Ծիծաղ

1.Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած, տկարանալ,   որոգայթ: Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հոգնել, թուլանալ, թակարդ

2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն:

խիստ-պիրկ, ահ-ու-դող, համառ-ություն, դերասան-ություն 

3.Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Բենը զարմանում էր թե ինչի համար էին իրեն ստիպում ծիծաղել ոչ իր համար և առանց պատճառի:

4.Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Բենի այս միտքը վերաբերվում էր նրան, որ մարդիկ հիմնականում ակնկալում են մի բան, բայց արդյունքում ստանում են մի ուրիշ բան և հիասթափվում դրանից, ինչպես նա, երբ ուզում էր զվարճանալ, բայց արդյունքում ստիպված էր ծիծաղել ոչ իր կամքով և ոչ իր համար:

  1. Դո՛ւրս գրիր կեղծիքի և ծիծաղելի երևույթների մասին մտորումները։ 

Ամոթի ու գարշանքի զգացումով համակված՝ սկսեց ծիծաղել: Վախենում էր օրիորդի աչքերի մեջ նայելուց, ուստի ժամացույցին նայեց եւ ջանաց շարունակել ծիծաղը: Եվ սարսափելի բան էր տղայից մեկ ժամ ոչ մի բանի վրա ծիծաղել խնդրելը, ստիպելը, եւ ապա պաղատելը, որ առանց պատճառի ծիծաղի: Սակայն պիտի ծիծաղեր, թեպետ ոչ մի ժամ, բայց պիտի փորձեր, մեն դեպքում ինչ-որ բան պետք է աներ: Ամենից տարօրինակը իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, որ հետզհետե սկսեց ծիծաղաշարժ դառնալ, եւ իսկապես երջանկացրեց նրան, քանի որ իրապես ծիծաղելու պատճառը դարձավ, եւ հիմա իսկապես ծիծաղում էր, ողջ շնչով ու արյունով, ըստ էության, իր ծիծաղի կեղծության վրա, եւ ամոթն անհետում էր, որովհետեւ այս ծիծաղը կեղծիք չէր, եւ ամբողջ դասարանը ծիծաղով լի էր, եւ ամեն բան կարգին էր թվում, եւ ընդամենը երկու րոպե էր անցել:

6. Բացատրի՛ր վերնագիրը:
Կարծում եմ վերնագրի անվանումը ,,Ծիծաղ,, է, քանի որ այդ բառով զգացվում են Բենի մտորումները կեղծ ծիծաղի պահին:

7. Բնութագրի՛ր Բենին:

Բենը ազնիվ երեխա էր, շրջահայաց էր և միանգամից տեսնում էր մարդկանց հոգեվիճակը, նա չեր սիրում կեղծավորություն:

8. Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:

Իմ կարծիքով ստիպողաբար չի լինի փոխել ներքին ապրումներդ, իրադարձության մեջ երևում էր, որ տղան ամեն գնով ուզում էր պահպանել իր անկեղծությունը չնայած որ ստիպողաբար ծիծաղում էր:
9. Բենն ինչո՞ւ լաց եղավ:

Կարծում եմ որովհետև նա շատ էր հուզվել: Նա չէր ուզում վիրավորել միսս Վիսիկիին, բայց ոչ էլ ուզում էր կեղծ գործել: Նա զայրացել էր և տխրել էր նրանից, որ ամենևին չէր ուզում որ այսպես ստացվի: Վերջապես նա չդիմացավ և անկեղծ լաց եղավ:

Լրացուցիչ ախատանք


  1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

Ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցէ, Երևանջեկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցէ, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, չէի, ցնծերգ։

  1.       Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։

Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով  ելևեջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։

  1.       Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։

Առօրյա, թռչնաորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, անդորր, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, այսօր, պարզորոշ, օրեցօր, Ամանոր, այլօրինակ, անօրինություն, օթևան, զօր ու գիշեր, հիմնովին, սնոտի, պնդօղակ, եղբորորդի։

  1.       Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։

Օդանավը թռչում էր հնօրյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը։

Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները։ Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։

  1.   Ըստ անհրաժեշտության գրեք ը։

Հյուրընկալ, դյուրընկալ, անակնկալ, առնչվել, երկնչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթընկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուընթեռնելի, այլընտրանք, ճեպընթաց։

  1.       Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։

Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։

Վերնթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։

  1.       Լրացնել բաց թողնված  տառերը՝ ի, ե կամ յ։

Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմյանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, մարմարիոն, քամելեոն, շղթայաձև, բարյացակամ։

  1.       Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝

Ասիա, Ադրիատիկ ծով, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Բուլղարիա, Զապարոժեց, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Վիետնամ, Սոֆիա, Վիեննա, Վիկտորիա։

  1.   Ըստ անհրաժեշտության գրել յ։

Վերարկույի, միջօրե, վայրկյան, կարկաչուն, ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, Միքայել, լռելյայն, ջղային, շրջագաjել, Նաիրի, վաշխառուի, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ։

  1.   Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։

Ցույց, զրույց, եղբայր, երևույթ, մշակույթ, աշխույժ, համբույր, գույն, մատյան, վայրկյան, սառույց, զեկույց, պատանյակ, շահույթ, ընկույզ, բույր, թույն, կույտ։

Ցուցամատ, զրուցակից, եղբորորդի, երևութանալ, մշակութային, աշխուժանալ, համբուրվել, գունագեղ, մատենադարան, սառուցապատ, զեկուցիչ, ընկուզենի, բուրավետ, թունավոր, կուտակված: