Աշխատանք դասարանում
Կարդում ենք Տերյան
Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:
Ոսկի, փերուզ, հուր, պայծառ, արյուն, արև:
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ, խո՞հը, թե՞ տրամադրությունը:
Ես կարծում եմ, որ այստեղ գերիշխում է խոհը, քանի որ հեղնակը բանաստեղծությունում փորձում է իր տրամադրությունը, հոգեվիճակը ցույց տալ:
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Երկու անգին գոհար։Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
4. Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան:
Կարծում եմ բանաստեղծությունը հենց այս բոլորն են մի քանի տողում:
Ընթերցել այլ բանաստեղծություններ Տերյանից, առանձնացնել հավանած բանաստեղծությունները:
Ես հավանեցի’ Անծանոթ աղջիկ, Արդյոք կգաս, Հրաժեշտ, Ցնորք, Իմ գերեզմանին դուք չմոտենաք — բանաստեղծությունները:
Տնային աշխատանք
Կարդա՛ բանաստեղծությունը
Տխրություն Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ուրու-ստվեր, Նիրհող-ննջող, Անուրջ-տեսիլք;երազ:
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
1.աննշմար, որպես քնքուշ մութի թև,
2.թփերն օրորող հովի պես թեթև,
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:
Իմ կարծիքով ստվերը, քանի որ հեղինակը պատմում է հենց ստվերի մասին:
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
Կարծում եմ հենց սկզբի առաջին տողերնել էլ խտացնում են ընդհանուր տրամադրությունը:
Տխրություն Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
Տխրություն-Իմ կարծիքով վերնագիրը բանաստեղծության հետ կապ ունի նրանով, որ հեղինակը տրամադրությամբ, հոգով գտել էր նրան ով հիմա նույն կարգավիճակում էր: Նա ձխուր քայլերով կարծես հեղինակին հուշեց, որ այստեղ է:
Տխրություն Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Ստվեր աղջիկը
7. Տերյանից ևս մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ներկայացրո՛ւ ձայնագրություն կամ տեսաֆիլմ: