18․11-22․11
Թեման․ներածություն։Նյուտոնի օրենքները
Դասարանում քննարկվող հարցեր
1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման եւ փոփոխման պատճառները կոչվում է դինամիկա նաեւ այն հունարենից ՝ դինամիս բառից է ՝ ուժ:
2․Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Մարմինը շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ: Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ. Այն ձեւակերպել է Գալիլեյը 400 տարի առաջ :
3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը, դա մարմնի վրա ազդող անհամակշիռ ուժերն են։
4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումը ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին եւ հակադարձ համեմատական մարմնի զանգվածին: a=F/m
5․Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:
6․Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Մեքենայի հրում,բեռի ձգում:
7․Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F1=-F2
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ23-ից մինչև էջ33։
Կատարել Է. Ղազարյանի դասագրքից. էջ177-178 խնդիրներ29․30,31,32,33,37-ից մինչև 46-ը







