Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական), Միջերկրական(մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողի ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոններով (թափ, ոն), բնակավայրերում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնները (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:
Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթացման (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի(մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն) արդյունք (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող։
երկնաքեր, բարեմիտ, վատահամբավ, դյուրաթեք, խաժաչք, կենսասեր, հանրաճանաչ, կենսուրախ