Դրդել դեպի վատը։

Մղել դեպի լավը։


Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

Կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել  Քամի-հով, զով, զեփյուռ, մրրիկ, փոթորիկ
Ձայն-աղաղակ, ճիչ, կանչ, հնչյուն
վախ-ահ, սարսափ, սոսկում
գեղեցիկ-սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ
տգեղ-գեշ, տգեղադեմ, կոպտադեմ
շատ- բազում, բազմաթիվ, մեծաթիվ, մեծաքանակ
ցանկություն-տրամադրություն
ծիծաղել-ժպտալ, խնդալ, հռհռալ, կարկաչել, կչկչալ

2.  Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

ա)ավելի խոսակցական,

բ)ավելի վերամբարձ:

Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ ահռելի քարե սարերը մարդու ձեռակերտած են: Այն ժամանակ դրանք քարերի առանձին մեծ քարեբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես ավազներով են բուրգեր կառուցում։

Առանձ փոփոխությունների տեքստը ավելի վերամբարձ է, իսկ փոփոխվածը ավելի խոսակցական։