Իրանական պոեզիա

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

 Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, 

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

 արմատս ի՞նչ կանեք:

 Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք, 

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք 

Ենթադրենք սպանում եք, 

Ենթադրենք կտրում եք,

 Ենթադրենք խփում եք,

 Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

 ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

 Պատուհանս թակեց, 

ասացի.

 — Ո՞վ ես: 

Ասաց. 

— Արևը: 

Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց: 

Ասացի.

 — Ո՞վ ես:

 Ասաց. 

— Լուսինը:

 Անտարբեր ձգեցի պարանը… 

Պատուհանս թակեցին:

 Ասացի. 

— Ո՞վ եք: 

Ասացին. 

— Աշխարհի բոլոր աստղերը:

 Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց:

 Ասացի. 

— Ո՞վ ես: 

Ասաց.

 — Մի ազատ թռչուն:

 Խանդավառ բացեցի պատուհանս…

Նրա մասին է, որ մարդը ուզում էր ազատություն և ուղակի ընկեր որը ազատ է և նրան պետք չէ հոգս տանել։

Վելվետե շալվարը

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ Իմ կարծիքով ասելիքը այն էր, որ պետք չէ ամաչել առանձնահատուկ լինելուց։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 

Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել:

Տղան, ուղակի որոշեց ուրախ լինել և ուշադրություն չդարձնել մոդային։

Ոչինչ կիսադ մի թող

ամեն դեպքում ոչինչ կիսատ մի թող

բառերը նախադասություն չեն դառնում
ոչ միայն տրամաբանական իմաստի,
այլև վերջակետի բացակայության պատճառով

ավարտուն նախադասությունը կարևորիր
գեղեցիկ բառաշարքերից

մտածիր՝
խոսելուց առաջ,
լսելուց հետո

խոսելիս մի մոռացիր բառերի կարևորությունը

ճիշտ բառեր ընտրիր՝
որպես ճիշտ հագուստ
համապատասխան ոչ միայն տրամադրությանդ,
այլև եղանակին ու միջավայրին

երկար քայլիր.
ճանապարհը երբեք նույնը չի լինում,
անգամ երբ նույնն են փողոցներն ու տները

միշտ ինչ-որ մեկին հանդիպելու
հավանականություն կա

կարևորիր հանդիպումները
նորերը՝ մաքրագրվելու
հները՝ չմոռանալու համար

մի վախեցիր փոփոխություններից.
եթե քեզ նախկինում ամեն ինչ ավելի էր դուր գալիս
փաստ չէ, որ հիմա նույն կերպ կզգաս այն, ինչն արդեն անցել է

ուր էլ ձգտես
միևնույն է
ճանապարհդ հետևելու է մտքերիդ

ամենից առաջ ինքդ հետևիր մտքերիդ

ավելի շատ երկինք նայիր
թանգարան գնա
Մաքս Ռիխտեր լսիր
Դոստոևսկի կարդա

ու ամեն դեպքում
ոչինչ կիսատ մի թող

հատկապես նախադասությունները թղթերին

Վերլուծում

Վերնագրից արդեն կարող ենք գալ եզրակաթության, որ իմաստը նրանում է, որ պետք չէ կիսատ թողնել այն ինչ սկսել ես։ Պետք է այն անել մինչև վերջ և ձեռները բաց չթողնել։ Կարող է ինքդ քո համար տարբեր բաներ բացահայտես կամ մարդ գտնես, որը կփոխի քո կյանքը դեպի լավը։

մի վախեցիր փոփոխություններից

Պետք չէ վախենալ փոփոխություններից։ Կարող է այդ փոփոխությունները ճիշտ լինեն և օգնեն ապագայում։

Վերնագիր`Ոչինչ կիսատ մի թող

Աշխատանք դասարանում 

Աշխատանք դասարանում 

1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Եփվել Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում: բորբոքվել

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: ընկերություն անել

Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Միանալ

Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս: Ուղեկցել

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Գանահարել

Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա: թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում: Կռել
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: Քննել

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Ավարտել
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: Վերջը տալ

2. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ես դարձել եմ հոգեբան։  Նա ետ դառձավ երկիր։ Պատճառ դառնալ։

3.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ես վերջացրեցի այս տունը։ Ես իմ տանը նստած գիրք եմ կարդում։ Առեվտրի տուն։

4. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 տարուն Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել Երկրագնդի ջրային ծածկոցի վրա հողագունդ մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել է այն նույն թվականին, երբ հայտնի է դառել տիեզերական ձգողության մասին օրենքը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու  նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան լուռ մոտեցավ մորը: Խոսակցական

Տղան անձայն մոտեցավ մորը:

Տղան անլսելի մոտեցավ մորը: Գեղարվեստական

Նա դեռ նստած ուտում  էր: Խոսակցական

Նա դեռ նստած խժռում էր: Արագ ուտել

Նա դեռ նստած լափում էր: Բացասական իմաստ

Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել: Բառբառային

Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել: Խոսակցական

Մտնողը դուրեկան մի աղջիկ էր: Գեղարվեստական

Մտնողը հմայիչ մի աղջիկ էր: Խոսակցական