Սովորաբար երբ մարդիկ արթնանում են արդեն ունենում են պլաններ օրվա համար։ Դա օրինակ լվացվել, հագնվել, գնալ աշխատանքի\դպրոց, գալ տուն, դիտել ֆիլմ կամ երաժշտություն լսել և այլն… Եթե ասել կարճ մարդիկ ինչ-որ գործողություն կատարելու համար ունենում են դրդապատճառներ։ Դրդապատճառների հիմքում ընկած է պահանջմունքը, քանի որ աշխատանքի գնում են փող ունենալու համար, դպրոց գիտելիքներ ունենալու և այլն։ Պահանջմունքը դա այն է ինչի կարիքն ունի մարդը։ Մարդը շատ պահանջմունքներ ունի և նրանց կարելի է բաժանել երկու խմբի` նյութական և ոչ նյութական։ Կա ավելի տարածված բաժանումներ` կենսաբանական, հասարակական, հոգևոր։ Կենսաբանական պահանջմունքը դա սնունդի, ծարավը հագեցնելու պահանջմունքը, ցրտից և շոգից պաշտպանվելը։ Այդ ամենը կա նաև կենդանիների մոտ։ Մարդիկ կինդանիներից տարբերվում են նրանով, որ չեն կրծոտում հում միսը կամ ջուր խմում կեղտոտ փոսից։ Նաև մարդիկ ունեն ամոթի զգացմունքը։ Հասարակական պահանջմունքը դա շբումն է։ Այսինքն տարբեր մարդկանց հետ շբվելու կարիք։ Եթե մարդը ոչ-ոքի հետ չշբվի ուղակի խելքը կկորցնի, քանի որ շբումը դա մեծ պահանջմունք է։ Հոգևոր պահանջմունքը դա շրջակա աշխարհը ճանաչելու պահանջմունքն է։ Այսինքն ուսումասիրել շրջապատը։ Նաև մարդը ձգտում է ճանաչել ինքն իրեն և վերափոխել կյանքը դեպի լավը։