Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը

1․Ինչու՞ պետք է հետևել սննդակարգին։

Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայման են: Երբ մարդը սնվում է հստակ ռեժիմով նրա մոտ մարսողությունը լավանում է նաև ավելի շուտ է սկսում արտադրվել ստամոքսային մարսողական հեղուկը ինչը նպաստում է առողջ մարսողության:

2․ Որո՞նք են սնման հիգիենայի նորմերը։

Սնունդը պետք է լավ ժամել և մանրացնել: Պետք է միշտ պահել ձեռքերը մաքուր սնվելուց առաջ, սնվելու ժամանակ չկարդալ, ռադիո չլսել, էկրանի չդիտել չխոսել և այլն: Սնունդը պիտի լինի չափավոր տաք և պետք չի հաճախ սնվել չոր սննդամթերքով: Նաև մարսողության վրա բացասական ազդեցություն է ունենում ալկոհոլը և նիկոտինը: Սննդի վերջին ընդունումը պիտի լինի քնելուց 1,5-2 ժամ առաջ այլապես քունը կխանգարվի կամ ցավեր կառաջանան:

3․Թվարկե՞ք թունավորման ախտանշանները։

Որովայնի շրջաննի ցավերը, սրտխառնոցը, փսխումը նաև թուլությունը, այդ բոլոր ախտանիշների առկա լինելու դեպքում պետք է կատարել ստամոքսի լվացում:

Արևելյան Ասիա

  • Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Այնտեղ համարյա ամեն մի երկրում տարբեր կլիմա է, մի մասում շատ չոր կլիմա է, ցուրտ կլիմա, կա բարենպաստ կլիմա, բայց երբեմն լինում են ջրհեղեղներ: Մեծ մասմամբ կլիման մուսսոնային է, ամառային առատ տեղումներով:

  • Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Այն աշխարհի առաջատարն է ածխի հանույթով, սև մետաղաձուլությամբ, մեքենայաշինության որոշ արտադրատեսակների, հացահատիկի և այլ շատ բաների մեջ:

  • Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևմտյան ասինա ունի բանական պայմաններ և ռեսուրսներ և՛ արդյունաբերության և՛ գյուղատնտեսության համար: Այդ տարածաշրջանի երկրների մեծ մասը շատ արագ է զարգացել արդյունաբերության մեջ այդ պատճառով այդ պետություններին անվանոըւմ են նոր արդյունաբերական երկրներ: Զարգացման կերպով այս շրջանը ամենաարագն է:

  • Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Առաջնորդություն

Առաջնորդը կարելի է ասել այն մարդն է, որը ոգեշնչում է թիմին, կազմին, խմբին և այլ միավորություններին, քաջարելում է բոլորին, որպեսզի բոլորը հասնեն ցանկալի արդյունքի: Առաջնորդը պետք է լսի իր խմբի անդամներին վերլուծի նրանց կարծիքները և գա ընդհանուր եզրակացման ինչոր խնդրի լուծելու մասով: Կարծիք կա, որ մարդը ծնվում է որպես առաջնորդ, բայց լավ առաջնորդ դառնում է: Որպես հասարակական երևույթի առաջնորդություն, պետք է քայլեր անել, որոնք կնպաստեն հանրային բարիքի աճին: Առաջնորդության մեջ շատ կարևոր է, որ վերևում նշված որոշ հատկանիշների օգնությամբ թիմը միավորի իր ջանքերը և ամեն անդամ ամբողջությամբ զգա պատասխանատվությունը: Մարդիկ երբեմն շբոթում են առաջնորդությունը ղեկավարման հետ: Ճիշտ է կան նմանություններ, բայց այդ երևույթները իրարից տարբերվում են: Ղեկավարների գործն է ծրագրելը, կազմակերպելը, մանրամասն հետևելը կազմակերպմանը և այլն: Մինչդեռ առաջնորդի խնդիրն է ոգեշնչելը և խթանելը:

Կա նաև ժողովրդական առաջնորդություն: Դրա ժամանակ խմբի անդամները մասնակցում են որոշումների կայացմանը: Անդամները ազատորեն կարծիք են հայտնում և թողնում որոշումը առաջնորդին: Նրանք զգում են իրենց ներգրավված լինելը և դրանով ալժվելի ոգեշնչվում:

Գործնական քերականություն

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է  տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ:

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

  1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները:

Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ:

Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի:

  1. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.

Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ,

գոյական

Բ. տխուր եղանակ, լեռնային օդ,

ածական

Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ,

դերանուն

Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր,

թվական

Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ,

դերբայ

Զ. վարդի նման այտեր

կապային բառեր

Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ :

բառակապակցություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

 Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանը: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:

Նրան ուշքի բերեց այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:

Մի ժպիտ գարնան երեկոյի նման գգվող թառել էր դեմքին:

Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:

Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝կոշտուկներով պատած ու հաղաբույր:
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:

Հանկարծ փայտահատինմոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:

Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար,բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:

Երկար , բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ գազանիկը ՝ մարդու ձեռքերին նմանվող։

  1. Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,

որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: – Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:

Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման:

Հավաքվածներին մոտեցավ խուճապահար թռչունի նման մի աղջիկ:

Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:

Վերջալույսի շողերով օծված լեռը , առասպելական մի նահապետ էր կարծես։

Առասպելական մի նահապետ էր կարծես լեռը՝ վերջալույսի շողերով օծված։

Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:

Զանգը ՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:

Բոլորին հավաքում էր եկեղեցում զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած։

Սննդի կարևորությունը և մարսողական առողջությանը

Լիարժեք սնունդն ու սննդակարգը մարսողական համակարգի բնականոն աշխատանքը ապահովելու համար շատ կարևոր են։ Օրվա ընթացքում ճիշտ սննդակարգը՝ նախաճաշ 25%, երկրորդ նախաճաշ 15%, ճաշ 50% և ընթրիք 10%, նպաստում է մարսողական հյութերի արտազատմանը։ Սնունդը պետք է լինի բազմազան՝ պարունակելով հում մրգեր ու բանջարեղեն։ Կենդանական սնունդը պարունակում է կարևոր ամինաթթուներ, սակայն բուսական յուղերն օժտված են անփոխարինելի ճարպաթթուներով։

Մարսողությունը լավ կատարվում է, երբ սնունդը լավ ծամվում է և չի պարունակում կոպիտ մասնիկներ։ Հաճախ չոր սննդամթերքների օգտագործումը վնասակար է։ Վնասակար է նաև սննդի ընդունումը քնելուց առաջ։

Սննդային թունավորումներ

Սննդամթերք, որը չի պահվում ճիշտ պայմաններում, կարող է առաջացնել թունավորումներ։ Թունավորման դեպքում անհրաժեշտ է ստամոքսի լվացում՝ խմելով սոդայի լուծույթ, և հետո փսխում առաջացնել։ Կրելով թունդ քաղցր թեյ՝ անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ։