1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:
Ես մի քանի օր կարգին չեմ քնել։
Այս մարդու աչքերին լցվեց փոշի և նա կարող կուրանա։
Ես այս պատմությունը աղոտ եմ հիշում։
Նա աշխատանքից դուրս եկավ։
2. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիդ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:
Ծարավից լեզուն չորացել էր։
Տղայի լեզուն վախից չորացել էր։
Փոքրիկը այնքան էր ուրախացել,որ դեռ ջուրը չտեսած՝ բոբիկացավ։
Տատիկս ասում է,ջուրը չտեսած մի բոբիկանա։
Աղջիկը ուշադրություն չդարձրեց ականջին հասած բանբասանքներին։
Մազերը հասնում էին մինչև ականջները։
3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել-պատերազմի էր դուրս եկել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց-??? միայն նրա համար, որ ուզում էր թուզը համը տեսնել-համտեսել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությանը դեմն առել էին-համաձայն չէին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց ու անցավ: