Էլեկտրական հոսանք:Էլեկտրական հոսանքի աղբյուրներ: Էլեկտրական շղթա և դրա բաղկացուցիչ մասերը:

  • Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:

Լիցքավորված էլեկտրոնները կամ իոնները  որոնք կարող են ազատ տեղաշարժվել իմ մարմնից մյուսը:

  • Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

  • Բացատրեք, թե նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:

Բ էլեկտրացույցից դրական լիցքերը մետաղալարի օգնությամբ անցնում են Ա էլեկտրացույցին: Էլեկտրական հոսանքը տևում է այնքան մինչև երկու էլեկտրացույցների թերթիկները հավասրվում են:

  • Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ

  • Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը: 

Դրական լիցք ունեցող մասնիկների ուղղությունը:

  • Ե՞րբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Երբ կան հոսանքի աղբյուրներ:

  • Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:

Դրանք սարքեր են որոնք ապահովում են էլեկտրական հոսքը և տալիս են էլեկտրաէներգիա:

  • Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Այն կազմված է երկու տարբեր մետաղե ձողերից (հիմնականում պղնձից և ցինկից):

  • Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Գալվանական տարրի սեղմակներից, որոնք միացված են հաղորդալարերով:

  • Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

Գալվանական տարրի էներգիան դառնում է էլեկտրական էներգիա, որն էլ անցնում է սպառիչին և նպաստում նրա աշխատանքին:

  • Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:

Քիմիական էներգիան վերածվում է էլեկտրական էներգիայի

  • Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը:

Դրանք գալվանական սարքեր են որոնք նախատեսված են բազմակի օգտագործման համար:

  • Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք:

Դրանք հատ հաճախ են օգտագործվում մեր կենցաղում: Օրինակ՝ կառավարման վահանակներում, էլեկտական ժամացույցներում, մեքենաների շարժիչի աշխատանքի համար:

  • Ո՞ր սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Էլեկտրական գենարատորները, կամ երբ տարբեր տեսակի էներգիաները փոխակերպում են էլեկտրականի(օրինակ՝ միջուկային, լուսյաին էներգիաները):

Թողնել մեկնաբանություն