Շունն ու սրվակը

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ

  1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։

Ամենահարգելի, օծանելիքագործ, անոթ, կոպտել, ամենևին

  1. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։

Նա այն համեմատում է դժգոհ հասարակության հետ:

  1. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։

Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն:

Դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

  1. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։

Կարծում եմ ստեղծագործության ասելիքը այն է, որ մարդիկ ցանկանում են այն ինչ իրենց դուր է գալիս, բայց վատ որոշում է նրանց համար, քան այն ինչ իրենց պետք է և կարող է երջանկացնել իրենց:

  1. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։

Աղտեղությունը այն անարժեք հաճույքներն են դեպի որոնց ձգտում է գնալ հասարակությունը մտածելով որ արժեքավոր որոշումները ինրենցից շատ բան կպահանջեն, կամ որ նրանք շատ են սովոր ցածրարժեք բաներին մեծ սիրով ընդունում են այն:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Հանճարը,, ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

1. Ի՞նչ է նշանակում ,,հանճար,, բառը։ Ո՞ր դեպքում կօգտագործես այդ բառը։

Հանճառը նշանակում է տաղանդավոր, իմաստուն, այդ բառը կարելի է օգտագործել խելացի և ունակ մեկին նկարագրելու համար:

2. Ի՞նչ իմաստով է այստեղ ,,հանճար,, բառն օգտագործում Սարոյանը։

Որպես տաղանդավոր

3. Բնութագրի՛ր երիտասարդ հանճարին։

Նա մի երիտասարդ մարդ էր, ով ուներ հրաշալի մտքեր, բայ մտածում էր, որ ժամանակ չունի դեպի իր երազանքը գնալուն:

4. Ըստ այս ստեղծագործության բնութագրի՛ր հեղինակին։

Երևում էր, որ նա հետաքրքրվող է, համառ, ցանկանում էր ամենալավը երիտասարդին:

5. Ի՞նչ կարծիքի ես երիտասարդի սցենարի վերաբերյալ։

Իրականում ինձ այն շատ դուր եկավ, կաին անսպասելի և անկանխորոշելի պահեր, ինչպես ես եմ սիրում: Ընդհանուր առմամբ դեպքը նույնպես հետաքրքիր էր:

6. Ի՞նչ է ասում Սարոյանը ֆիլմերի մասին, գրի՛ր քո կարծիքը ժամանակակից ֆիլմերի մասին՝ կարևորելով սցենարային առանձնահատկությունները։

Սարոյանը ասում էր, որ ինչքան էլ լավ դերասաններ, աստղեր խաղան ֆիլմերում եթե սցենարը լավը չի, ֆիլմը լավը չի: Ասում էր, երբ ցանկանում են լավ ֆիլմ նկարել սցենարիստ չկա, իսկ եթե սցանարիստներ լինում են նրանց հնարավորություն չեն տալիս: Ժամանակակից ֆիլմերը իրականում իրարից շատ են տարբերվում, բայց կարծում եմ, որ բոլոր ֆիլմերի մեջ էլ կան այնպիսի պահեր որոնք անկանխատեսելի են և հենց դա էլ ստիպում է դիտողին շարունակել հետաքրքրվել սցենարով:

7. Ո՞րն է հեղինակի ասելիքը։

Կարծում եմ, որ խոսքը այստեղ ոչ թե ֆիլմի լավ ու վատի մասին է, այլ, եթե դու ունես մի լավ բան անելու կամ, ինչու ոչ քո երազանքին հասնելու հնարավորություն, ապա դա վաղվան մի թող և օգտվիր դրանից:

Թողնել մեկնաբանություն