Եռանկյան մակերեսը

1)Դիցուք՝ a-ն եռանկյան հիմքն է, h–ը՝ բարձրությունը, իսկ S-ը՝ մակերեսը: Գտեք՝

ա) S-ը, եթե a = 7 սմ, h = 11 սմ S=38.5S = 38.5S=38.5 սմ²

բ) h-ը, եթե a = 14 սմ, S = 37,8 սմ2 h=5.4h = 5.4h=5.4 սմ

գ) a-ն, եթե S = h2, h = 2 սմ: a=4a = 4a=4 սմ

2)ABC եռանկյան AB և BC կողմերը համապատասխանաբար 16 սմ և 22 սմ են: Գտեք BC կողմին տարված բարձրությունը, եթե AB կողմին տարված բարձրությունը 11 սմ է:

BC կողմին տարված բարձրությունը հավասար է 15.125 սմ:

3)Եռանկյան երկու կողմերն են 7,5 սմ և 3,2 սմ: Դրանցից մեծին տարված բարձրությունը 2,4 սմ է: Գտեք տրված կողմերից փոքրին տարված բարձրությունը:

Տրված կողմերից փոքրին տարված բարձրությունը 5.625 սմ է։

4)Գտեք ուղղանկյուն եռանկյան մակերեսը, եթե նրա էջերն են՝

ա) 4 սմ և 11 սմ, 22 սմ²

բ)12 սմ և 3 դմ: 180 սմ²

5)Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 14 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 45°: Գտեք եռանկյան մակերեսը:

Եռանկյան մակերեսը 98 սմ² է։

6)Երկու եռանկյան բարձրությունները հավասար են, իսկ նրանցից մեկի հիմքը երկու անգամ փոքր է մյուսի հիմքից: Գտեք այդ եռանկյունների մակերեսների հարաբերությունը։

Եռանկյունների մակերեսների հարաբերությունը 1:2 է։

7)Գտեք 10 սմ ներքնաձիգով հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան մակերեսը

Եռանկյան մակերեսը 25 սմ² է։

8)ABCD ուղղանկյան BD անկյունագիծը 12 սմ է: B գագաթի հեռավորությունը AC ուղղից հավասար է 4 սմ: Գտեք ABC եռանկյան մակերեսը։

ABC-ի մակերեսը 24 սմ² է։

Թողնել մեկնաբանություն