1.Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2.Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը
Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական Արաբական թերակղզինները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը։ Պատմաաշխարհագրական առումով Հարավարևմտյան Ասիայի կազմում են նաև Կովկասի պետությունները։ Այս տարածաշրջանում է գտնվում նաև հայերիս բնօրանը՝Հայաստանը։
3.Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
Հարավարևմտյան Ասիայի երկրների մեծ մասի տնտեսական զարգացումը գլխավորապես հենվում է գյուղատնտեսության հանքային ռեսուրսների օգտագործման վրա։ Այնտեղ տարբեր է նրանց տնտեսավարման ձևերը։ Պարսից ծոցի երկրներում տնտեսությունը մեծապես կախված է նավթի և գազի հանույթից։ Տնտեսության զարգացման ուրույն ուղիները Իրանը և Թուրքիան են։ Հարավարևմտյան Ասիայի բոլոր երկրներում էլ տնտեսության զարգացման գլխավոր ուղին արդյունաբերությունն է։ Նավթաարդյունահանման հետ համեմատած, նավթավերամշակումը թույլ է զարգացած։
4.Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ։ Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները՝Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում տղամարդկանց գերակշռությունը նկատվում է Քաթարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։
5.Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում
Հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհ է արտահանում նավթ, գազ, օգտակար հանածոներ, բուսաբուծական և անասնապահական արտադրանքներ, գործվածքներ և տնային արտադրանքներ։ Հարավ-արևմտյան Ասիան ունի շատ կապեր այլ երկրների միջև։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, ջրային ավազաններով և իր մեծ դերն է կատարում ամբողջ աշխարհում։













