Ածական

  • Առանձնացրե՛ք ածականները։

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, բարձր, աստառ, բողոք, արգավանդ, երջանիկ, ավանդ, տխուր, գուղձ, հարազատ, գորգ, ամբոխ, անիվ, գանգուր։

  • Կապակցությունների իմաստն արտահայտեք մեկ ածական անվանբ։

Ճահիճներով պատված-ճահճապատ

մանրէներ ծնող-մանրէածին

մորը սիրող-մայրասեր

մարդկանց ատող-մարդատյաց

մաքուր գրած-մաքրագիր

միայնակ կյանք վարող-մենակյաց

մեգով պատված-միգապատ

միշտ փթթած-մշտափթիթ

թախծոտ դեմքով-թախծադեմ

միրգ տվող-մրգատու

նոր տնկած-նորատունկ

նվեր տվող-նվիրատու

նուրբ հնչող-նրբահունչ

շահույթ բերող-շահաբեր

շեկ վարսերով-շիկահեր

շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ

ինչքից զուրկ-ինչքազուրկ

ոսկուց ձուլված-ոսկեձուլ

ուշքը կորցրած-ուշակորույս

ջուր տանող-ջրատար

  • Առանձնացրե՛ք որակական ածականները։

Խոր, ուժեղ, երկար, դառը, թույլ, հաստ, երկաթե, մայրենի, սուր, կեռ, խաղաղ, քարակոփ, բազմաշերտ, մագաղաթյա։

  • Առանձնացրե՛ք հարաբերական ածականները։

Առաջնակարգ, պղնփակոփ,  խելացի, պողպատակուռ, թթվաշ, թավշե, դժգոհ, բարձր, գեղեցիկ, պարզ, կավաշեն։

  • Առանձնացրե՛ք գերադրական աստիճանի ածականները։

Խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն,միագույն, մանուշակագույն, հիմարագույն,դժվարագույն,ամենազգաց,ամենակոշտ,ամենաքիչ,ամենանուրբ,ցորնագույն։

  • Ընդգծե՛ք փոխանուն ածականները։

Նոր տարվա գիշերը  մեծերը մնացել էին տանը, իսկ ջահելներս շրջում էինք տնից տուն։ Հեռախոսիս միջի համարները պարբերաբար վերանայում եմ․ հներըջնջում եմ, նորերն եմ ավելացնում։

Պապս քաղում էր հասուն խնձորները․ հասունները դարսում էր փայտե արկղում, մանրերից տատս չիր էր անում։

  • Կազմի՛ր տրված ածականների բաղդատական եղանակը։

խորը, խելացի, գեղեցիկ, քաղցր

  • Գտե՛ք սխալները և ուղղե՛ք ։

Սա իմ ամենագեղեցիկ զգեստն է։

Դա մեծագույն նվաճումն էր, որը մենք ունեցել ենք։

Սերոբը ամենաազնիվ մարդն է, որին հանդիպել եմ։

Մեդալը լավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։

  • Նկարագրե՛ք աշուն՝ օգտագործելով որքան հնարավոր է շատ ածականներ։

Աշունը տարվա ամենագունեղ ամիսն է: Այն շատ գույնզգույն է, լինում է՝ կարմրավուն, դեղնավուն, նարնջագույն: Աշնանը շատ են լինում հորդառատ անձրևներ: Աշնան ժամանակ քայլելը հաճելի է, եղանակը զով է, օդը թարմ:

  • Լրացրե՛ք բաց թողնված բառերը։

Ըստ իմաստի՝ ածականները բաժանվում են երկու խմբի՝ որակական և հարաբերական։

Որակական ածականների մեծ մասն ունի համեմատության աստիճաններ։

Ածականն ունի համեմատության դրական աստիճան բաղդատական աստիճան, գերադրական աստիճան,

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):

Այստեղ գործում է մի կանոն, որը պարտավոր եք հիշել՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները:

Այս փուլում աշակերտները հաճախ մի սխալ են թույլ են տալիս, որը հետագայում անընդհատ կրկնվում է: Նրանք մտածում են, որ այն ջանքերը, որ գործադրել են նախկինում (այսպես ասած, իրենց անցյալի վաստակը), իրենց ինչ-որ իրավունք կամ օգուտ են տալիս, իրենց նկատմամբ պահանջները պակասեցնում են, իրենց կարծես ներում են, եթե այլևս չաշխատեն կամ ինչ-որ բան սխալ կատարեն: Իհարկե, սա խորապես սխալ մոտեցում է, որովհետև այն, ինչ մարդ կատարել է երեկ, նրան չի ազատում պատասխանատվությունից այսօր: Հենց ընդհակառակը, եթե նա երեկ ոչինչ չի արել, այսօր նրանից ոչինչ չեն պահանջի, իսկ եթե երեկ ինչ- որ բան արել է, դա նշանակում է, որ այսօր պարտավոր է ավելին անել: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Նա, ով ոչինչ չի անում, ոչինչ էլ չի ստանում:

Ինչպես արդեն ասել եմ, մարդուն ներկայացվող առաջին պահանջը անկեղծությունն է (3): Բայց կան անկեղծության տարբեր ձևեր. կա խելացի անկեղծություն, և կա անխելք անկեղծություն: Ինչպես անխելք անկեղծությունը, այնպես էլ անխելք կեղծավորությունը միանգամայն մեխանիկական բնույթ ունեն: Սակայն եթե մարդն ուզում է յուրացնել խելացի անկեղծությունը, նա ամենից առաջ պետք է անկեղծ լինի ուսուցչի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենից երկար են զբաղվել աշխատանքով: Սա հենց «խելացի անկեղծությունն» է: Բայց այստեղ անհրաժեշտ է նշել, որ անկեղծությունը չպիտի վերածվի «անուշադրության»: Ուսուցչի կամ ուսուցիչ նշանակվածի նկատմամբ անուշադրությունը, ինչպես արդեն ասացի, աշխատանքի բոլոր հնարավորությունները ոչնչացնում է: Իսկ եթե մարդը ցանկանում է սովորել խելացի ոչ անկեղծությունը, ապա նա պետք է ոչ անկեղծ լինի, երբ խոսքը վերաբերում է իր աշխատանքին. պետք է սովորի լռել աշխատանքով չզբաղված մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն գնահատի և չեն հասկանա այդ աշխատանքը: Սակայն խմբում (4) անկեղծ լինելը բացարձակ պահանջ է, քանի որ եթե մարդը խմբում շարունակում է ստել, ինչպես իր կյանքում ինքն իրեն և ուրիշներին է խաբում, ապա նա երբեք էլ չի կարողանա ճիշտը ստից տարբերել:

Երկրորդ արգելքը հաճախ վախի նկատմամբ հաղթանակն է լինում (5): Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: Ամեն մարդ ունի միայն իրեն բնորոշ վախեր: Նախ պետք է ի հայտ բերել այդ վախերը, իսկ հետո վերացնել դրանք: Վախերը, որոնց մասին խոսում եմ, որպես կանոն, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը. դուք պիտի հասկանաք, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ սարդերից, մկներից կամ մութ սենյակից վախենալու, ո՛չ էլ անբացատրելի նյարդային վախերի հետ:

Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել (6):

Ընդհանրապես հարկավոր է հասկանալ, որ աշխատանքի մեջ ներդրված ջանքերը և մինչև իսկ «զոհողությունները» չեն կարող առաջացող սխալները արդարացնել և ներել: Ընդհակառակը, ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել:

Դա անարդար է թվում, բայց փորձեք հասկանալ օրենքը: Յուրաքանչյուր մարդու համար առանձին հաշիվ է բացվում: Նրա ջանքերն ու զոհողությունները գրի են առնվում գրքի մի էջի վրա, իսկ սխալներն ու բացթողումները` մեկ այլ: Այն, ինչ գրի է առնվել դրական էջում, երբեք չի կարող քավել բացասականի գրառումը: Բացասական էջի գրառումը միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել, այսինքն՝ անհրաժեշտ է կատարվածի անհապաղ և ամբողջական խոստովանում ինքն իրեն և մյուսներին, նախ և առաջ՝ ուսուցչին: Իսկ եթե մարդը տեսնում է իր սխալը, սակայն շարունակում է արդարանալ, ոչ մեծ բացթողումն իսկ կարող է ի չիք դարձնել ջանադրության և աշխատանքի տարիները: Այդ պատճառով աշխատանքում հարկավոր է մեղքն ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ եք: Սակայն սա շատ նուրբ հարց է և պետք չէ բարդացնել: Հակառակ դեպքում` արդյունքը կլինի վախով խրախուսվող միևնույն սուտը:

Ծանոթությունները՝ թարգմանչի (ըստ «Քսաներորդ դարի մանկավարժական տեսություններ» ձեռնարկի, Երևան 2005):

1) «Չորրորդ ուղի» գրքում խոսելով մարդ-մեքենայի անսահման հնարավորությունների մասին, Գյուրջիևը գրել է. «Մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել»: Համաձայն մակրո և միկրո տիեզերքների համակարգի մասին Գյուրջիևի տեսության` մարդիկ մեքենաներ են, և որպեսզի մարդ-մեքենան աշխատի,անհրաժեշտ է երեք բան` սնունդ, օդ, տպավորություններ:

2) Ըստ Գյուրջիևի գիտելիքը չի կարող տրվել մարդկանց առանց սեփական ջանքերի: Ուսուցումը ևս դիտարկվում է որպես ինքնազարգացում:

3) «Ձեզ համար չափազանց օգտակար կլիներ աշխատել անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ: Անկեղծությունն է այն դռան բանալին, որի հետևում դուք կկարողանաք տեսնել ձեր մեջ տարբեր մասեր, և դուք կտեսնեք բոլորովին նոր բան: Դուք պետք է շարունակեք անկեղծ լինելու ձեր փորձերը: Ամեն օր դուք դիմակ եք դնում և պետք է մաս-մաս այն հանեք» («Հայացք իրական աշխարհից»):

4) Գյուրջիևը թիմային աշխատանքը համարում էր ուսուցման անկյունաքար և դիտարկում ուսումնական խմբի համագործակցության երեք ուղղություններ` աշխատանք իր համար, աշխատանք խմբի համար և աշխատանք ուսուցչի կամ Աշխատանքի համար: Ըստ Գյուջիևի` կոլեկտիվ աշխատանքի ընթացքում ձևավորվում են միջանձնային շփումներ, ի հայտ են գալիս մարդու վարքագծի ձևաչափեր (շաբլոն): Ստեղծվում են ինքնագիտակցման զարգացմանը և միջանձնային հարաբերությունների ձևավորմանը նպաստող իրավիճակներ:

5) Խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն: Պետք է աշխատել խմբում և դրա օգնությամբ: Հարկավոր են ստույգ գիտելիքներ և նրանց հրահանգները, ովքեր արդեն անցել են այդ ուղով: Այդ ամենը պետք է իրականացնել համատեղ ջանքերով:

6) Գյուրջիևն առաջարկում է ճանաչողության «չորրորդ ուղին», որը մշտական ինքնադիտման և ինքնամտապահման աշխատանք է:

Առաջադրանք

1. Դո՛ւրս  բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ 

1. «Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել»:


Սա շատ կարևոր միտք է, քանի որ ընդգծում է, թե ինչպես է մարդը կարողանում կորցնել իր ինտուիցիան և խափանել իր էությունն՝ այդ թվում՝ ինքնախաբեության միջոցով։ Սուտը, ըստ Գյուրջիևի, հիմք է դառնում ոչ միայն այլ մարդկանց, այլև սեփական անձի հանդեպ խաբեության։ Դա խոչընդոտ է մարդու ինքնազարգացման ճանապարհին։ Նա չի կարող ճշմարտությունը տեսնել, քանի դեռ ինքն իրեն է խաբում։

2. «Երբ ուսուցիչը մնում է ոչինչ չասող, մարդն ի վիճակի չէ կատարել նշանակալի աշխատանք»


Այս տողը ցույց է տալիս ուսուցչի կարևոր դերը մարդու զարգացման մեջ։ Երբ ուսուցիչը չի կարողանում անկեղծորեն խոսել և մատնանշել սխալները, ուսանողը չի կարող աճել։ Ուսուցչի անկեղծությունն ու ճշմարտացիությունը կարևոր են, որպեսզի աշակերտը հասկանա իր սխալները և նրանց վրա աշխատի։ Դա նույնն է, երբ մարդու սեփական ներքին ուսուցիչը (իր խիղճը կամ գիտակցությունը) չի կարողանում ճիշտ գնահատել իր վիճակը՝ արդյունքում նա կորցնում է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորությունը։

3. «Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից»:


Այս մոտեցումը կարևոր է, քանի որ դա կոչ է անում անել մաքուր և անկեղծ ընտրություն։ Ճշմարտությունը դարձնում է ուսման հիմնասյուն։ Եթե մարդը չի պատրաստվում անկեղծ լինել և ստի մեջ է ապրում, ապա նա չի կարող առաջընթաց ունենալ ուսումնական գործընթացում։ Սա մի տեսակ բարոյական ու ռազմավարական ընտրություն է՝ ընտրել ճշմարտությունը կամ հրաժարվել ինքնազարգացումից։

4. «Մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները»:


Այս գաղափարը մուտք է գործում այն հասկացության մեջ, որ երբ մարդն ավելի շատ ջանք է գործադրում, նրա պատասխանատվությունը նաև մեծանում է։ Դա նշանակում է, որ ավելանում է ճշմարտության և անկեղծության պահանջը, իսկ սխալները այլևս չեն արդարացվի՝ անկախ նրանից, թե որքան մեծ ջանք է ներդրվել։ Հատկապես, երբ մարդը հաջողության հասնում է, նրա նոր չափանիշները պահանջում են ավելի բարձր մակարդակի աշխատանք, իսկ դադարեցնել զարգացումը և հակառակը՝ նվազեցնել ջանքերը, նշանակում է կանգնել տեղում։

5. «Վախերը, որոնց մասին խոսում եմ, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը»:


Սա այն մտքերից է, որն այնպիսի կարևոր մի միտք է արտահայտում, որը շատ հաճախ մնում է անտեսված։ Վախը, որն էական ազդեցություն է ունենում մարդու վրա, սուտ է՝ այսինքն՝ այն չի իրական, այլ ստեղծված է մեր մտքերի, պատկերացումների միջոցով։ Գյուրջիևը շեշտում է, որ մեր վախերը հիմնականում կեղծ են, իսկ դրանք հաճախ են առաջանում, երբ մենք փորձում ենք խուսափել ճշմարտությունից կամ հրաժարվում ենք անկեղծորեն նայել մեր զգացմունքների ու վախերի վրա։

6. «Սխալներն ու բացթողումները միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել»


Սա բացարձակապես կարևոր միտք է, որը վերաբերում է ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական հարաբերություններին։ Գյուրջիևը նշում է, որ սխալների ու բացթողումների համար միայն ճշմարտությունն է կարողանում վերացնել հետևանքները։ Սա նաև պատասխանում է այն մարդկանց համար, ովքեր փորձում են արդարացնել իրենց սխալները՝ մեղադրելով արտաքին հանգամանքները կամ փորձելով փակել դրանց վրա աչք։ Որպեսզի սխալները դադարեն ազդել, պետք է ամբողջությամբ ընդունել դրանք, խոստովանել դրանք և ուղղել։

7. «Ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել»:


Այս գաղափարը շատ ուժեղ է, քանի որ խոսում է մարդ-վերաբերմունքների մասին, որտեղ գնահատվում է ներդրված ջանքերի և զոհողությունների համամասնությունը։ Տվյալ տողը կարող է տեսնել մարդկային ճշտության ու արդարության տեսանկյունից՝ այն խոսում է այն մասին, որ երբ մարդն արդեն տվել է իր լավագույնը, նրան պետք է ներել միայն ճշմարտության մեջ, ոչ թե սուտը արդարացնելով։

Խնդիրներ դասագրքից

1. Ինչու՞ էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:

Էլեկտրական ուժի շնորհիվ սանրը ձգում է մազերին, քանի որ դրանց լիցքերը տարբերվում են:

2. Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): Գնդիկների ո՞ր զույգը՝ ա. լիցքավորված չէ, բ. 6 ունի նույնանուն լիցքեր, գ. ունի տարանուն լիցքեր:

Լիցքավորված չէ 3-րդը, նույնանուն լիցքեր ունի 1-ինը, տարանուն լիցքեր ունի 2-րդը

3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞ է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ։

Կարելի է մարմինները էլեկտրականացնել կամ հպումով կամ արդեն իսկ էլեկտրականացված իրը մոտեցնելով մարմնին, բայց հիմնական քայլը մարմինների շփումն է:

4. Ինչպե՞ս ստանալ տարբեր նշանի լիցքեր՝ ունենալով էբոիտե ձող և մետաքսե գործվածքի կտոր:

Էբոնիտե ձողը պետք է շփել մետաքսով, այդ դեպքում էբոնիտը կկլանի էլեկտրոնները և կստանա բացասական լիցք, մետաքսն էլ կունենա դրական լիցք փոխանցելով իր էլեկտրոնները էբոնիե ձողին:

5. Ո՞ր կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիցքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Ո՞ր կողմ կթեքվեր գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:

Այն կձքի գնդիկին, իսկ եթե լիներ դրական լիցք այն կվաներ դրան:

6. Ճի՞շտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը):

Ճիշտ է պատկերված միայն գ նկարը

7. Ո՞ր էլեկտրացույցին է հաղորդվել ամենամեծ էլեկտրական լիցքը և որի՞ն ամենափոքրը (տես նկարը):

ամենամեծը՝երրորդին, ամենափոքրը՝երկրորդին

8. Էլեկտրացույցն ունի դրական լիցք (տես նկարը): Ի՞նչ նշանի լիցք ունի էլեկտրացույցին հպվող ձողիկը:

բացասական լիցք

9. Ի՞նչ նշանի լիցք ուներ այն էլեկտրացույցը, որին լիցքավորված ձողիկ հպելիս թերթիկների բացվածքի անկյունը փոքրանում է (տես նկարը):

դրական

10. Վերցրեք պլաստմասսայե քանոնը և այն էլեկտրականացրեք: Նրա վրա դրեք լավ «գզված» բամբակի փոքրիկ կտոր և քանոնը թափահարելով, այն վեր թացրեք: Քանոնը ներքևից արագորեն մոտեցնելով բամբակի կտորին՝ կանսնեք, որ այն «լողում է օդում»՝ քանոնի վերևում: Ինչպե՞ս է բացատրվում այս երևույթը:

Եվ քանոնը և բամակը ունենում են նույն լիցքը, իսկ նույն լիցքից ունեցող մարմինները վանում են իրար:

11. Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, դրանցից 12-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, երբ այն էլեկտրաչեզոք է:

23-12=11

11 պրոտոն և 11 էլեկտրոն, քանի ոն դրանց մսնիկներ թվերը հավասար են:

12. Ի՞նչ քիմիական տարր է պատկերված նկարում:

Հելիում

13. Որքա՞ն է նկարում պատկերված է լիթիումի իոնի լիցքը

3

14. Նկարում ընտրեք այն գնդիկների զույգը, որի էլեկտրոններն ա գնդիկից կանցնեն ր գնդիկին, եթե դրանք հպենք իրար:

3-րդ զույգ

15. ա և գ լիցքավորված մարմինների միջև տեղադրված է բ մարմինը (տես նկարը): Կլիցքավորվի՞ արդյոք բ մարմինը, եթե այն միացնենք լիցքավորված մարմիններին ապակե և երկաթե ձողերով:

Այն կլիցքավորվի գ մարմնից քանի որ երկաթով կարող է հաղորդվել էլեկտրաէներգիա իսկ ապակիով ոչ:

Էլեկտրական հոսանք:Էլեկտրական հոսանքի աղբյուրներ: Էլեկտրական շղթա և դրա բաղկացուցիչ մասերը:

  • Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:

Լիցքավորված էլեկտրոնները կամ իոնները  որոնք կարող են ազատ տեղաշարժվել իմ մարմնից մյուսը:

  • Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

  • Բացատրեք, թե նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:

Բ էլեկտրացույցից դրական լիցքերը մետաղալարի օգնությամբ անցնում են Ա էլեկտրացույցին: Էլեկտրական հոսանքը տևում է այնքան մինչև երկու էլեկտրացույցների թերթիկները հավասրվում են:

  • Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:

էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ

  • Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը: 

Դրական լիցք ունեցող մասնիկների ուղղությունը:

  • Ե՞րբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:

Երբ կան հոսանքի աղբյուրներ:

  • Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:

Դրանք սարքեր են որոնք ապահովում են էլեկտրական հոսքը և տալիս են էլեկտրաէներգիա:

  • Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Այն կազմված է երկու տարբեր մետաղե ձողերից (հիմնականում պղնձից և ցինկից):

  • Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Գալվանական տարրի սեղմակներից, որոնք միացված են հաղորդալարերով:

  • Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

Գալվանական տարրի էներգիան դառնում է էլեկտրական էներգիա, որն էլ անցնում է սպառիչին և նպաստում նրա աշխատանքին:

  • Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:

Քիմիական էներգիան վերածվում է էլեկտրական էներգիայի

  • Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը:

Դրանք գալվանական սարքեր են որոնք նախատեսված են բազմակի օգտագործման համար:

  • Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք:

Դրանք հատ հաճախ են օգտագործվում մեր կենցաղում: Օրինակ՝ կառավարման վահանակներում, էլեկտական ժամացույցներում, մեքենաների շարժիչի աշխատանքի համար:

  • Ո՞ր սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:

Էլեկտրական գենարատորները, կամ երբ տարբեր տեսակի էներգիաները փոխակերպում են էլեկտրականի(օրինակ՝ միջուկային, լուսյաին էներգիաները):

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝որպես արդարության վերականգնում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն անցյալի պատմական փաստը հաստատելու գործընթաց է, այլ նաև արդարության վերականգնման ձև, որը ուղղված է զոհերի հիշատակի հարգմանն, ինչպես նաև ապագա ցեղասպանությունների կանխարգելմանը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը և հաստատումը անհրաժեշտ է, որովհետև այն դադարեցնում է ճշմարտության ժխտումը և վերականգնում է զոհվածների արժանապատվությունը, վերականգնում է արդարությունը։

Ցեղասպանության ճանաչումը կարևոր է միջազգային մակարդակում, քանի որ այն ստեղծում է կանխարգելում՝ այլ ցեղասպանությունների համար։ Երբ պետությունները բացահայտում, ընդունում և հաստատում են կատարված գործողությունը, նրանց կգտնեն մի պատիժ ցեղասպանություն իրականացնողների դեմ: Ցեղասպանների անպատիժ մնալը շատ վտանգավոր է մեր, նաև այլ ազգերի համար:

Մարդկանց կորստից բացի ավելի ցավալին այն է, որ աշխարհի որոշ մասը չի ճանաչում դա որպես ճշմատրություն: Իսկ ճշմարտացիությունը վկայող կարևոր աղբյուրները ոչնչացվել են: Բարեբախտաբար ավելի քան 30 երկրիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով նա դրսևորել է հարգանք մեր պատմության նկատմամբ և արդարության վերականգնում:

Մայիսյան հերոսամարտեր

1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի վերջում հայերը նահանջեցին, քանի որ կռվում եինք անհավասար ուժերով, թշնամիների զորքը մի քանի անգամով գերազանցում էր մեր զորքի քանակին: Բայց այդ նահանջումը օգնեց ավելի լավ կազմակերպվելուն:

2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Հայաստանը փրկվեց, քանի որ այդ հերոսամարտերը կանգնեցրին թշնամիների մուտքը դեպի Երևան, երկրի պետականությունը վերականգնվեց և դա դարձավ հիմք անկախ պետականության ստեղծման համար:

Փաստերն են՝ մայիսի 29-ին թուրքական բանակը նահանջեց Սարդարապատից: Բաշ Ապարանի ճակատամարտի ժամանակ հայերը կանգնեցրին թուրքական զորքը: Ղարաքիլիսայի ճակատամարտը օգնեց, որպեսզի մենք ավելի լավ կազմակերպվենք և դիմադրենք թուրքերին:

Գոյական

Գոյական

1. Առանձնացրե՛ք գոյականները։

Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովել, քամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագրավ։

Գոյականներ են՝
աղմուկ, ընկերություն, քամի, վախճան, ստվեր, ագռավ։

2. Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։

Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, մատիտ։
(Զավակ, ծնունդ, թագաժառանգ — անձնանիշ են, ուստի չեն ընդգծվում այստեղ։)

Իրանիշ գոյականներ են՝
ակումբ, գուլպա, աղաղակ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, մատիտ։

3. Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։

Անձնանիշ գոյականներ են՝
ախոյան, սարկավագ, կախարդ, դուստր, կայսր, աղախին, բժիշկ։

4. Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։

Ճիշտ տարբերակները՝

Մեծ Հայք

Արշակ Երկրորդ

Կարմիր բլուր

Անիի միջնաբերդ

Դավիթ Շինարար

Հայաստանի Հանրապետություն

Ռուսաստանի Դաշնություն

5. Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։

6. Փակագծում տրված բառերից ընդգծե՛ք ճիշտը։

Մեր թիմն հաղթեց գավաթի մրցաշարում։

Քաղբանտարկյալների կանայք նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։

Վերջապես ուղեկցողն եկավ։

Քիչ անց ամպրոպն որոտաց։

Կարենն, իմ ավագ եղբայրն, արդեն ավարտել է դպրոցը։

8. Նշե՛ք տրված բառերի հոլովումը։

Այս բառերը հիմնականում անհոլով են, այսինքն՝ չեն փոփոխվում հոլովներով․
աշուն, այսօր, կեսգիշեր, երեկո, ուրբաթ, տարի, ամիս, օր, երեկ, րոպե, երբ, մահ, ժամ, գարուն, դար, մարդ, մեծություն, ամառ, ձու, ընկեր, լեռ, բեռ, ձյուն։

Բայց դրանցից մի մասը հոլովվում է՝

Հոլովվողներ՝ աշուն, երեկո, տարի, ամիս, օր, մահ, ժամ, գարուն, դար, մարդ, մեծություն, ամառ, ձու, ընկեր, լեռ, բեռ, ձյուն։

Անհոլովներ՝ այսօր, կեսգիշեր, ուրբաթ, երեկ, երբ։

Քործնական քերականություն

  • Առանձնացրե՛ք գոյականները։

Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովել, քամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագռավ։

  • Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։

Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ,զավակ, ծնունդ, նվագ, արտույտ,հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։

  • Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։

  • Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։

Մեծ Հայք, Արշակ Երկրորդ, Կարմիր բլուր, Անիի միջնաբերդ, Դավիթ Շինարար, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն։

  • Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։

Կրիա, թիվ, վկա, սպի, ջիղ, գաթա, զորամաս, սրունք, ջահակիր, կոճղ, կայսր, մարդ, վիպագիր։

կրիաներ, թվեր, վկաներ, սպիներ, ջղեր, գաթաներ, զորամասեր, սրունքներ, ջահակիրներ, կոճղեր, կայսրներ, մարդիկ, վիպագրեր

  • Փակագծում տրված բառերից ընդգծեք ճիշտը։

Մեր /թիմը, թիմն/ հաղթեց գավաթի մրցաշարում։

Քաղբանտարկյալների /կանայք, կանայքը/ նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։

Վերջապես /ուղեկցողը, ուղեկցողն/ եկավ։

Քիչանց /ամպրոպը, ամպրոպն/ որոտաց։

/Կարենն, Կարենը/ ՝ իմ ավագ /եղբայրը, եղբայրն/ , արդեն ավարտել է դպրոցը։

  • Հոլովեք տրված բառերը՝ այգի, հարկ, ժողով, բժիշկ, երկինք։

այգի, այգու, այգուն, այգին, այգուց, այգով, այգու մեջ

հարկ, հարկի, հարկին, հարկը, հարկից, հարկով, հարկի մեջ

ժողով, ժողովի, ժողովին, ժողովը, ժողովից, ժողովով, ժողովում

բժիշկ, բժշկի, բժշկին, բժշկին, բժշկից, բժիշկով

երկինք, երկնքի, երկնքին, երկինքը, երկնքից, երկնքով, երկնքում

  • Նշե՛ք տրված բառերի հոլովումը՝ աշուն, այսօր, կեսգիշեր, երեկո, ուրբաթ, տարի, ամիս, օր, երեկ, րոպե, երբ, մահ, ժամ, գարուն, դար, մարդ, մեծություն, ամառ, ձու, ընկեր, լեռ, բեռ, ձյուն։

աշնան, այսորվա, կեսգիշերվա, տարու, ամսվա, օրվա, երեկվա, րոպեի, երբվա, մահվան, ժամվա, գարնան, դարի, մարդու, մեծության, ամռան, ձվի, ընկերոջ, լեռան, ձյան

  • Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։

Այգի բացվելը-այգեբաց

բարին կամեցող-բարեկամ

բլուրների շարք-բլրաշարք

գարու հաց-գարեհաց

գլուխների քանակը-գլխաքանակ

դափնուց հյուսված պսակ-դափնեպսակ

երգիչների խումբ-երգչախումբ

երթևեկության ուղի-երթևեկուղի

զենք կրող-զինակիր

զույգերով պար-զուգապար

ընծայելու մասին գիր-ընծայագիր

ձեթի ճրագ-ձիթաճրագ

ժամանակ անցկացնելը-ժամանց

դեմքի նկար-դիմանկար

ետին խորշ-ետնախորշ

երգերի շարք-երգաշար

ողբ ասողը-ողբասաց

չմուշկներով վազելը-չմշքավազք

պատվեր տվողը-պատվիրատու

ոսկուց ձուլված դրամ-ոսկեձուլ

լեռն անցնելու տեղը-

լուր բերողը-լրաբեր

ծաղիկներ վաճառողը-ծաղկավաճառ

ոտքի թաթը-ոտնաթաթ

պահակային զորք-պահազոր

իրեր պահելու սենյակ-ավանդատուն

պատիժը կրելու խուց-պատժախուց

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳՐԱՖԻԿՆ ՈՒ ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ

1)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որն ունի հետևյալ նշանապահպանման միջակայքերը․
ա) (- ∞, 1) -ում՝ դրական, (1, 2)-ում՝ բացասական, (2, ∞) -ում՝ դրական,
բ) (- ∞, — 2) -ում՝ դրական, (−2, 0)-ում՝ դրական, (0, 5)-ում՝ բացասական, (5, +∞) -ում՝ դրական,
գ) (- ∞, -√8)-ում՝ բացասական, (- √8, √7) -ում՝ դրական, (√7, +∞) -ում՝ բացասական:

ա. Գրաֆիկ՝ նշանապահպանման միջակայքներով՝ (- ∞, 1), (1, 2), (2, ∞)

Այս հարցում պետք է ունենալ մի ֆունկցիա, որի նշանապահպանման միջակայքները հետևյալն են՝

  • (- ∞, 1) — դրական
  • (1, 2) — բացասական
  • (2, ∞) — դրական

Այսպիսի նշանափոխություն ունեցող ֆունկցիան կարող է լինել օրինակ f(x)=(x−1)(x−2)f(x)=(x−1)(x−2). Սա բացատրում է նշանափոխությունների և ինտերվալների ամենաբավարար լուծումը:

բ. Գրաֆիկ՝ նշանապահպանման միջակայքներով՝ (- ∞, -2), (-2, 0), (0, 5), (5, +∞)

Այս դեպքում ֆունկցիան պետք է ունենա հետևյալ նշանափոխությունները՝

  • (- ∞, -2) — դրական
  • (-2, 0) — դրական
  • (0, 5) — բացասական
  • (5, +∞) — դրական

Օրինակ, կարող է լինել f(x)=(x+2)(x)(x−5)f(x)=(x+2)(x)(x−5), որը այս նշանափոխությունները կապում է միջակայքների հետ:

գ. Գրաֆիկ՝ նշանապահպանման միջակայքներով՝ (- ∞, -√8), (-√8, √7), (√7, ∞)

Հակառակի նշանափոխությունները հետևյալն են՝

  • (- ∞, -√8) — բացասական
  • (-√8, √7) — դրական
  • (√7, ∞) — բացասական

Ֆունկցիան կարող է լինել f(x)=(x2+8)(x2−7)f(x)=(x2+8)(x2−7).

2)Ո՞ր գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են.
ա) (- ∞, — 3) (0, 4)-ում՝ դրական, (–3, 0), (4, +0)-ում՝ բացասական,
բ) (- ∞, — 1) , (-1, 2)-ում՝ բացասական, (2, +0)-ում՝ դրական,
գ) (- ∞, — 2) (-1, 1)-ում՝ բացասական, (−2, −1), (1, +0)-ում՝ դրական:

ա. (- ∞, — 3) (0, 4)-ում՝ դրական, (–3, 0), (4, ∞)-ում՝ բացասական

Մասնավորապես, այս գրանցումը ամենայն հավանականությամբ ցույց է տալիս որոշակի ֆունկցիա, որտեղ նշանափոխությունները կհամապատասխանեն այս միջակայքներին:

բ. (- ∞, — 1) , (-1, 2)-ում՝ բացասական, (2, +∞)-ում՝ դրական

Այս գրաֆիկում նույնպես պետք է փնտրել այնպիսի ֆունկցիա, որն ունի նշանափոխություններ այս միջակայքներում:

գ. (- ∞, — 2) (-1, 1)-ում՝ բացասական, (−2, −1), (1, ∞)-ում՝ դրական

Այս վերը նշված գրաֆիկին պետք է ունենալ ծավալվող հատվածներ նշանափոխությունների փոխարինման համար:

3)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) անցնում է կոորդինատային հարթության (2, 3) կետով,
2) (–∞, 0)-ում դրական է, (0, 1)-ում՝ բացասական, (1, +∞)-ում՝ դրական:

  1. Անհրաժեշտ է, որ ֆունկցիան անցնի կոորդինատային հարթության (2, 3) կետով։
  2. Ունի նշանափոխությունները՝
  • (–∞, 0) — դրական,
  • (0, 1) — բացասական,
  • (1, +∞) — դրական:

Ֆունկցիան կարող է լինել, օրինակ, f(x)=x(x−1)(x−2)+3f(x)=x(x−1)(x−2)+3:

4)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին.
1) անցնում է կոորդինատային հարթության (−2, 1), (0, −1) և (3, −1) կետերով, 
2) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, -1), (-1, 1) և (1, +∞):

  1. Անհրաժեշտ է, որ ֆունկցիան անցնի կոորդինատային հարթության (−2, 1), (0, −1) և (3, −1) կետերով:
  2. Ֆունկցիան պետք է ունենա նշանապահպանման միջակայքներ՝ (-∞, -1), (-1, 1) և (1, +∞):

Այսպիսի ֆունկցիայի հնարավոր տարբերակը կարող է լինել f(x)=(x+2)(x−3)(x+1)f(x)=(x+1)(x+2)(x−3):

5)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, — 2) ,(-2, 1) և (1, +∞) ,
2) անցնում է կոորդինատային հարթության (–5, 1), (-1, -2), (2, −2) կետերով։

  1. Միջակայքներն են՝ (-∞, — 2), (-2, 1) և (1, +∞):
  2. Անհրաժեշտ է, որ ֆունկցիան անցնի կոորդինատային հարթության (–5, 1), (-1, -2), (2, −2) կետերով։

Այս խնդիրը լուծելու համար առաջարկում եմ ֆունկցիա՝ f(x)=(x+2)(x−1)f(x)=(x+2)(x−1):

6)Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 9 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 5:

Բաժանելին գտնելու համար կարող ենք կիրառել բաժանման բանաձևը՝բաժանելին=բաժանարար×քանակ+մնացորդբաժանելին=բաժանարար×քանակ+մնացորդբաժանելին=9×7+5=63+5=68բաժանելին=9×7+5=63+5=68

Ավտոմատապես բաժանելին 68 է:

7)Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 7 է, քանորդը՝ 5, իսկ մնացորդը՝ 3:

38բաժանելին=7×5+3=35+3=38

Բաժանելին 38 է:

8. Գտնել բաժանելին՝ բաժանարարը 9 է, քանորդը՝ 8, իսկ մնացորդը՝ 6

բաժանելին=9×8+6=72+6=78բաժանելին=9×8+6=72+6=78

Բաժանելին 78 է:

9)Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 6 է, քանորդը՝ 4, իսկ մնացորդը՝ 1:

բաժանելին=6×4+1=24+1=25

Բաժանելին