Լրացուցիչ ախատանք


  1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

Ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցէ, Երևանջեկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցէ, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, չէի, ցնծերգ։

  1.       Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։

Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով  ելևեջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։

  1.       Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։

Առօրյա, թռչնաորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, անդորր, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, այսօր, պարզորոշ, օրեցօր, Ամանոր, այլօրինակ, անօրինություն, օթևան, զօր ու գիշեր, հիմնովին, սնոտի, պնդօղակ, եղբորորդի։

  1.       Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։

Օդանավը թռչում էր հնօրյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը։

Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները։ Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։

  1.   Ըստ անհրաժեշտության գրեք ը։

Հյուրընկալ, դյուրընկալ, անակնկալ, առնչվել, երկնչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթընկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուընթեռնելի, այլընտրանք, ճեպընթաց։

  1.       Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։

Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։

Վերնթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։

  1.       Լրացնել բաց թողնված  տառերը՝ ի, ե կամ յ։

Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմյանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, մարմարիոն, քամելեոն, շղթայաձև, բարյացակամ։

  1.       Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝

Ասիա, Ադրիատիկ ծով, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Բուլղարիա, Զապարոժեց, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Վիետնամ, Սոֆիա, Վիեննա, Վիկտորիա։

  1.   Ըստ անհրաժեշտության գրել յ։

Վերարկույի, միջօրե, վայրկյան, կարկաչուն, ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, Միքայել, լռելյայն, ջղային, շրջագաjել, Նաիրի, վաշխառուի, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ։

  1.   Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։

Ցույց, զրույց, եղբայր, երևույթ, մշակույթ, աշխույժ, համբույր, գույն, մատյան, վայրկյան, սառույց, զեկույց, պատանյակ, շահույթ, ընկույզ, բույր, թույն, կույտ։

Ցուցամատ, զրուցակից, եղբորորդի, երևութանալ, մշակութային, աշխուժանալ, համբուրվել, գունագեղ, մատենադարան, սառուցապատ, զեկուցիչ, ընկուզենի, բուրավետ, թունավոր, կուտակված:

Աշխատանք դասարանում 

1. Ո՞ր բառի մեջ չկա -ոտ վերջածանցը։ 

Ծծմբոտ, ժանգոտ, խանդոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, հիվանդոտ, բրդոտ, կորիզոտ, կաթոտ, մշկահոտ, նավթոտ, կարճառոտ, սրտամոտ,ածխոտ, համառոտ, կասկածոտ, թախծոտ, արոտ, կրակոտ։ 

Լեզուն կապվել – խայտառակությունից, վախից կամ շփոթությունից չկարողանալ խոսել։

Թևաթափ լինել – ուժասպառ լինել, կորցնել ոգևորությունն ու եռանդը։

Ուղտի ականջում քնած – շատ խորը ու հանգիստ քնել։

Պատի ծեփ դառնալ – ծեծից կամ հարվածից ուժեղ վնասվել, անհուսալի վիճակի հասնել։

Կրակի վրա յուղ լցնել – բարկացած, վեճի մեջ գտնվող մարդու զայրույթն ավելի մեծացնել։

Բուրդը քամուն տալ – կորցնել ունեցածը, զուր վատնել ինչ-որ բան։

Մտքի թելը կտրվել – մոռանալ ասելիքը կամ մտածածը, կորցնել խոսքի շարունակությունը։

3. Յուրաքանչյուր դարձվածքի համար ընտրի՛ր դրա հոմանիշ բառը և գրի՛ր կողքին։ 

Ականջ դնել → լսել

Գլուխ տանել → ձանձրացնել

Բուռը հավաքել → ենթարկվել

Կրիայի քայլերով → դանդաղ

Անարգանքի սյունին գամել → խայտառակել

Սիրտ անել → համարձակվել

Անուշ անել → ճաշակել

Աշխարհ գալ → ծնվել

Աչք դնել → հավանել

Արձան կտրել → քարանալ

4. Նախադասություններից դո՛ւրս գրիր հարցական դերանունները։  Նշի՛ր, թե դերանունը քանի տեսակ ունի։ 

Առավոտյան դու կարող ես հանդիպել նրան։
– դերանուններ՝ դու (անձնական), նրան (անձնական, տրական հոլով)։

Այստեղ բոլորը գիտեն իրենց անելիքը։
– բոլորը (ընդհանրական), իրենց (սևեռական / տիրական)։

Ո՞վ է այդ զինվորը։
– ով (հարցական), այդ (սահմանական)։

Ի՞նչ գիտես նրա մասին։
– ինչ (հարցական), նրա (տիրական)։

Վերցրու այնքան, որքան կարող ես։
– այնքան (ցուցիչ), որքան (հարցական-համեմատական)։

Եկավ նա, ում չէինք սպասում։
– նա (անձնական), ում (հարցական-հարաբերական)։

Ամբողջ օրը քեզ էի սպասում։
– քեզ (անձնական, տրական հոլով)։

Ամեն մեկդ ձեր անելիքն իմացեք։
– ամեն մեկդ (ընդհանրական), ձեր (տիրական)։

Մի քանիսը արձագանքեցին նրա հրավերին։
– մի քանիսը (անորոշ քանակական), նրա (տիրական)։

Ոչ ոք ինձ չսպասեց։
– ոչ ոք (բացասական), ինձ (անձնական, տրական հոլով)։

5. Գրի՛ր տրված բառերի հոլովումը։ 

1. Կաղին

  • Ի. կաղին
  • Ս. կաղնի
  • Տ. կաղնին
  • Ե. կաղնին
  • Գ. կաղնուց
  • Բ. կաղնիով
  • Տեղ. կաղնու մեջ / կաղնու վրա

2. Ոչ ոք

  • Ի. ոչ ոք
  • Ս. ոչ ոքի
  • Տ. ոչ ոքի
  • Ե. ոչ ոքի
  • Գ. ոչ մեկից
  • Բ. ոչ մեկով
  • Տեղ. ոչ մեկի մեջ / վրա

3. Տղամարդ

  • Ի. տղամարդ
  • Ս. տղամարդու
  • Տ. տղամարդուն
  • Ե. տղամարդուն
  • Գ. տղամարդուց
  • Բ. տղամարդով
  • Տեղ. տղամարդու մեջ / վրա

4. Աղախին

  • Ի. աղախին
  • Ս. աղախնի
  • Տ. աղախնին
  • Ե. աղախնին
  • Գ. աղախնից
  • Բ. աղախնով
  • Տեղ. աղախնի մեջ / վրա

5. Կիրակի

  • Ի. կիրակի
  • Ս. կիրակու
  • Տ. կիրակուն
  • Ե. կիրակուն
  • Գ. կիրակուց
  • Բ. կիրակուով
  • Տեղ. կիրակու մեջ / վրա

6. Ամուսին

  • Ի. ամուսին
  • Ս. ամուսնու
  • Տ. ամուսնուն
  • Ե. ամուսնուն
  • Գ. ամուսնուց
  • Բ. ամուսնով
  • Տեղ. ամուսնու մեջ / վրա

7. Հայելի

  • Ի. հայելի
  • Ս. հայելու
  • Տ. հայելուն
  • Ե. հայելուն
  • Գ. հայելուց
  • Բ. հայելով
  • Տեղ. հայելու մեջ / վրա

8. Ոսկի

  • Ի. ոսկի
  • Ս. ոսկու
  • Տ. ոսկուն
  • Ե. ոսկուն
  • Գ. ոսկուց
  • Բ. ոսկով
  • Տեղ. ոսկու մեջ / վրա

9. Գինի

  • Ի. գինի
  • Ս. գինու
  • Տ. գինուն
  • Ե. գինուն
  • Գ. գինուց
  • Բ. գինով
  • Տեղ. գինու մեջ / վրա

10. Երազ

  • Ի. երազ
  • Ս. երազի
  • Տ. երազին
  • Ե. երազին
  • Գ. երազից
  • Բ. երազով
  • Տեղ. երազի մեջ / վրա

11. Ուրախություն

  • Ի. ուրախություն
  • Ս. ուրախության
  • Տ. ուրախությանը
  • Ե. ուրախությանը
  • Գ. ուրախությունից
  • Բ. ուրախությամբ
  • Տեղ. ուրախության մեջ / վրա

Կորդինատային հարթություն

1)Գտե՛ք A և B ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները, եթե

ա) A(2; 3), B(-2; 1)

0;2

բ) A(1; 8), B(5; 5)

3;6.5

2)Գտե՛ք AB հատվածի B ծայրակետի կոորդինատները, եթե C(2; — 1) կետը այդ հատվածի միջնակետն է, իսկ A ծայրակետը ունի (3; 5) կոորդինատները:

1;-7

3)Գտե՛ք B կետի կոորդինատները, եթե այն A(3; −4) կետի համաչափն է կոորդինատների սկզբնակետի նկատմամբ:

-3;4
4)Գտե՛ք A(-2; 3) կետի` x-երի առանցքի նկատմամբ համաչափ B
կետի կոորդինատները:

-2;-3

5)Գտե՛ք C(7; 2) կետի՝ y-ների առանցքի նկատմամբ համաչափ D
կետի կոորդինատները:

-7;2

6)Ինչի՞ է հավասար A(2; — 3) կետի հեռավորությունը՝

ա) x-երի առանցքից

2;3

բ) y-ների առանցքից

-2;3

գ) կոորդինատների սկզբնակետից
7)Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը, եթե.

ա) A(1;-3), B(1; 2)

dKL=√(1-1)2+√(2+3)2=√52=√25=5

բ) A(2; 3), B(1; −1)

dKL=√(1-2)2+√((-1-3)2=√(1+16)2=√289=17

գ) A(0; 2), B(4; -1)

dKL=√(4-0)2+√(-1-2)2=√(8-9)2=1

8)Գտեք ABC եռանկյան պարագիծը, եթե A(8; 1), B(5; -3), C(11; -3)։

AB=√(5-8)2+√(-3-1)2=√(-3-4)2=√49=7

BC=√(11-5)2+√(-3-5)2=√(6+8)2=√4=2

CA=√(11-8)2+√(-3-1)2=√(6+16)2=√484=22

P=7+2+22=31

9)Գտեք Ox առանցքի այն կետի կոորդինատները, որը գտնվում է A(5;3) կետից 5 հեռավորության վրա:

5;-3

Շունն ու սրվակը

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ

  1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։

Ամենահարգելի, օծանելիքագործ, անոթ, կոպտել, ամենևին

  1. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։

Նա այն համեմատում է դժգոհ հասարակության հետ:

  1. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։

Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն:

Դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

  1. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։

Կարծում եմ ստեղծագործության ասելիքը այն է, որ մարդիկ ցանկանում են այն ինչ իրենց դուր է գալիս, բայց վատ որոշում է նրանց համար, քան այն ինչ իրենց պետք է և կարող է երջանկացնել իրենց:

  1. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։

Աղտեղությունը այն անարժեք հաճույքներն են դեպի որոնց ձգտում է գնալ հասարակությունը մտածելով որ արժեքավոր որոշումները ինրենցից շատ բան կպահանջեն, կամ որ նրանք շատ են սովոր ցածրարժեք բաներին մեծ սիրով ընդունում են այն:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Հանճարը,, ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

1. Ի՞նչ է նշանակում ,,հանճար,, բառը։ Ո՞ր դեպքում կօգտագործես այդ բառը։

Հանճառը նշանակում է տաղանդավոր, իմաստուն, այդ բառը կարելի է օգտագործել խելացի և ունակ մեկին նկարագրելու համար:

2. Ի՞նչ իմաստով է այստեղ ,,հանճար,, բառն օգտագործում Սարոյանը։

Որպես տաղանդավոր

3. Բնութագրի՛ր երիտասարդ հանճարին։

Նա մի երիտասարդ մարդ էր, ով ուներ հրաշալի մտքեր, բայ մտածում էր, որ ժամանակ չունի դեպի իր երազանքը գնալուն:

4. Ըստ այս ստեղծագործության բնութագրի՛ր հեղինակին։

Երևում էր, որ նա հետաքրքրվող է, համառ, ցանկանում էր ամենալավը երիտասարդին:

5. Ի՞նչ կարծիքի ես երիտասարդի սցենարի վերաբերյալ։

Իրականում ինձ այն շատ դուր եկավ, կաին անսպասելի և անկանխորոշելի պահեր, ինչպես ես եմ սիրում: Ընդհանուր առմամբ դեպքը նույնպես հետաքրքիր էր:

6. Ի՞նչ է ասում Սարոյանը ֆիլմերի մասին, գրի՛ր քո կարծիքը ժամանակակից ֆիլմերի մասին՝ կարևորելով սցենարային առանձնահատկությունները։

Սարոյանը ասում էր, որ ինչքան էլ լավ դերասաններ, աստղեր խաղան ֆիլմերում եթե սցենարը լավը չի, ֆիլմը լավը չի: Ասում էր, երբ ցանկանում են լավ ֆիլմ նկարել սցենարիստ չկա, իսկ եթե սցանարիստներ լինում են նրանց հնարավորություն չեն տալիս: Ժամանակակից ֆիլմերը իրականում իրարից շատ են տարբերվում, բայց կարծում եմ, որ բոլոր ֆիլմերի մեջ էլ կան այնպիսի պահեր որոնք անկանխատեսելի են և հենց դա էլ ստիպում է դիտողին շարունակել հետաքրքրվել սցենարով:

7. Ո՞րն է հեղինակի ասելիքը։

Կարծում եմ, որ խոսքը այստեղ ոչ թե ֆիլմի լավ ու վատի մասին է, այլ, եթե դու ունես մի լավ բան անելու կամ, ինչու ոչ քո երազանքին հասնելու հնարավորություն, ապա դա վաղվան մի թող և օգտվիր դրանից:

Դասարանական աշխատանք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով է կամ ե։

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ։

  1. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։

Օնորե դը Բալզակ, Նեղոսի հովիտ, Խաղաղ օվկիանոս, Արտաշես Առաջին, Խոսրով Կոտակ, Թադեոս առաքյալ, Ոսկան Երևանցի, Ռուսաստանի Դաշնություն։

  1. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։

Այգի, դեռատի, արագահոս, երազ։

Այ-փակ, գի-բաց

Դեռ-փակ, ա-բաց, տի-բաց

Ա-բաց, րա-բաց, գա-բաց, հոս-փակ

Ե-բաց, րազ-փակ

(Այն վանկըոր միայն ձայնավոր հնչյունից է կազմվածկամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունովկոչվում է բացՕրինակ՝ ապակիառուակամա:

Այն վանկըոր վերջանում է բաղաձայն հնչյունովկոչվում է փակ: Օրինակ՝ կարպետպատշարթախծոտ և այլն: )

  1. Գտի՛ր հականիշ զույգերը։

Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։

Կանուխ-ուշ, բերկրալից-թախծոտ, դանդաղկոտ-փուտկոտ, մարմանդ-թեժ, փութկոտ-համարձակ

Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։

Պատվարժան-անկարգ, դուրեկան-տհաճ, թավ-նոսր, դեմ-կողմ, թեթևասահ-ծանրաքայլ, անզուսպ-ժուժկալ

Քառակուսային հավասարում

1)Հաշվեք քառակուսային եռանդամի տարբերիչը.

ա)2x2 + 5x — 3

D=b²-4ac=25+24=49

բ)x2 + 6x + 9

D=36-36=0

գ)x2 + 2x + 2

D=4-8=-4

դ)2x2 — 5x — 7

D=25+56=81

ե)6x2 + x — 2

D=1+48=49

զ)3x2 + 4x + 5

D=16-60=-44

2)Լուծե՛ք քառակուսային հավասարումը.

ա)2y2 — 9y + 10 = 0

D=81-80=1

x1=(-b+√D)/2a=9+1/4=2.5

x2=(-b-√D)/2a=9-1/4=2

բ)16a2 — 40a + 25 = 0

D=1600-1600=0

x=40/32

գ)x2 — 8x + 16 = 0

D=64-64=0

x=8-1=7

դ)9z2 — 30z + 25 = 0

D=900-900=0

x=30-18=12

ե)7x2 — 13x — 20 = 0

D=169+560=729

x1=(-b+√D)/2a=13+27/14=40/14

x2=(-b-√D)/2a=13-27/14=-1