1. Պարզի՛րթե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Պարզ

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Բարդ

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Ածանցավոր:

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

Բարդածանցավոր:

2. Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծարմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

1. Երկու

• երկճյուղ

• երկամյա

• երկապատիկ

2. Երեք

• եռագլուխ

• եռամյա

• եռապատիկ

3. Չորս (քառ)

• քառագլուխ

• քառամյա

• քառապատիկ

4. Յոթ

• յոթամյա

• յոթապատիկ

5. Ինը

• իննագլուխ

• իննամյա

• իննապատիկ

6. Տասը

• տասնագլուխ

• տասնամյա

• տասնապատիկ

7. Քառասուն

• քառասունամյա

• քառասունապատիկ

8. Առաջին

• առաջնական

9. Երրորդ

• եռակի

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուրութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

• Պարզ: յոթ, ինը, վաթսուն

• Ածանցավոր: երրորդ, չորրորդ, քառասուներորդ, տասնյոթերորդ, վաթսունմեկերորդ, հարյուրութսուներեքերորդ

• Բարդ: քառասուն-քառասուն, հարյուր քսան

• Բարդածանցավոր: երկու հազար հինգ հարյուր տասնվեց, հազար ինը հարյուր իննսունվեց, տասը-տասը, հինգական, մեկական

2. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:

• Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:

• Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեք տարին ծախսում է խոսակցությունների, վեց տարի՝ ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:

• Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում:

Թողնել մեկնաբանություն