11․11-15․11
Թեման․Հավասարաչափ շարժում շրջանագծով:
Դասարանում քննարկվող հարցեր․կատարվող․
1.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Այն հավասարաչափ շարժումը որի, հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային հավասարաչափ շարժում:
2.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Հետագծի յուրաքանչյուր կետում ուղված է այդ կետում տարված շոշափողով :
3.Ինչ է պտտման պարբերությունը:
Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:
4.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Միավորը ՝ 1/վ:
5.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
Որպես պտտման հաճախության միավոր ընդունված է այն պտտման հաճախությունը,որի դեպքում շրջանագծով հավասարաչափ շարժվոց մարմինը 1վ-ում կատարում է 1 պտույտ։Այդ միավորը նշանակում են այսպես 1վ-1։Համեմատելով (17) և (18) բանաձևերը՝ կարելի է տեսնել,որ պտտման պարբերությունը և պտտման հաճախությունը փոխադարձաբար հակադարձ մեծություններ են․
n=1/T,
T=1/n
6.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը։
Եթե հայտնի է պտտման T պարբերությունը և շրջանագծի r շառավիղը, ապա կարելի է որոշել մարմնի v արագությունը: Իրոք, T ժամանակում մարմինն անցնում է շրջանագծի երկարությանը հավասար՝ S=2πr ճանապարհ, որտեղ π ≈3,14
Քանի որ շարժումը հավասարաչափ է, ապա մարմնի արագությունը՝ v=2πr/T
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ18-ից մինչև էջ20