Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Սևանից` Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը։
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:

Տղան մոտեցավ արքայադստերը` չարաճճի գեղեցկուհուն։
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:

Զորքը պաշարում է Նինվեն` երկրի մայրաքաղաքը ու սպասում նոր հրամանի։
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից:

Կինը հարևաններին բողոքում է Նազարից` իր ոչ ու փուչ մարդուց։
Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:

Սաքոն` Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում։
 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:

Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի` իր հայրենիքի թշվառ վիճակից։
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Ծերունին հաճախ էր Կարոյով` իր թոռնիկով հպարտանում։

2. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` եղաբայրդ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` փոշտատարից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` երևալուն:
Մայրը որդուց` Գուրգենից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
Հրազդանը` , Երևանով է անցնում:

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Կոնսուլություն — Նապոլեոնի իշխանության 1799-1804 թթ. ընդգրկող շրջանի
անվանումը. առաջացել է կոնսուլ (Հին Հռոմի հանրապետության շրջանի
գերագույն պաշտոնը) անունից։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հաննովերի դքսություն — Գերմանական պետություն Հաննովեր մայրաքաղաքով։ Այստեղից է ծագում Անգլիայում ներկայումս իշխող արքայատոհմը։
Թրաֆալգար — Հրվանդան Ատլանտյան օվիանոսում՝ Իսպանիայի ափին։
Վաթեռլոո — Բնակավայր Բելգիայում՝ մայրաքաղաք Բրյուսելից 20 կմ հարավ։
Էլբա կղզի — Կղզի Տիրրենյան ծովի հյուսիսում՝ Իտալիայից արևմուտք։
Սուրբ Հեղինե կղզի — Կղզի Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի ափերից ոչ
հեռու։

1799 թ. պետական հեղաշրջումը
Դիրեկտորիան շուտով հայտնվեց ծանր իրավիճակում։ Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ
ֆրանսիական զորքերի իտալական և եգիպտական արշավանքները ստիպեցին Անգլիային, Ռուսաստանին և Ավստրիային Ֆրանսիայի դեմ դաշինք ստեղծել։ Դաշնակիցները անցան հարձակման և նույնիսկ Ֆրանսիա ներխուժման սպառնալիք առաջացավ։ Այդ պայմաններում Դիրեկտորիան 1799 թ. կազմակերպեց գործադիր իշխանության փոխանցումը երեք կոնսուլներին։ Առաջին կոնսուլ դարձավ մեծ հեղինակություն վայելող գեներալ Նապոլեոն Բոնապարտը։
Ֆրանսիայում հաստատվեց կոնսուլություն:

Հանրապետությունից դեպի սահմանադրական միապետություն. Նապոլեոնը՝ կայսր
Դառնալով կոնսուլ՝ Նապոլեոնը աստիճանաբար իր ձեռքը վերցրեց ամբողջ իշխանությունը։ Ընդունված երկու սահմանադրությունները (1799 թ. և 1804 թ.) թեև ձևականորեն պահպանում էին հանրապետությունը և իշխանության մարմինների տարանջատումը, բայց իրականում ամրապնդում էին Նապոլեոնի անձնական իշխանությունը:
Փաստացի նա վերադառնում էր դեպի միապետություն։ Փարիզում լույս տեսնող թերթերի մեծ մասը փակվեց, իսկ մյուսները դրվեցին կառավարության վերահսկողության ներքո։ Օրենսդիր մարմիններից դուրս բերվեցին ընդդիմության շատ անդամներ։ Նապոլեոնը
նույնիսկ եկեղեցին կախվածության մեջ դրեց պետությունից. եպիսկոպոսները նշանակվում էին կառավարության կողմից։ Ստեղծվեց հզոր ոստիկանություն։ Նապոլեոնը 1802 թ. հանրաքվեի միջոցով հայտարարվեց ցմահ կոնսուլ, որով նաև իր իշխանության
ժառանգական իրավունք ստացավ։ Նա էր որոշելու, թե ով պետք է ժառանգեր կոնսուլի իշխանությունը իրենից հետո։ Ավելի ուշ նա վերականգնեց ազնվակական տիտղոսները, որոնք չեղյալ էին հայտարարվել Մեծ հեղափոխության ժամանակ։ Այդուհանդերձ, Նապոլեոնը պահպանեց հեղափոխության մի շարք կարևոր նվաճումները։ Դրանք են սեփականության իրավունքը, օրենքի առջև բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը։ Կարգավորվեց նաև հարկային համակարգը, մտցվեցին արծաթե և ոսկե մետաղադրամներ (ֆրանկ)։
1804 թ. սահմանադրությունում նշված էր. «Հանրապետության կառավարությունը վստահվում է կայսրին, որը կընդունի ֆրանսիացիների կայսր տիտղոսը»: Դրա հիման վրա նույն թվականի մայիսին Նապոլեոն I–ը թագադրվեց կայսր: Իսկ 1808 թ. Ֆրանսիան պաշտոնապես կոչվեց կայսրություն: Օգտվելով իրեն տրված սահմանադրական իրավունքներից՝ Նապոլեոնը թե՛ կոնսուլության, թե՛ կայսրության տարիներին կյանքի կոչեց բազմաթիվ օրենքներ, որոնք նպաստեցին երկրի հասարակական–քաղաքական և տնտեսական զարգացմանը: Այսպիսով՝ Նապոլեոնի կոնսուլությունը, ապա նաև կայսրությունը հանրապետական և միապետական կառավարման համակարգերի յուրատեսակ միավորում էին։

Advertisement

Նապոլեոնի պատերազմները և «Մեծ տերության» ստեղծումը
Նապոլեոնը նախքան իշխանության գալը սկսել էր լայն նվաճողական պատերազմներ Իտալիայում և Եգիպտոսում։ Ցմահ կոնսուլ հռչակվելուց հետո հարաբերությունները սրվեցին Անգլիայի հետ, որը 1803 թ. պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։ Ի պատասխան՝ Նապոլեոնը գրավեց գերմանական Հաննովերի դքսությունը և պատրաստվում էր ներխուժել իր գլխավոր հակառակորդ Անգլիայի տարածք։ 1805 թ. Ֆրանսիայի դեմ ստեղծվեց հզոր դաշինք,
որին մասնակցում էին Անգլիան, Ռուսաստանը, Ավստրիան, Նեապոլի թագավորությունը և Շվեդիան։ Չնայած Թրաֆալգարի ծովային ճակատամարտում ֆրանսիական նավատորմը պարտվեց, սակայն նույն թվականին երկու կարևոր հաղթանակներ տարավ
Ավստրիայի և Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ 1806 թ. Նապոլեոնը պարտության մատնեց Պրուսիային, և նրա զորքը մտավ Բեռլին։ Ավստրիան և Պրուսիան պարտավորվեցին խոշոր ռազմատուգանք վճարել։ Ավարտելով հակաֆրանսիական դաշինքի ջախջախումը՝ Նապոլեոնը հայտարարեց Անգլիայի ցամաքային շրջափակման մասին։ Ըստ դրա՝ Ֆրանսիայից կախման մեջ գտնվող բոլոր եվրոպական պետություններին արգելվում էր որևէ կապ ունենալ Անգլիայի հետ։ Դա մեծ վնաս հասցրեց Անգլիային, քանի որ նրա արդյունաբերական արտադրանքի հիմնական շուկան Եվրոպան է։

Ռուսաստանի դեմ արշավանքը և Նապոլեոնի կայսրության անկումը
1812 թ. հունիսին Նապոլեոնը խոշոր արշավանք սկսեց Ռուսաստանի դեմ։ Տանելով մի շարք հաղթանակներ՝ նա սեպտեմբերին մտավ Մոսկվա։Նա նպատակ ուներ խաղաղության պայմանագիր կնքելու Ալեքսանդր I-ի հետ, սակայն նրա կոչը անպատասխան մնաց։ Շուրջ մեկ ամիս անց Նապոլեոնը վերադարձավ իր եկած ճանապարհով։ Նրա մոտ 450
հազար զինվորներից Փարիզ վերադարձավ ընդամենը 25 հազարը։
Ֆրանսիայի դեմ ստեղծվեց նոր դաշինք, որին մասնակցում էին Ռուսաստանը և Պրուսիան։ Չնայած երկու ճակատամարտերում Նապոլեոնի կողմից հավաքված բանակը պարտության մատնեց նրանց, սակայն Ֆրանսիայի ուժերն արդեն սպառվել էին։ 1813 թ. Լայպցիգի
մոտ Նապոլեոնի 160 հազարանոց բանակը պարտություն կրեց դաշնակիցների կրկնակի մեծ բանակից։ Դաշնակիցների ուժերը Բելգիայի վրայով շարժվեցին դեպի Ֆրանսիա և 1814 թ. մարտի 31-ին գրավեցին Փարիզը։ Մի քանի օր անց Նապոլեոնը գահընկեց եղավ և աքսորվեց Էլբա կղզի։
Հաջորդ տարի Նապոլեոնը ձեռնարկեց Ֆրանսիա վերադարձի իր ծրագիրը։ 1815 թ. մարտի 1-ին նա փոքրաթիվ զորքով գաղտնի անցավ Ֆրանսիա և նույն ամսի 20-ին մտավ Փարիզ։ Այս անգամ նրա իշխանությունը տևեց ընդամենը 100 օր։ Հունիսին Բելգիայի Վաթեռլոո գյուղի մոտ ճակատամարտում Նապոլեոնի զորքը պարտություն կրեց անգլո-պրուսական բանակից։ Շուտով նա ձերբակալվեց և աքսորվեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ 1821 թ. մահացավ։ Այսպիսի ավարտ ունեցավ համաշխարհային պատմության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Նապոլեոն Բոնապարտի գործունեությունը։

Նախագիծը իրականացվելու է  տարբեր աղբյուրներ ուսումնասիրությունների և համացանցի միջոցով: 

Վերջնարդյունքը՝ ներկայացնել տեսասահիկի կամ վիդեո նյութի տեսքով։

Նապոլեոն Բոնապարտ․ ճանապարհը դեպի կայսրություն

Սլայդ 1. Ներածություն

  • Կարճ կենսագրական տվյալներ
  • Նապոլեոնի դերը համաշխարհային պատմության մեջ

Սլայդ 2. Կոնսուլություն (1799–1804)

  • Դիրեկտորիայի անկումը
  • Նապոլեոնի դառնալը առաջին կոնսուլ
  • Կառավարման կառուցվածքի փոփոխությունները

Սլայդ 3. Նապոլեոնը՝ կայսր (1804–1815)

  • Սահմանադրական փոփոխություններ
  • Թագադրման պահը
  • Ներքին բարեփոխումներ (օրենսդրություն, տնտեսություն, կրոն, հասարակություն)

Սլայդ 4. Նապոլեոնի պատերազմները և «Մեծ տերությունը»

  • Պատերազմ Անգլիայի, Ավստրիայի, Պրուսիայի, Ռուսաստանի դեմ
  • Հռչակավոր ճակատամարտեր (Թրաֆալգար, Աուստերլից, Բեռլին, Լայպցիգ)
  • Անգլիայի ցամաքային շրջափակում

Սլայդ 5. Ռուսաստանյան արշավանքը և անկումը

  • Մոսկվայի գրավումը
  • Դաշինքի ձևավորում Նապոլեոնի դեմ
  • Էլբա աքսոր
  • Վաթեռլոո և վերջնական պարտությունը

Սլայդ 6. Վերջաբան

  • Նապոլեոնի ժառանգությունը
  • Նրա ազդեցությունը եվրոպական և համաշխարհային պատմության վրա

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Օգտվելով համացանցից՝ դասընկերոջդ հետ տեղեկություննե՛ր հավաքիր «ՕՏՏՈ ԲԻՍՄԱՐԿԻ» և «ՋՈՒԶԵՊՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻԻ» մասին։ Ստեղծե՛ք սահիկաշար կամ պաստառ՝ օրինակներով ցույց տալով, թե ի՞նչ կարևոր դեր ու նշանակություն ունեին իրենք համաշխարհային պատմության մեջ։ Ձեր գտած տեղեկությունները և դրանց հիման վրա արված եզրակացությունները դասարանին ներկայացրե՛ք նաև բանավոր:

Օտտո ֆոն Բիսմարկ առաջին կանցլերը (։ Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ տիտղոս ուգեներալ-գնդապետի աստիճան՝ կոչումով։

Պրուսիայում պահպանողականների շրջանում Բիսմարկն արժանացավ շահերի ներկայացուցչի համբավ, եղել է դիվանագետհետադիմության ժամանակ։  թվականին նշանակվել է Պրուսիայի ղեկավարության ներկայացուցիչ-նախարար։ Սահմանադրական ճգնաժամի ընթացքում հանդես է եկել ազատախոհների դեմ՝ ի պաշտպանս միապետության։ Լինելով արտաքին գործերի նախարար՝ Պրուսիան դարձրեց  գերակայող ուժ  թվականի  պատերազմից հետո։  հանդես է եկել կրտսեր նախագծով գերմանական հարցի լուծման մեջ ու մասնակցել է  ձևավորմանը։

Լինելով ռայխկանցլեր ու պրուսիական նախարար-նախագահ՝ նա մեծ ազդեցություն ուներ ստեղծված  քաղաքականության վրա՝ ընդհուպ մինչև իր պաշտոնաթող լինելը թվականին։ Արտաքին քաղաքականության մեջ Բիսմարկը պահպանում էր ուժերի հավասարակշռության սկզբունքը։

Ներքին քաղաքականության մեջ նրա գահակալման ժամանակ  թվականից կարելի է առանձնացնել երկու շրջան։ Սկզբում նա դաշինք կնքեց չափավոր հետ։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցան բազմաթիվ ներքին բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիական ամուսնության գաղափարի ներմուծումը, որը Բիսմարկն օգտագործել է ազդեցությունը թուլացնելու համար։ 1970-ականների վերջից Բիսմարկն առանձնանում է լիբերալներից։ Այս ժամանակամիջոցում նա ձեռնամուխ է լինում պրոտեկցիոնիզմի քաղաքականությանն ու տնտեսության մեջ իշխանության միջամտությանը։ 1820-ական թվականներին մտցվել է հակասոցիալիստական օրենք։ Այդ ժամանակվա կայսր ի հետ հակամարտությունը բերեց Բիսմարկի պաշտոնաթող լինելուն։

Հետագա տարիներին Բիսմարկը խաղացել է քաղաքական մեծ դեր՝ քննադատելով իր հետևորդներին։ Իր հուշերի շնորհիվ Բիսմարկին հաջողվում էր երկար ժամանակ ազդել հասարակության աչքերում իր սեփական կերպարի ձևավորման վրա։

 կեսին գերմանական պատմական գրականության մեջ գերակայում էր Բիսմարկի՝ որպես գերմանական դքսությունների մի ազգային պետության միավորման համար պատասխանատու քաղաքական գործչի, դերի դրական գնահատականը, ինչը մասամբ բավարարում էր ազգային հետաքրքրություններին։ Նրա մահից հետո իր պատվին կանգնեցվում էին բազմաթիվ արձաններ՝ որպես հզոր անձնական իշխանության խորհրդանիշ։ Նա ստեղծել էր նոր ազգ ու մարմնավորել էր սոցիալական ապահովման նորարարական համակարգերը։ Բիսմարկը, լինելով կայսրին նվիրված, ամրացրել է պետությունը ուժեղ, լավ պատրաստված բյուրոկրատիայով։  հետո սկսեցին ավելի բարձր հնչել քննադատական ձայներ, որոնք Բիսմարկին մեղադրում էին մասնավորապես Գերմանիայում ճնշման մեջ։ Ավելի շատ ուշադրություն էր հատկացվում նրա քաղաքականության վրա, իսկ գործունեությունը ուսումնասիրվում էր ընթացիկ կոնտեքստում։

Ջուզեպպե Գարիբալդին (իտալերեն՝ Giuseppe Garibaldi, 1807 թ. հուլիսի 4 – 1882 թ. հունիսի 2) իտալացի նշանավոր զինվորական, ազգային հերոս և քաղաքական գործիչ էր, ով մեծ դեր խաղաց Իտալիայի միավորման մեջ 19-րդ դարում։

Նա հայտնի է իր պայքարով իտալական տարբեր թագավորությունների և պետությունների միավորման համար՝ միավորելով դրանք մեկ միասնական պետության՝ Իտալիայի Թագավորության ներքո։

Կարճ փաստեր նրա մասին՝

  • Նա միավորվող Իտալիայի երեք գլխավոր առաջնորդներից մեկն էր՝ Վիկտոր Էմանուել II-ի և Կավուրի հետ միասին։
  • Գլխավորել է կամավորական զինված ուժեր, որոնք հայտնի էին որպես «Կարմիր շապիկավորներ»։
  • Իր համարձակ գործողություններով հատկապես հայտնի դարձավ «Հազարների արշավով» (Expedition of the Thousand, 1860), որի ընթացքում գրավեց Սիցիլիան ու Նեապոլը։
  • Նա սատարում էր ազատության, դեմոկրատիայի և ժողովրդի ինքնիշխանության գաղափարներին։

Գարիբալդին համարվում է ոչ միայն ազգային, այլև համաշխարհային հեղափոխական կերպար։ Նրա անունով կոչված են բազմաթիվ փողոցներ, հուշարձաններ ու հրապարակներ Իտալիայում և աշխարհի տարբեր վայրերում։

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Այս ստեղծագործությունն արտահայտում է մի մարդու ներաշխարհ, ով անընդհատ զոհաբերում է իրեն, հանդուրժում է others-ի անարդար վերաբերմունքը, սակայն մնում է գոհ ու հանդարտ։ Նա ներում է, տալիս է, սպասում է, բայց փոխարենը ստանում է դժգոհություն։ Ասելիքը խորապես սոցիալական և հոգեբանական է՝ այն խոսում է այն մարդկանց մասին, ովքեր ապրում են ուրիշների բեռի ներքո՝ չարժևորվելով։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Հեղինակին նեղություն է պատճառում այն, որ ինքը միշտ բարությամբ է վերաբերում մարդկանց՝ ներում է, տալիս է, զոհվում է, բայց փոխարենը նրանք դժգոհ են, անարդար են վարվում նրա նկատմամբ։ Նեղություն է պատճառում այդ անշնորհակալ վերաբերմունքը և անհավասար փոխհարաբերությունները։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Հեղինակին նեղություն է պատճառում այն, որ ինքը միշտ բարությամբ է վերաբերում մարդկանց՝ ներում է, տալիս է, զոհվում է, բայց փոխարենը նրանք դժգոհ են, անարդար են վարվում նրա նկատմամբ։ Նեղություն է պատճառում այդ անշնորհակալ վերաբերմունքը և անհավասար փոխհարաբերությունները։

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Երևաց մի ձի՝ սև աչքերով, բարակ ոտքերով։

Ոտքերին կոշիկներ էին ՝սև և կարմիր, որ մատուցած մեծ ծառայության նշան էին։

Հավաքված բազմությունից երեք հեծյալնե՝ր շքեղ զգեստներով, նրբագեղ նժույգներով, մոտեցան և խոնարհվեցին։

Մողեսները՝ արագաշարժ, փորի մաշկը դեղին, տաքանում էին քարերի վրա։

Արտակի աչքի առաջ պատկերվում էին բանվորների վտիտ դեմքերը՝ մրոտ ու նավթոտ մռայլ ու անտարբեր։

Չէի կարողանում մոռանալ օրիորդի՝ ամոթից շիկնած դեմքը։

Առավոտյան վաղ վեր էր կենում, մաքրում էր իր անշուք խցի՝ քարերով սալարկված հատակը։

Գյուղացիները գտնում են Գևորգի՝ թշնամիների կողմից խոշտանգված մարմինը։

Շահյանին զարմացրեց Եվայի՝ հասարակ չթից կարված, ոչ պարահանդեսային հագուստը։

Սիրելի զորավարի՝ Գևորգ Մարզպետունու անունը, հայտնի էր ամենքին։

Վտակի ափին՝ ուռենու տակ, նստել էր Անուշը։

Սմբատը՝ որպես անտառոտ երկրի զավակ, շատ լավ գիտեր, որ արջը շշմում է հանկարծակի ձայնից։

Ծառերի տակ՝ կանաչների վրա, թափված էին մետաքսազգեստ փշատները։

Մենք՝ փրկվածներս, երկու կյանքով պետք է ապրենք։

Աշխույժ ավանակը

Մի ժամանակ կար մի աշխույժ ավանակ։ Մի պայծառ առավոտ նա տեսավ կապիկի, որը խաղում էր մոտակա շենքի տանիքին։ Նա ցատկում էր, շուռումուռ էր գալիս և բոլորին իր շրջապատում զվարճացնում էր՝ ստիպելով նրանց զարմանքով ծափ տալ։ Ավանակը նայեց այդ զվարճանքին և ինքն իրեն մտածեց. ,,Ի՞նչու ես էլ չփորձեմ,,։

Դրանից հետո ամեն օր ավանակը բարձրանում էր այդ նույն տանիքին։ Ժամանակի ընթացքում նա սկսեց պտտվել իր շուրջը՝ կապիկին նմանվելով։ Բայց ի տարբերություն ճարպիկ կապիկի՝ ավանակը ծանր և անտաղանդ էր։ Երբ նա ցնծում էր, տանիքի թիթեղները սկսեցին ճեղքվել և կոտրվել նրա քաշի տակ։

Աղմկոտ ձայնը լսելով՝ կառույցի սեփականատերը շտապեց դուրս՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ի դժբախտություն, նա իր տանիքին գտավ ավանակին՝ անտաղանդ աղմկելուց և վնաս պատճառելուց։ Ժամանակ չկորցնելով՝ նա շտապեց վերև՝ դեպի տանիք։

Տեսնելով ավանակին՝ սեփականատերը արագ վերցրեց հաստ փայտե գավազանը։ Նա հրեց ավանակին և գցեց տանիքից ներքև՝ միևնույն ժամանակ նրան լավ շունչ տալով։ Ավանակը ցնցված էր և ցավում էր, բայց ավելի շատ շփոթված էր։

,,Բայց ես տեսա, որ կապիկը նույն բանն է անում,, — ասաց ավանակը, — ,,Եվ բոլորը, ներառյալ քեզ, զվարճացան և կարծես հաճույք ստացան դրանից։ Ի՞նչ տարբերություն կա, երբ ես եմ դա անում,,։

Այսպիսով, ավանակը հասկացավ, որ ոչ բոլոր գործողություններն են հարմար բոլորի համար, և այն ինչ լավ է ստացվում մեկի մոտ, կարող է լավ չստացվել մյուսի մոտ։

Թարգմանությունը կատարվեց