Տորք Անգեղ և Հայկքնուշ Գեղեցիկ Երկրորդ երգ

Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Լոք-լայն, կայտռալ-վխտալ, պանդխտական-օտարական, լևիաթան-ըստ Աստվածաշնչի ավանդության՝ վիթխարի ծովային հրեշ կամ թռչող վիշապ,

Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։

Նա մի որբ, գեղեցիկ և բարձրահասակ մի հսկա աղջիկ էր։ Բնավորությամբ բարի և մեծահոգի էր օգնում էր բոլորին ով կարիք ունի։ Նրա պես ուժեղ հսկա չկար այդ վայրերում։ Շատ բարի և շատ գթած էր։ Միշտ բաժանում էր չունեցողներին։

Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։

– «Քաղցած եմ, այո՛, բայց շա՜տ եմ քաղցած, –

Հոգոց քաշելով՝ մեր հսկան ասաց. –

Ի՜նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,

Ի՜նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ,

Իմ հաց ն ու ջուրը, – գիտե՞ս որն է այն –

Քո սե՛րն է, հոգիս, քո սե՛րն է միայն.

Մի՛ նայիր, որ ես կոպիտ եմ ու բիրտ,

Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ,

Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե.

Եվ միշտ քեզ համար միայն կտրոփե,

Ահա եկել եմ ընկել ոտքերդ,

Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերդ».

«Ես քո ստրուկն եմ, դու ինձ հրամայիր.

Թեկուզ քո շան տեղ դռանդ կապիր,

Որ քեզ պահպանեմ աչքիս լույսի պես ,

Ոչ մի փորձանքի դու չհանպիպես»:

Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,

Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.

Եվ կոպտատարազ իր դեմքը մթին

Դառել էր սիրո ցոլացող լուսին.

Այն կերպարանքը և հայացքն ահեղ,

Որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ,

Այժմ դառել է մի վճիտ աղբյուր,

Որից բխում է սեր հեզահամբյուր…

Ի՜նչ քաղցր ժպիտ, ի՜նչ քնքուշ շարժվածք.

Ե՜րբ է ունեցել անճոռնի կազմվածք…

Բայց ինչպես զորե՜ իմ ձեռքը կոպիտ

Քնքուշ նազելվույդ առնել իր խտիտ,

Խոստովանում եմ ինձ հաղթահարված,

Ես քո գերին եմ, քո ոտքերն ընկած.

Դու քո փոխարեն ցույց տուր հարյուրին,

Թեկուզ հազարին, տասը հազարին,

Հրամայիր ինձ՝ շարժեմ այս լյառը,

Ասա՝ պոկոտեմ ամբողջ անտառը,

Վարարած գետի ընթացքը փոխեմ,

Սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ,

Լեռներ կարող են իմ ձեռքով փլչել.

Բայց քեզ, Հայկանուշ, չեմ կարող դիպչել…

Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։

Նա ասաց Տորքին, որ այդպես այնուամենայնիվ չի լինի և պետք է կռվեն։ Քանի որ Տորքը չհամաձայնեց վնասել նրան, նա առաջարկեց, որ Տոչքը 20 աժդահա բերի` որպես գերի։

Թվաբանական քառակուսի արմատների հատկությունները

1)Հաշվե՛ք․

ա) √8 · √8 = √(8×8) = √64 = 8

բ) √98 · √50 = √(98×50) = √4900 = 70

գ) √640 · √1000 = √(640×1000) = √640000 = 800

դ) √3 · √75 = √(3×75) = √225 = 15

ե) √40 · √10 = √(40×10) = √400 = 20

զ) √25000 · √1000 = √(25000×1000) = √25000000 = 5000

է) √20 · √45 = √(20×45) = √900 = 30

ը) √27000 · √30 = √(27000×30) = √810000 = 900

2)Արտադրիչը տարեք արմատանշանի տակ`

3)Արտադրիչը դուրս բերեք արմատանշանի տակից`

շ) √(2/9) = √2 / 3

պ) √(3/16) = √3 / 4

ք) √(40/81) = √40 / 9 = 2√10 / 9

ն) √(72/25) = √72 / 5 = 6√2 / 5

տյ) √(12 * 1/2) = √6

քյ) √(1 * 1/4) = √1/2 = 1 / √2 = √2 / 2 (ռացիոնալացված տարբերակով)

տ) √(x³ / 9) = x√x / 3

թ) √(7a / 16b²) = √7 * √a / (4b) = √7a / 4b

պ) √(3m³n² / 4a²b) = (mn√(3m)) / (2a√b)

դ) √(25x²y³ / mn⁷) = (5xy√y) / (√m * n³√n)

հ) √((0.1x) / 10y²) = √(x / 100y²) = √x / (10y)

վ) √(5m³ / 0.5n) = √(10m³ / n) = m√(10m) / √n

4)Հաշվե՛ք․

Գործնական քերականություն

1. Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,

 որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին.
Խուճապահար թռչունի նման աղջիկը մոտեցավ հավաքվածներին:
Աղջիկը՝ խուճապահար թռչունի նման, մոտեցավ հավաքվածներին:
Հավաքվածներին մոտեցավ աղջիկը՝ խուճապահար թռչունի նման:

Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես.
Վերջալույսի շողերով օծված լեռնը առասպելական մի նահապետ էր կարծես:
Լեռնը՝ վերջալույսի շողերով օծված, առասպելական մի նահապետ էր կարծես:
Առասպելական մի նահապետ էր կարծես լեռնը՝ վերջալույսի շողերով օծված:

Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած. Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում.
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Եկեղեցում բոլորին հավաքում էր զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած:

Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:

2. Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ` Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան.
Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան:

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին. Մի ժպիտ՝ գգվող գարնան երեկոյի նման, թառել էր դեմքին:

Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք էին ներշնչում.
Ձեռքերը՝ կոշտուկներով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում:

Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ.
Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ:

Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով.
Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով:

Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ.
Գազանիկը թաթեր ուներ՝ մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով:

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

 Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
 Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:             

 Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
 Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, 

բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ: