Երջանկություն, մտավոր վիճակ, զգացունքային, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը՝ էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր։ Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ։ Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց։ Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն։ Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում։ Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է։ Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը։ Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով՝ երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ։ Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ։ Բայց դրանք տարբեր են։ Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է։ Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը՝ ավելի չափավոր։ Կա երկու մոտեցում երջանկության մասին։ Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն։ Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից։ 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է։ Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է։ Որոշ հասարակագետների կարծիքով՝ երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում։ Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի։ Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը։ Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով։ Մարդակային երջանկությունը հակասական է։ Այն ներառում է ինչպես բավարարվածություն, այնպես էլ անբավարարվածության, նոր նվաճումների ձգտելու զգացումները։