Չես հասկանա

Ստեղծագործությունը մի աղջկա մասին էր։ Ասված է թե`շատ է դավաճանել մարդկանց սպասումներին, պահանջներին և ցանկություններին, քանի որ մարդիկ նրանից սպասել են ավելին և ավելի լավը։ Հեղինակը միշտ հասկացել է ինքն իրեն և արել այնպես ինչպես համարում է ճիշտ։ Նրա համար դավաճանությունը նշանակում է շարքը լքել ու մեկնել դեպի անհայտություն։ Դուրս է եկել և գնացել դեպի անհայտություն։ Բայց նա երբեք ոչ ոքի չի վնասել ու չի խանգարել։ Ուղակի գնացել է նրա ցանկությունների հետևից և ապրել պահը։ Բոլոր հատվածներից շատ դուր եկավ այս պահը.

Կյանքը երևակայություն ա, երազ, չափազանց լուրջ մի վերաբերվիր կյանքին, ուղղակի ներկիր կյանքդ ցանկություններիդ գույներով, որովհետև վերջին շունչդ փչելիս հաստատ չես մտածելու՝ ափսոս, ինչ լավ էր էն օրը, ինչ երջանիկ էի ես, շատ ափսոս, որ ապրեցի էդ պահը՝ վերջին պահի պես․․․

Նրա մասին է, որ պետք չէ կյանքին լուրջ վերաբերվել, պետք է ուղակի այն ապրել ինչպես ինքդ էս զգում։

Աղբույր

Հեղինակ`Հասմիկ Մելիքսեթյան

Վերնագիր`«Չես հասկանա»

Թողնել մեկնաբանություն