1. Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,
որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին.
Խուճապահար թռչունի նման աղջիկը մոտեցավ հավաքվածներին:
Աղջիկը՝ խուճապահար թռչունի նման, մոտեցավ հավաքվածներին:
Հավաքվածներին մոտեցավ աղջիկը՝ խուճապահար թռչունի նման:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես.
Վերջալույսի շողերով օծված լեռնը առասպելական մի նահապետ էր կարծես:
Լեռնը՝ վերջալույսի շողերով օծված, առասպելական մի նահապետ էր կարծես:
Առասպելական մի նահապետ էր կարծես լեռնը՝ վերջալույսի շողերով օծված:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած. Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում.
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Եկեղեցում բոլորին հավաքում էր զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած:
Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:
Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
2. Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան.
Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին. Մի ժպիտ՝ գգվող գարնան երեկոյի նման, թառել էր դեմքին:
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք էին ներշնչում.
Ձեռքերը՝ կոշտուկներով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում:
Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ.
Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով.
Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ.
Գազանիկը թաթեր ուներ՝ մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով:
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար,
բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ: