Մտքեր և խոհեր Տիգրան Հայրապետյան

«Հոգին իջնում է երբ ուզում է, որտեղ ուզում է և ում մոտ ուզում է»-այնուամենայնիվ
առանց պարարտ հողի ոչ մի սերմ չի ծլարձակվի:


Քանի որ ժողովուրդների առջև դրված գերխնդիրը հաղթական հեղափոխությունն
իրականացնելն ու ժողովրդավարեցվելն էր, ապա նրանցից ոչ մեկը հոգ չտարավ ազգային
միտք, գաղափարախոսական հիմք, առաջնորդող ընտրախավ, զարգացման տակտիկա և
ստրատեգիա ձևավորելու մասին:


Փոքր ժողովուրդների ինքնադրսևորման թատերաբեմը սահմանափակված է
քաղաքական-դիվանագիտական պայքարի շրջանակներով:


Քաղաքակրթության կործանումը, պետության անկումը կամ որևէ ժողովրդի
ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատև պրոցեսի, որը սկսվում է շատ
ավելի վաղ, քան տեղի է ունենում բնական աղետը, սահմանների մոտ հայտնվում
թշնամին կամ կայացնում է սարսափելի ոճիրն իրականացնելու վճիռը: Տարբեր
դարաշրջանների դրամատիկ իրադարձությունների միջև կա մի որոշակիորեն
արտահայտված ընդհանրություն. Այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման
փորձությունների, ապրում են ներքին քաոսի, բարոյալքման և արժեքների կորստի
ժամանակաշրջան: Նրանք իրենց ժամանակի ամենաթույլ օղակն են. և բնության կամ
պատմության արհավիրքները խոցում են հենց այդ օղակները:


«Ուզում եմ կեսար դառնալ»-մանկական վառ երևակայության մեջ տպավորված
հեքիաթային հերոս-ասպետների հետ նույնացումը զիջել է պատմական հերոսկերպարներին նմանվելու պատանեկան երազանքներին-«ուզում եմ կեսար դառնալ»-
ինքնագիտակցության աստիճանական արթնացմամբ և մտածողության ձևավորմամբ հաղթական փայլի ու փառապանծ շքեղության տակ թաքնված ահռելի կամքի և գերմարդկային ուժի դրսևորման, դաժան և արյունալի իրականության հեռանկարի ճանաչումը չի փոխել նրա կարծիքը, -«ուզում եմ կեսար դառնալ»-արդեն տարիների
փորձառությամբ կուտակած իմաստությամբ այդ ճակատագրի ողջ ծանրությունն ու
պատասխանատվության ահավոր բարձր աստիճանը գիտակցելով և ցանկացած
զոհաբերության պատրաստ զինվորի հանդգնությամբ կրկնում էր նա

Տեքստը քննարկում է հեղափոխությունների, իշխանության և փոխակերպման հարցերը:Հոգու ազատությունը պայմանավորված է գաղափարական ու բարոյական հիմքերով. առանց համապատասխան հիմքերի դժվար է իրական փոփոխություն անել:Հեղափոխության անկատարությունը բացատրվում է ազգային գաղափարների բացակայությամբ. առանց ռազմավարության ու առաջնորդների, շարժումը դժվար է հաջողության հասնելու:

Թողնել մեկնաբանություն