Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր
Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի:
Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝
Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:
Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ:
Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում:
1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով:
Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա կերտված էրգույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանված էր չորս կամարամասի, որոնք հաստատված էինգոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից:
Նախադասություն — կարևոր բնութագրիչներ.
- միտքը կամ բովանդակությունը,
- ստորոգյալը / ստորոգումը
- հնչերանգը:
Գտնել նախադասության ստորոգյալը:
Առաջին աքլորականչի հետ արթնանում էրպապս:
Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝ դերանուն, բայ, մակբայ, ածական, գոյական, թվական:
Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև, Աշնանն անձրևում է:
Առաջինը բառակապակցություն է, իսկ երկրորդը նախադասություն։
Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.
ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական են։
բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածականներ են։
գ. մարտի ութ, առնվազն տասը-թվական են։
դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- դերանուն են։
ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայներ են։
զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- մակբայ են։
Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.
բացատրել.
Սկյուտարի սոխակ-Պետրոս Դուրյան
ուղտի ականջում քնել-աշխարհից անտեղյակ
սիզիփոսյան աշխատանք- անօգուտ աշխատանք
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:
Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին:
Սկսել էր=Դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, ներգործական ։
Փչել=անդեմ, անորոշ
Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով:
Ծածկվում էր=դիմավոր, երրորդ դեմք, եզակի, սահմանական, կրավորական։
Վազող=անդեմ, ենթակայական
Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված:
Փռված էր=դիմավոր, երրորդ դեմք, եզակի, կրավորական։
Թաքնված=անդեմ, հարակատար դերբայ
Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:
Հնձված=անդեմ, հարակատար դերբայ
Ծածկվել էր=դիմավոր, երրորդ դեմք, եզակի, սահմանական, անցյալ, կրավորական
Ելնող=անդեմ, ենթակայական
2. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:
Թարմ
Ցուրտ
Մութ
Կարմիր
Սիրուն
Թաց
Քողաձև
3. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:
Նստել-ենթակա, ուղղական անկարելի էր, պետք էր միայն կանգնել-ստորոգյալ, ուղղական : Ասաց, որ մեռնելու-տարական, ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու-տարական: Նրանց դուրս գնալուց-բացառական հետո սենյակն ազատվեց:
Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ-, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:
Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:
4. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները: