ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ռեֆորմացիա — Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:
Հակառեֆորմացիա— Հռոմի պապի գլխավորությամբ Ռեֆորմացիայի դեմ
ծավալված շարժում։
Նիդերլանդական հեղափոխություն — 1566–1609 թթ. Իսպանիայի դեմ Նիդերլանդների մղած ազգային–ազատագրական պատերազմը։
Ինդուլգենցիա — Մեղքերի թողության վկայագիր։
Բողոքականներ — Բողոքական եկեղեցու հետևորդներ։ Նրանք ժխտում էին
եկեղեցու՝ որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:
Անգլիկան եկեղեցի — Անգլիական բողոքական եկեղեցու անվանումը։
Ինկվիզիցիա — Կաթոլիկ եկեղեցու դատարան. ստեղծվել էր 1215 թ., իրականացնում էր հավատաքննություն և դաժան պատիժներ սահմանում մեղավոր ճանաչվածների նկատմամբ։ Դարձել էր գործիք եկեղեցու հակառակորդներին հալածելու համար:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մարտին Լյութեր — Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան
(1483–1546 թթ.)։
Հենրիխ VIII — Անգլիայի թագավոր, գահակալել է 1509–1547 թթ.։
Ժան Կալվին — Ֆրանսիացի աստվածաբան (1509–1564 թթ.)։
«Հիսուսի ընկերություն» — Կաթոլիկ վանական միաբանություն: Հիմնադրվել է
1534 թ.: Դրա անդամները հայտնի են ճիզվիտներ անունով՝ Հիսուս անվան
լատ. ձևից։ 2013 թ.՝ պատմության մեջ առաջին անգամ, այս միաբանության
անդամ Ֆրանցիսկ I-ն ընտրվել է Հռոմի պապ։
Դաս 1
Ռեֆորմացիայի սկիզբը
Միջնադարյան մարդու կյանքն ամբողջովին կառուցված էր կրոնական աշխարհայացքի վրա։ Հավատացյալի համար հատկապես կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը:Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել: Եկեղեցին սկսեց կիրառել նաև մեկ այլ միջոց: Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ։ Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից: Դրա դեմ սկսեց պայքարել Մարտին Լյութերը, որը
Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր։ Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը։ Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը։ Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները։ Շուտով Ռեֆորմացիան վերածվեց հասարակական լայն շարժման, քանզի դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը։ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլոս V–ը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին։ Դրա դեմ բողոքեցին Լյութերի կողմնակիցները։ Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը: Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը՝ կաթոլիկ կամ բողոքական:
Բողոքական եկեղեցիների առաջացումը
Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:
Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: Ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով: Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը: Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից։ Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին: Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը։ Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանությունները
գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: Ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»։
Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինական։
Առաջադրանք 1
>պատմել դասը
Դաս2
Հակառեֆորմացիա
Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի։ Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան։ Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը: Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:
1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը: Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:
Նիդերլանդական հեղափոխությունը
Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները: Սակայն
դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի։Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացրին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:
Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում: Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:
Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:
>պատմել դաս 2
>պատասխանել հարցերին
1.Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում:
Այն մեղքերի թողության վկայագիր էր եւ այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից:
- Ի՞ նչ է ռեֆորմացիան:
Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում, որը ռեռեֆորմացիան է :
3. Ե՞րբ է սկսվել և որքա՞ն է տևել Նիդերլանդական հեղափոխությունը:
Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները: Սակայն դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի։Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացրին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:
4. Ինչո՞վ ավարտվեց այդ պայքարը:
Երբ ապստամբները պառակտվեցին, Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում: Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա: Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից: