Թուրքիա

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Թուրքիան սահմանակցում է հետևյալ պետություններին.
  3. Հյուսիս-արևելքում՝ Վրաստան
  4. Արևելքում՝ Հայաստան, Ադրբեջան (Նախիջևանի ինքնավար հանրապետություն), Իրան
  5. Հարավում՝ Իրաք, Սիրիա
  6. Արևմուտքում՝ Հունաստան, Բուլղարիա
  7. Թուրքիայի ափերը ողողում են հետևյալ ջրային ավազանները.
  8. Հյուսիսում՝ Սև ծով
  9. Արևմուտքում՝ Էգեյան ծով
  10. Հարավում՝ Միջերկրական ծով
  11. Ներքին ջրային ավազան՝ Մարմարա ծով, որը միացնում է Սև ծովը Էգեյան ծովին Բոսֆորի և Դարդանելի նեղուցների միջոցով
  12. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
  13. Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններ
  14. Մայրցամաքային դիրք – Թուրքիան գտնվում է հիմնականում Ասիայում (Անատոլիա), բայց նրա փոքր մասը՝ Արևելյան Թրակիան, տեղակայված է Եվրոպայում։
  15. Ծովային դիրք – Երկիրը շրջապատված է երեք ծովերով՝ Սև, Էգեյան և Միջերկրական, ինչպես նաև ներքին Մարմարա ծովով։
  16. Սահմանային դիրք – Թուրքիան սահմանակցում է ութ երկրի, ինչը նպաստում է միջազգային առևտրին և քաղաքական հարաբերություններին։
  17. Կապող հանգույց – Բոսֆորի և Դարդանելի նեղուցները կապում են Սև ծովը Միջերկրականի հետ, դարձնելով Թուրքիան ռազմավարական նշանակության երկիր։
  18. Կլիմայական բազմազանություն – Երկիրը ներառում է միջերկրածովյան, ծովային, լեռնային և մայրցամաքային կլիմայական գոտիներ՝ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով։
  19. Ռազմավարական նշանակություն
  20. Թուրքիան գտնվում է Ասիա-Եվրոպա տարանցիկ ճանապարհների վրա, ինչը նրան դարձնում է տնտեսական և ռազմական կարևոր կենտրոն։
  21. Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ սահմանակցությունը Թուրքիային կապում է Մերձավոր Արևելքի ռեսուրսներով հարուստ շրջանների հետ։
  22. Նեղուցների վերահսկողությունը նրան կարևոր դեր է տալիս համաշխարհային առևտրի և էներգետիկ տրանսպորտի մեջ։
  23. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
  24. Թուրքիան ունի կարևոր դեր Հյուսիս-Արևելյան Ասիայում, հատկապես հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, ռազմական հնարավորությունները և տնտեսական ազդեցությունը։ Նրա դերը հատկապես ընդգծվում է մի քանի ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական կապեր, էներգետիկ ենթակառուցվածքներ, և միջազգային քաղաքականություն։
  25. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալները ձևավորվում են նրա աշխարհագրական դիրքի, տնտեսական ներուժի, երիտասարդ բնակչության և միջազգային հարաբերությունների վրա հիմնված քաղաքականության շնորհիվ։ Այս բոլոր գործոնները միասին ապահովում են երկրի աճն ու մրցունակությունը միջազգային ասպարեզում։

Գործնական Քերականություն

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: 

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 

Եվ անապատի սահուն լռությունըծանրացավ նորից: Գոյական

Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը: Դերանուն 

Գեղեցիկը կփրկի աշխարհը: Ածական

Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Թվական

Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր:Դերբայ

Պտուղդ քաղող չկա: Դերբայ

Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում: Գոյական

Մեծ քաղաքում հաճույք էր կացարանփոխելը

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  

Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ: 

Ի՞նչ կոչվում այս ենթական: Բազմակի ենթակա

Ստորոգյալ 

Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ: 

Համեմատել.

դարբին Մարգարը

Մարգարը դարբին է:

Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ: 

3.Գտի՛ր նախադասությունների ստորոգյալները:

Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը : 

Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:

իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: 

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ: Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:

Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:

Հիվանդ լինի — բաղադրյալ ստորոգյալ , չի թողնի- պարզ ստորոգյալ 

Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձգորգ թվաց:

Բաղադրյալ ստորոգյալ 

Խաղաղված ծովակը ծփում է։

Պարզ ստորոգյալ

Իմ պապը շատ ծեր էր:

Բաղադրյալ ստորոգյալ 

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով եմ պատասխանում:

Եմ — է

Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին:

Է — են 

Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան:

Շատացան — շատացավ

Հանկարծ լաց ու կոծ լսվեցին:

Լսվեցին — լսվեց

Ընդունվում է պատվերներ:

Է — են

Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:

Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 

Ինչ է իշխանությունը

Իշխանությունը վերաբերում է մի անձի կամ խմբի ունակությանը կառավարել, վերահսկել կամ ազդել այլ մարդկանց, կառույցների կամ պետական համակարգերի վրա: Իշխանությունը կարող է լինել տարբեր ձևերով՝ իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ բարոյական: Այն կարող է հիմնվել օրենքների, ուժի, ազդեցության կամ հանրային ընդունելության վրա։ Իշխանությունը նաև կապված է պատասխանատվության, իշխանության բաժանման և մյուս երկրների ու մշակույթների հետ տարբեր կերպ կազմակերպված լինելու հետ։

Իշխանությունն ունի նաև տարբեր տեսանկյուններ՝ ավանդական իշխանություն, կանոնավոր կամ օրենքներով սահմանված իշխանություն, խոշոր ուժեր և այլն։

Բարդ և պարզ նախադասություններ

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

  1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում:  պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: պարզ

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

  1. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

Շունը կաղում էր:

Հայրը վերադարձավ:

  1. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Երկար սպասված գարունը ուշ եկավ :

Մենք չենք լռում երբ բորբոքվում ենք: 

Տարիներ անցան այդ դեպքից: 

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս: Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տես

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը: Այն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: Առավել արժեքավոր է այդ տեսակը: Դրա հոտը շարունակ թոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերեզանցում է հարյուրը:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին: Թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը: Նրանք պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն: Որն օդում արձակում է սատկած միջատը:Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին: Նրանց մոտակայքում ինչ- որ տեղ գտնվելուց:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս: Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

  1. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։Երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման:Փղերը միակ «մերժվածները» չեն։Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է նման հակակրկեսային օրենք ընդունել: