Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Կար մի տղա, ով շատ վաղուց սիրահարվել էր մի համեստ աղջկան, բայց վախում էր անել առաջին քայլերը։ Ամեն անգամ կանգնում էր իր դպրոցի մոտ, որ թեկուզ երկու րոպե, բայց տեսնի այդ աղջկան։ Աղջկա անունը` Մելիզա էր։ Ինքը ուներ աստղերի գույնի նման, երկար, փայլուն մազեր, օվկիանոսի գույնի նման աչքեր, որտեղ տղան գրեթե խորտակվում էր և հիանալի դիմագծեր։ Տղայի միակ երազանքն էր, որ աղջիկը նույնպես սիրահարվի նրան։ Մի օր ինքը որոշեց, որ պետք է մոտենա Մելիզային, որովհետև ուրիշ լուծում չի տեսնում։
—ըըը.. բ..բ..բարև։ Ե.. Ե՜ս Տիգրանն եմ։—Կմկալով փորձեց ներկայանալ տղան։
—Ողջույն։ Ես գիտեմ, թե`դու ով ես։ Կարծու՞մ ես չեմ նկատել, ինչպես ես ամեն առավոտ ինձ հետևում։ Միշտ սպասել եմ քո քայլերին, բայց սպասումներս տեղ չէին հասնում։ Ուրախ եմ, որ մոտեցար։—Ասաց աղջիկը և տղան ընկճվելով փորձեց բառեր գտնել, որ պատասխանի։
Մի քիչ հետո նրանք արդեն ընկերական խոսակցության մեջ ընկան։ Գտնվեցին նույն հետաքրքրասիրություններ, օրինակ` նրանցից յուրաքանչյուրը հետաքրքրված էին տիեզերքով։ Նրանք զրուցում էին մինչև երեկո չնկատելով, թե ոնց է մոտենում գիշերը։ Վերջապես աղջիկը տվեց ամենասպասված հարցը.
—Այսքան ժամանակ ինձ մեկ հարց է հետաքրքրել`ինչու՞ ես ինձ հետևում ամեն առավոտ, նայում ինձ վրա, ոնց-որ ես լուսին լինեմ։
—Իրա.. Իրակա.. Իրականում ես քեզ… — չհասցնելով ավարտել նախադասությունը աղջկան զանգ եկավ։
—Կներես, ես պետք է շտապ գնամ, մյուս անգամ կասես—Մելիզան նստեց մեքենան, իսկ տղան ամբողջ ուժով սկսեց վազել նրա հետևից։ Հասավ ճանապարհի կեսին և դադար տվեց հասկանալով, որ այդ աղջկա հետ մյուս անգամ չի հանդիպի։
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով: