Շնչառական համակարգ

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել։

Քանի որ այդ ընթացքում այն մանարեազրկվում է, խոնավանում է, տաքանում է և նոր փոխանցվում օրգանիզմ։

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Որովհետև թաղանթներից խոռոչ արտադրվում է հեղուկ, որը թուլացնում է շնչելու ժամանակ թոքերի պատերի միջև առաջացող շփման ուժը:

4. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քանի որ չի կարողանում լավ շնչել քթով բերանով է շնչում իսկ բերանով շնչելուց օդը չի տաքանում և օդի սառնության պատճառով երեխան հիվանդանում է։

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Պատասխանատու մարդը այն մարդն է, ով ընդունում է իր գործողությունների հետևանքները և հաշվի է առնում ուրիշների շահերը նույնպես։ Եթե մեկը պատասխանատու է, նա չի խուսափում իր պարտականություններից և կատարում է խոստումները տվյալ ժամանակահատվածում։

Պատասխանատվության օրինակ՝ ես ու իմ ուսուցիչները ունենք տարբեր պատասխանատվություններ։ Ես պատասխանատու եմ իմ կրթության համար՝ կատարելով առաջադրանքները և աշխատելով ավելացնել իմ գիտելիքները։ Ուսուցիչներն էլ իրենց հերթին, պատասխանատու են մեզ ճիշտ ուղեկցելու և աջակցելու համար, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր նպատակներին։

Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ մարդ ներքուստ չես հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում ես։ Օրինակ՝լինում է երբ մեկի գործողությունները ինձ բացարձակապես դուր չեն գալիս, բայց ես փորձում եմ լինել հանդուրժողական և շատ չբարձրաձայնել դրա մասին:

Եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականություն, ապա դա կարող է հանգեցնել հակասությունների բռնության և ներքին կռիվների։ Հանդուրժողականությունը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում, որովհետև այն պահպանում է խաղաղությունը, հարգանքը և արդարությունը՝ թույլ տալով մարդկանց լինել տարբեր, բայց ապրել նույն օրենքներով։

Շարադասություն

  1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ: Գորտը սկսեց բարձր ու երկրաձիգ կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ մռնչյուն ու բարձր, բեկբեկուն գվվոց:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ գալարվելով ծառերի մեջ:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:Տեսանք վարորդի այն ավտոբուսը, որով եկել էինք

  1. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

անմար կրակ, տան կրակ, ընտանիքի կրակ, վառարանի կրակ

հոսող ջուր, մաքուր ջուր, երեխայի ջուր, աղբյուրի ջուր

փխրուն հող,մուգ հող, այպանի հող, այգու հող

զով օդ, մաքուր օդ

անդրդվելի երեխա, փոքր երեխա, հարևանների երեխան

նորաոճ տուն, առաջին տուն, մեծահարուստի տուն, քարե տուն

Քառակուսու և ուղղանկյան մակերեսը

Առաջադրանքներ․

1)Քառակուսու պարագիծը 32 սմ է, իսկ ուղղանկյան կողմերից մեկը՝ 45 սմ։ Գտեք այդ ուղղանկյան մյուս կողմը, եթե հայտնի է, որ նրա և քառակուսու մակերեսները հավասար են։

Այսպես ստացվում է, որ ուղղանկյան մյուս կողմը մոտ 1.42 սմ է

2)Տրված է ABCD քառակուսին։ AD ճառագայթի վրա վերցված է M կետն այնպես, որ <AMB=30o, և BM=20 սմ։ Գտեք այդ քառակուսու մակերեսը։

Քառակուսու մակերեսը 100 քառակուսի սմ է։

3)Անհրաժեշտ է սենյակի՝ 5,5 մ և 6 մ կողմերով ուղղանկյունաձև հատակը ծածկել մանրահատակով։ Դրա համար քանի՞ մանրահատակ կպահանջվի, եթե այդ տախտակներից յուրաքանչյուրն ունի 30 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ ուղղանկյան ձև։

Սենյակը ծածկելու համար անհրաժեշտ է 220 հատ մանրահատակ։

4)ABCD ուղղանկյան A անկյան կիսորդը BC կողմը հատում է K կետում։Հայտնի է, որ BK=5սմ , KC=7սմ։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

Ուղղանկյան մակերեսը մոտավորապես 102.86 քառակուսի սմ է

5)15 սմ կողմով քառակուսաձև քանի՞ սալիկ կպահանջվի, որպեսզի երեսպատվի 3մ և 2,7մ կողմերով ուղղանկյունաձև պատը։

Պատի երեսպատման համար անհրաժեշտ է 360 սալիկ։