Էլեկտրական հոսանքի ազդեցությունները: Էլեկտրական հոսանքը մետաղներում:

  • Ինչպիսի՞ ազդեցություններով է օժտված հոսանքը:

փոխանցում է ջերմություն, քիմիական ազդեցություն, մագնիսկան ազդեցություն, ֆիզիկական

  • Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի  ջերմային ազդեցությունը:

Երբ որ հոսանքը անցնում է հաղորդիչով այն տաքանում է, օօրինակ՝ էլեկտրական լամպում

  • Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

մետաղների էլեկտրալեզում

  • Ի”նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:

երբ մարդու կամ կենդանինների հյուսվածքների միջով անցնում է էլեկտրական հոսանք տեղին են ունենում տարբեր երևույթներ

  • Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Մագնիսկան սլաքը տեղադրենք հաղորդալարի մոտ և երբ հաղորդալարով հոսանք կանցնի մագնիսական սլաքը կտեղափոխի իր դիրքը և կմնա նոր դիրքում այնքան քանի դեռ շղթան փակ լինի:

  • Ի՞նչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:

Դա նյութի մասնիկների դասավորությունն է:

  • Ինչպե՞ս են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում

Դրական իոնները կարգավորված են իսկ էլեկտրոնները շարժվում են դրանց միջև/շուրջը

  • Ինչպիսի՞ շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:

էլեկտրոնները կատարում են անկանոն, քաոսային ժարժումներ, իսկ իոնները տատանվում են իրենց կետերի շուրջ

  • Ի՞նչ է  էլեկտրական հոսանքը մետաղներում:

Ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժումը:

  • Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:

Նա վերձրել է երեք գլան՝ 2 պղինձ և մեկ ալյումին, և դասավորել պղինձ, ալյումին, պղինձ հերթականությամբ և միացրել դրանք էլեկտրական շղթային: Այդ հոսանքը շղթայում մեկ տարի չի անջատվել: Հետո Ռիկենը որոշել է ստուգել գլանները և բացահայտել է, որ մետաղե հաղորդիչներով հասանք անցնելուց իոնները չեն տեղափոխվել մի եմտաղից մյուսը: Հետևաբար մետաղալարներում էլեկտրական հասանքը միայն ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժումն է:

Հայաստանի առաջին հանրապետությունը

1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:

Դրանք նման են նրանով, որ երկու ժամանակներում էլ հանրապետություն է, խորհրդարանական սկզբուն ունեն, Երկու դեպքում էլ վարչապետը գլխավորն էր իշխանության ղեկավարության մեջ, նաև իշխանության բաժանումները՝ օրենսդիր, գործադիր և դատական: Տարբերություններն էլ նրանք են, որ այսօր կան կայացած կառույցներ, վիճակը համեմատաբար ավելի խաղաղ է և ավելի լավը զարգացման համար, իսկ առաջին հանրապետության ժամանակներում մենք պայքարում էինք մեր գոյության համար:

2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ

Երկու դեպքերում էլ շատ է կարևորվել պատականության դերը, այն համարվել է և հիմա էլ համարվում է անկախության ամենամեծ արժեքներից և դրանով ենք մենք պաշտպանում մեր հայրենիքը և մեր հարստություննները՝մշակույթը, տնտեսությունը և այլն:

Ջրագրությունը: Գետերը

Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Մուտք գործող և հեռացող ջրային տարեկան հաշվեկշիռը մոտ 18.5 մլրդ մ³ է, բայց դրա կեսը գոլորշիանում է, իսկ մնացածը վերածվում գետերի, գետակների, կուտակվում է լճերում և այլն: Այսինքն վերականգնվող է մոտ 8.5 մլրդ մ³-ը:

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

Դրանք հիմնականում սնվում են ձնհալներով, անձրևային և ստորերկյրա ջրերով:

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Կուր գետը հիմնականում սնվում է ձնհալներից, իսկ Արաքսը նաև սնվում է  անձրևներից:

1. Ներկայացնել ԴՆԹ-ի կառուցվածքը

ԴՆԹ-ն նյութ է որը պահպանում է ժառանգական տեղեկատվությունը։ ԴՆԹ-ն կազմված է երկու պրյուրաձև շղթաներից որոնք կապված են իրար։

2. Ներկայացնել ՌՆԹ-ի կառուցվացքը

ՌՆԹ-ն ԴՆԹ-ից տեղեկություն է ստանում և օգնում է սպիտակուցների ստեղծմանը։ ՌՆԹ-ն կազմված է ռիզոններից։ ՌՆԹ-ն լինում է ինֆորմացիոն, փոխադրող և տեղեկատու:

3. Նուկլենաթթուների կառուցվածքը և տեսակները

Դրանք բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ ԴՆԹ, ՌՆԹ: Նուկլենաթթուները մոլեկուլներ են որոնք որ պահպանում և փոխանցում են ժառանգական ինֆորմացիա: Դրանք կազմված են շաքարներից, ազոտական հիմքերից, ֆոսֆորային խմբից որոնցով կազմված են այն շղթաները, որոնցով նուկլեատիդները միանում են իրար:

4. Ինչ է տրանսկրիպցիան

Դա այն գործընթացն է, երբ ԴՆԹ-ից ինֆորմացիան պատճենվում է և վերագրվում է տՌՆԹ-ի տեսքով:

5. Ինչ է տրանսլյացիան

Դա այն գործընթացն է, երբ տՌՆԹ-ին փոխանցված ինֆորմացիայի օգնությամբ սինթեզվում են սպիտակուցներ:

1. Ի՞նչ է էներգետիկ փոխանակությունը։
ա) Նյութերի օքսիդացում և էներգիայի ազատում բջջում
բ) Բջջային բաժանման գործընթացը
գ) Օրգանական նյութերի սինթեզը
դ) Ջրի և աղերի փոխանակությունը

2. Ո՞րն է բջջային էներգիայի հիմնական կրողը։
ա) Գլյուկոզ
բ) ԱԹՓ (ATP)
գ) ԴՆԹ
դ) ՌՆԹ

3. Էներգետիկ փոխանակությունը ապահովում է․
ա) Բջջի աճը
բ) Նյութերի սինթեզը
գ) Բոլոր բջջային գործընթացների էներգիան
դ) Միայն շնչառություն

Մաս 2․ Գլիկոլիզ

4. Գլիկոլիզը տեղի է ունենում՝
ա) Բջջակորիզում
բ) Միտոքոնդրիումում
գ) Ցիտոպլազմայում
դ) Քլորոպլաստում

5. Գլիկոլիզի արդյունքում 1 գլյուկոզից առաջանում է՝
ա) 2 պիրուվաթթու և 2 ԱԹՓ
բ) 1 պիրուվաթթու և 1 ԱԹՓ
գ) 2 ջուր և ածխաթթու գազ
դ) 4 ԱԹՓ և 2 ջուր

6. Ավտոտրոֆ օրգանիզմներն իրենց սնունդը ստանում են՝
ա) Պատրաստի օրգանական նյութերից
բ) Ածխաթթու գազից և անօրգանական նյութերից
գ) Այլ օրգանիզմների միջոցով
դ) Միայն կենդանական սնունդից


7. Հետերոտրոֆ օրգանիզմներին բնորոշ է՝
ա) Ֆոտոսինթեզ
բ) Քեմոսինթեզ
գ) Պատրաստի օրգանական նյութերի յուրացում
դ) Անօրգանական նյութերից օրգանականների ստեղծում

Ֆունկցիայի գրաֆիկի տեղաշարժերը

1)y=f(x−166) ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է y=f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժել 166 միավորով դեպի՝

  • վերև
  • ձախ
  • աջ
  • ներքև

2)Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե y = 6x17 ֆունկցիայի գրաֆիկը Ox առանցքի ուղղությամբ տեղաշարժել 16 միավորով դեպի ձախ:

y=6(x+16)^17

3)y=1/2(x−198)13 + 62 ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է y = 1/2x13 ֆունկցիայի  գրաֆիկը տեղաշարժել 198 միավորով

  • x-երի առանցքի ուղղությամբ դեպի ձախ
  • x-երի առանցքի ուղղությամբ դեպի աջ
  • y-երի առանցքի ուղղությամբ դեպի վերև
  • y-երի առանցքի ուղղությամբ դեպի ներքև

և  62 միավորով

ա)x-երի առանցքի ուղղությամբ դեպի աջ

բ)y-երի առանցքի ուղղությամբ դեպի ներքև

գ)x-երի առանցքի ուղղությամբ դեպի ձախ

դ)y-երի առանցքի ուղղությամբ դեպի վերև

4)Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե  y=10x3 ֆունկցիայի գրաֆիկը Oy առանցքի ուղղությամբ 8 միավորով տեղաշարժվի դեպի վերև:

y=10(x)^3+8

5)Նկարում պատկերված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը։ Գծե՛ք f(x — a) ֆունկցիայի գրաֆիկը.
ա)a = 3
բ)a = 2
գ)a = — 1
դ)a = 3
ե)a = — 2
զ)a = 4
է)a = -3
ը)a = -2

6)Նկարում պատկերված է f(x — 2) ֆունկցիայի գրաֆիկը: Գծե՛ք f(x) ֆունկցիայի գրաֆիկը.

7)Գտնել A ∩ B բազմությունը, եթե A = {0; 3; 4; 6}, B = {3; 6; 9}։

{3;6}

8)Գտնել A ∩ B բազմությունը, եթե A = {1; 3; 6; 9}, B = {5; 6; 8}։

{6}

9)Գտնել A U B բազմությունը, եթե A = {0; 1; 2; 4}, B = {1; 2; 5}։

{0;1;2;4;5}

10)Գտնել A U B բազմությունը, եթե A = {0; 3; 6; 9}, B = {0; 3; 8}։

{0;3;6;8;9}

11)Գտնել A U B բազմությունը, եթե A = {7}, B = {4; 6}։

{4;6;7}

Խնդիրներ

1. Ի՞նչ լիցք ունի պարկուճ 1-ը (նկ. 1 ա), եթե պարկուճ 2–ը դրական է լիցքավորված:

դրական

  1. Ի՞նչ լիցք ունի պարկուճ 2-ը (նկ. 1 բ), եթե պարկուճ 1-ը բացասական է լիցքավորված:

դրական

  1. Վնասված հաղորդալարերը միացնելիս վարպետը ռետինե ձեռնոցներ է հագնում: Ինչո՞ւ է նա այդպես վարվում:

Քանի որ այն էլեկտրամեկուսիչ է:

  1. Բենզին լցնելիս բենզատարի իրանը մետաղական հաղորդիչով հողակցում են: Ինչո՞ւ են այդպես անում:
  2. Քանի՞ էլեկտրոն ունի՝ ա) պղնձի, բ) սիլիցիումի, գ) յոդի ատոմը:

29, 28, 127

  1. Քիմիական ո՞ր տարրի ատոմն է պարունակում՝ ա) 15 էլեկտրոն, բ) 79 էլեկտրոն, գ) 100 էլեկտրոն:

ֆոսֆոր, ոսկի, ֆերմիում

  • Ինչի՞ է հավասար թթվածնի ատոմում գտնվող բոլոր էլեկտրոնների ընդհանուր լիցքը:

8*(-1,6*10^-19)=-12.8*10^-19

  • Ո՞ր ատոմն է, որի բոլոր էլեկտրոնների ընդհանուր լիցքը հավասար է q= – 16 * 10 ^ – 19 * 4/:

q = – 16 * 10 ^ – 19 * 4 / z

  • Ինչի՞ է հավասար սնդիկի ատոմի միջուկի լիցքը: Քանի՞ անգամ է այն մեծ հելիումի ատոմի միջուկի լիցքից:

80, այն մեծ է հելիումի միջուկից 40 անգամ

  • Ինչի՞ է հավասար տիտանի ատոմի միջուկի լիցքը: Քանի՞ անգամ է այն մեծ նատրիումի ատոմի միջուկի լիցքից:

22, այն 2 անգամ մեծ է նատրիումի միջուկից

  • Հելիումի ատոմից անջատվել է մեկ էլեկտրոն: Ինչպե՞ս է կոչվում

մնացած մասնիկը: Ի՞նչ լիցք ունի այն: հելիումի կափիոն, +1

  • Թթվածնի ատոմին միացել է մեկ էլեկտրոն: Ինչպե՞ս կկոչվի գոյացած

մասնիկը: Ինչպիսի՞ լիցք կունենա այն:թթվածնի անիոն, -1

  • Բնության մեջ գոյություն ունեցող ատոմներից ամենածանրն ուրանի (U) ատոմն է: Որքան է ատոմի միջուկի լիցքը:

92

  • Ապակե ձողը էլեկտրականացման հետևանքով այն ձեռք է բերել 3,2-10-10 Կլ լիցք: Քանի՞ էլեկտրոն է այն կորցրել։
  • Էլեկտրացույցին հաղորդել են q = – 6, 4 * 10 ^ – 10 Կլ-ին հավասար լիցք: Էլեկտրոնների ի՞նչ թվի է համապատասխանում այդ լիցքը։

4

  • Ունենք միանման երկու մետաղե գնդիկ: Մեկի լիցքը հավասար է 4 նԿլ, մյուսինը՝ – 10 նԿլ: Գնդիկները հպել են և հեռացրել իրարից: Ի՞նչ լիցք կունենան գնդիկները դրանից հետո:

Դրանք կունենան հավասար լիցք, քանի որ գնդիկները միանման են:

Հետաքրքրասեր Բեսսին

Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին, և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինիչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարծ լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգտիեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի  սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…
-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ։

1.Ի՞նչ է համոզմունքը։

Երբ մարդ մի բանին հավատում է և վստահ է լինում դրա մեջ:
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։

Նրան ինչին ուզում է, այն բանին, որը վաղ ժամանակից համոզել են և այլն:
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։

Մտածելակերպը, որը օգնում է ճիշտ հասկանալ և ընդունել շրջապատում կատարվող երևույթները, կարելի է նաև ասել տրամաբանությունը:
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։

Կարծում եմ, որովհետև երեխան դեռ փոքր է, և նրան դեռ չեն սկսել անդադար համոզել ինչոր բանում նաև նա դատում էր տրամաբանորեն:
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։

Երբ մարդը մտածում է եթե մի բանը առաջաին անգամից չստացվեց նա անհաջողակ է և չի կարող դա անել:

Վեկտորների հանումը

1)Օգտվելով բազմանկյան կանոնից` պարզեցրեք արտահատությունը․

ա)(AB + BC — MC) + (MD — KD)

AK

բ) (CB + AC + BD) — (MK + KD)

AM

2)ABC հավասարակողմ եռանկյան կողմը 5 սմ է: Գտե՛ք AC + CB վեկտորի մոդուլը:

 

3)C ուղիղ անկյունով ABC հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան էջը 7 դմ է: Գտե՛ք AC + CB վեկտորի մոդուլը:

4)Օգտվելով զուգահեռագծի կանոնից` կառուցեք նկարի a և b վեկտորների գումարը:

5)ABC եռանկյան մեջ AB = 6, BC = 8, <B = 90o : Գտեք՝

ա)|BA| — |BC| և |BA — BC| 

բ)|AB| + |BC| և |AB + BC|

գ)|BA| + |BC| և |BA + BC|

դ)|AB| — |BC| և |AB — BC|

ՀՀ-ի կլիման

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։

աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակարդակից, ռելիեֆը

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։

Ինչքան տարածքը բարձր գտնվի ծովի մակերևույթից այդքան ցուրտ/զով կլինի եղանակը:

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։

Քանի, որ դրանք գտնվում են ավելի ներքևում, դրանց պաշտպանում են օդային հոսանքները, նաև այնտեղ ավելի չոր կլիմա է:

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։

8 գոտի՝ մերձարևադարձային, խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, չափավոր շոգ, բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային, ձյունամերձ լեռնային