Քիմիա

3.Բնութագրե՛ք թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կազմե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները: Նյութերի բանաձևերի տակ գրե՛ք դրանց անունները, հաշվեք բարդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr), իսկ բանաձևերի վերևում դրե՛ք միացությունների մեջ տարրերի ցուցաբերած ՕԱ-ները:



օրինակ՝ C + O2 → CO2

ՕԱ

C-     0

O2 —   0

CO2 =  C+4 / O-2

Mr (CO2)= 12+16+16=44

Ֆիզիկական հատկությունները: Թթվածինը անգույն, անհամ և անհոտ գազ է, ջրում համեմատաբար քիչ է լուծվում (100 ծավալ ջրում 20°C ջերմաստիճանում լուծվում է 3,1 ծավալ թթվածին): Թթվածինը քիչ ծանր է օդից. 1 լ թթվածինը նորմալ պայմաններում կշռում է 1,43 գ, իսկ 1 լ օդը՝ 1,29 գ: (Նորմալ պայմաններ՝ կրճատ՝ ն. պ., համար- վում են 20°C ջերմաստիճանը և 760 մմ սնդ. սյուն. ճնշումը կամ 1 մթն. ≈ 0,1 ՄՊա): 760 մմ սնդ. սյուն. ճնշման դեպքում և -183°C ջերմաստիճանում թթվածինը հեղուկանում է, իսկ -218,8°C-ում՝ պնդանում:

Քիմիական հատկությունները: Տաքացնելիս թթվածինը բուռն կերպով փոխազդում է բազմաթիվ նյութերի հետ, ընդ որում՝ անջատվում է ջերմություն և լույս: Այդպիսի ռեակցիաները կոչվում են այրման ռեակցիաներ: (Այրման ռեակցիաներին դուք ծանոթ եք բնագիտության դասընթացից): Եթե թթվածնով՝ Օշ, անոթի մեջ իջեցնենք առկայծող ածուխ (նկ. 8), այն կշիկանա մինչև սպի- տակելը և կայրվի: Որոշելու համար, թե ինչ նյութ է առաջացել, անոթի մեջ ավելացնում են կրաջուր։ Վերջինս պղտորվում է, քանի որ ածխի այրման ժամանակ առաջանում է ածխածնի (IV) օքսիդ.

Թթվածնի ստացում

Ամենապարզ եղանակը դա, երբ փորձանոթի մեջ լցրեցինք մարգանցովկա, մետաղյա շտատիվի վրա ամրացրեցինք փորձանոթը հետո դրեցինք սպիրտանոթի վրա։ Փորձանոթի մեջ դրեցինք գազատար խողովակ և խողովակի վերջում սովորական անոթ։ Որպեսզի հասկանանք, որ թթվածինը առաջացած էլ է պետք է վերցնել սովորական փայտ, վառել այն, այրել և դնել սովորական անոթի մեջ։ Եթե այն բոցաայրվի ուրեմն առաջացել է թթվածին, եթե ոչ ուրեմն պետք է սպասել մինչև կստացվի։

Չես հասկանա

Ստեղծագործությունը մի աղջկա մասին էր։ Ասված է թե`շատ է դավաճանել մարդկանց սպասումներին, պահանջներին և ցանկություններին, քանի որ մարդիկ նրանից սպասել են ավելին և ավելի լավը։ Հեղինակը միշտ հասկացել է ինքն իրեն և արել այնպես ինչպես համարում է ճիշտ։ Նրա համար դավաճանությունը նշանակում է շարքը լքել ու մեկնել դեպի անհայտություն։ Դուրս է եկել և գնացել դեպի անհայտություն։ Բայց նա երբեք ոչ ոքի չի վնասել ու չի խանգարել։ Ուղակի գնացել է նրա ցանկությունների հետևից և ապրել պահը։ Բոլոր հատվածներից շատ դուր եկավ այս պահը.

Կյանքը երևակայություն ա, երազ, չափազանց լուրջ մի վերաբերվիր կյանքին, ուղղակի ներկիր կյանքդ ցանկություններիդ գույներով, որովհետև վերջին շունչդ փչելիս հաստատ չես մտածելու՝ ափսոս, ինչ լավ էր էն օրը, ինչ երջանիկ էի ես, շատ ափսոս, որ ապրեցի էդ պահը՝ վերջին պահի պես․․․

Նրա մասին է, որ պետք չէ կյանքին լուրջ վերաբերվել, պետք է ուղակի այն ապրել ինչպես ինքդ էս զգում։

Աղբույր

Հեղինակ`Հասմիկ Մելիքսեթյան

Վերնագիր`«Չես հասկանա»