Մակբայ

1. Կարդա՛, ցույց տուր, թե  որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք: 

Իսկույն-դուրս գնաց, ձև

Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած դրեց: Նա վեր կացավ, արագ ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել:

Իսկույն-դուրս գնաց, ձև

Մի քանի անգամ-վեր առավ, քանակ

Դարձյալ-ցած դրեց, չափ

Արագ-ետ քաշեց, ձև

Կրկին-առավ, քանակ

Դանդաղ-գրել, ձև

Տեղի մակբայ

Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ, ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը: 

Տեղի մակբայներեն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ: 

2. Գտի՛ր  մակբայները: 

Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն: 

Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր: 

Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում: 

Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան: 


3. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի մակբայներ:

Հեռվում երգում էր հայտնի երաժիշտ։ 

Ընկերոջս հետ դեմ դիմաց նստած խաղումենք։

Իմ ընկերը ապրում է երկու դպրոցների մեջտեղը։

Թողնել մեկնաբանություն