Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել- սովորեցնել
քնել- քնեցնել
պայծառանալ- պայծառացնել
զգալ- զգացնել
զբաղվել- զբաղեցնել
դադարել- դադարեցնել
փայլել- փայլեցնել
նրբանալ- նրբացնել
ծաղկել- ծաղկեցնել
Կետադրե՛ք ։
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:
Advertisement
Day: 16 Նոյեմբերի, 2025
Առաջադրանքներ կրկնության համար
1)Հաշվել արտահայտության արժեքը․
11/7
29/39
1/20
1/9
2)Հաշվել արտահայտության արժեքը․
ա)|5a + 2| — |a — 2|=20, եթե a = 4
բ)|3a — 6| — |2a — 1|=-7, եթե a = -2
գ)|2a — 5| — |5a — 3|=-16, եթե a = -6
դ)|4a + 2| — |a|=4, եթե a = -2
3)Հաշվել արտահայտության արժեքը․
8
25
5
25
4)Լուծել խնդիրները․
1)8 տրակտոր 10 օրում վարում են 320 հա տարածք։
ա)3 տրակտորները 5 օրում քանի՞ հա տարածք կվարեն։
60
բ)8 տրակտորները քանի՞ օրում կվարեն 160 հա տարածք։
5
2)4 տրակտոր 7 օրում վարում են 280 հա տարածք։
ա)3 տրակտորները 4 օրում քանի՞ հա տարածք կվարեն։
120
բ)5 տրակտորները քանի՞ օրում կվարեն 300 հա տարածք։
6
3)5 տրակտոր 7 օրում վարում են 210 հա տարածք։
ա)2 տրակտորները 3 օրում քանի՞ հա տարածք կվարեն։
36
բ)4 տրակտորները քանի՞ օրում կվարեն 120 հա տարածք։
5