Анализ повести ,,Шинель,,

  • Приём «говорящие имена и фамилии». Как живётся герою с таким именем?

Имя Акакий Акакевич  само по себе было смешным и поэтому над ним много шутили и издевались.

  • Как к Акакию Акакиевичу Башмачкину относятся сослуживцы?

Они издеваются над ним, он для них посмешище.

  • Каково авторское отношение к герою?

Гоголь сочувствует и жалеет его.

  • На какие жертвы идёт герой ради приобретения новой шинели?

Он перестаёт пить чай по вечерам, старается ходить на цыпочках чтобы не испортить обувь и тд.

  • Какие перемены в жизнь героя вносит новая шинель?

Он радуется что наконец обрёл то о чём мечтал.

  • Опишите петербургскую площадь, на которой ограбили Акакия Акакиевича. В чем заключается особый драматизм этой ситуации?

Площадь была тёмной, негостиприимной и в такой и так ужасной атмосфере украли его шинель ради которого он много чего запрещал себе.

  • Как в повести нарисован групповой портрет петербургского чиновничества?

Он описовал их как равнодушных и жестоких людей

  • К кому обращается Акакий Акакиевич за  помощью? Почему  чиновники не  спешат  помочь Башмачкину?

Сначала к коллегам, потом к ,,значительному лицу,,. Чиновники не помогают потому что они считают его просьбу неважной.

  • Каким же вы увидели «значительное  лицо»?

Холодный человек. Когда-то он был простым чиновником, но, стал важничать, требовать уважения и говорить с людьми свысока.

  • Финал повести. Кого «наказывает»  призрак Башмачкина? Почему?

Он наказывает и мстит “значительное лицо” украв его шинель.

  • Зачем автор в реалистическом произведении использует элементы фантастики?

Птому что фантастика усиливает смысл произведения.

  • Какие чувства у читателя вызывает герой? Когда вы смеялись, а когда сочувствовали ему?

В начале может быть смешно из истории его имени. Но потом его становится жалко, из за того как над ним издевались и были жестоки.

Պարաբոլի տեղաշարժերը

1)Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը: Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին b միավորով ձախ և c միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց y = 5 * (x + 4)2 — 2 ֆունկցիայի գրաֆիկը: Գտե՛ք a-ն, b-ն ու c-ն:

a=5 b=4 c=2

2)Տրված է y = — x2 ֆունկցիայի գրաֆիկը: Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին 3 անգամ, այնուհետև 5 միավորով աջ և 7 միավորով վերև։ Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց:

y=3*(x-5)+7

3)Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն սեղմեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին 4 միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց y = 1/8 * x2 — 4 ֆունկցիայի գրաֆիկը: Գտե՛ք a-ն:

8

4)Պատկերե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.

ա) y = (x + 1)2 + 3

բ) y = 3 * (x — 2)2 — 1 ,

գ) y = — 2 * (x + 7)2 + 1

5)Գտե՛ք հետևյալ պարաբոլի գագաթի կոորդինատները.

ա) y = 2(x — 4)2

4;0

բ) y = — (x + 2)2 — 5

-2;-5

գ) y = x2 + 5

0;5

դ) y = 8 * (x — 11)2 + 20

11;20

ե) y = — 5/9 * (x + 3)2 + 1

-3;1

զ) y = 4 * (x — 3)2 — 12

3;-12

Երկաթ

Երկաթը (Fe) միջանկյալ տարր է պարբերական աղյուսակում և շատ կարևոր դեր է խաղում կենսաբառությունս և տեխնոլոգիայում։ Այն ամենատարածված մետաղներից մեկն է երկրի գնդում, և օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ մասնավորապես կառուցվածքային նյութերի պատրաստման համար։

Երկաթը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք կարևոր են տարբեր արդյունաբերություններում. օրինակ՝ այն բավականին ամուր է, բայց միևնույն ժամանակ չի բավականացնում ավելի երկարատև դիմադրություն շատ կոշտ պայմաններում: Բացի այդ, երկաթը անցնում է քիմիական ռեակցիաներ, ինչպիսիք են ժանգոտումը, երբ միջավայրը խոնավ է կամ պարունակում է թթվային նյութեր:

Բժշկության մեջ երկաթը շատ կարևոր է, քանի որ այն խողովակային համակարգում (հատկապես արյան մեջ) անփոխարինելի է որպես հեմոգլոբինի բաղադրիչ՝ բջիջներին թթվածին մատակարարելու համար: Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի։

Երկաթի այլ հետաքրքիր փաստեր են. այն կարող է գոյություն ունենալ տարբեր իզոտոպներով՝ առավել հայտնի 56Fe իզոտոպը, որը ամենատարածվածն է, բայց 58Fe-ն նույնպես շատ կարևոր է։

Տեխնոլոգիական ասպեկտից խոսելով՝ երկաթն օգտագործվում է շինարարական ոլորտում՝ որպես բաղադրիչ։ Հիմնականում այն միաձուլվում է կարբոնի հետ՝ ստանալու պողպատ, որը շատ ավելի ամուր է, քան մաքուր երկաթը։

Հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ երկաթի ինչ հատկություններից կամ կիրառությունից է հետաքրքրված։

Երկու քանդակագործ

Միևնույն քաղաքում ապրում էին երկու քանդակագործ։ Նրանցից ամեն մեկի հոգում, ինչպես արևը երկնքի խորքում, բոցավառվում էր գեղեցիկի կատարելատիպը։ Եվ նրանցից ամեն մեկը ճգնում էր իր հոգու այդ անձև, անմարմին գեղեցկությունը դրսևորել, հանել հոգու անհունից, ձև ու մարմին տալ նրան, դարձնել ըմբռնելի, շոշափելի։
Եվ ուժգնապես տենչում էին նրանք իրենց ներաշխարհի կատարելատիպ գեղեցիկը իրացնել-առարկայացնել, անմահացնել հավերժորեն։
Եվ նրանցից ամեն մեկը վեր առավ մարմարիոնի զանգվածը և աշխատեց նրա վրա. մեկն աշխատում էր գիշեր և ցերեկ, ցերեկ և գիշեր, ճգնելով և տառապելով, լուռ և մտախոհ, իսկ մյուսն՝ ուրախ և զվարթ երգը շուրթերին, մանկան պես խաղալով մարմարիոնի հետ։
Մեծ ամբոխը, որ խռնվում է շուկաներում և հրապարակներում, որ հացից հետո գեղեցկություն է որոնում հրճվելու համար, լռիկ ու հետաքրքիր դեգերում էր անխոնջ մեծ արվեստագետների տան շուրջը՝ գոնե մի անգամ տեսնելու այն վսեմական գեղեցկության մի ճաճանչը, որ բխում է նրանց ստեղծագործ հոգու անհունից, ինչպես արևը տիեզերական մռայլների անդունդներից։
Եվ հասավ օրը, երբ առաջին արվեստագետը ավարտեց իր երկը, և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։
Ամբոխը ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել. բացին շղարշները, և արևի ոսկեհուռ սլաքների տակ շողաց շուշանափայլ — մի չքնաղագեղ կույսի անդրի։
Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Իսկ ինքը, ձուլված  ամբոխի մեջ, նրա շարքերում, նրա հետ ծնրադիր երկրպագում էր իր ստեղծագործությունը, գոհունակ և հիացած իր անրջական գեղեցկի մարմնացումով։
Եվ խոսում էր ինքն իր սրտի հետ. -«Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։

Հասավ այն օրը, երբ մյուս արվեստագետը, որ ստեղծագործում էր երգով ու խաղով, ավարտեց իր երկը. և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։ Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։
Ամբոխը, որ անշշուկ՝ ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել, երբ տեսավ անդրին, մի մարդու պես գետին խոնարհվեց, երկրպագեց և ծովի նման շառաչեց.
-Ահա՛ իսկական գեղեցիկը, միակ կատարյալը՝ անմահ և հավերժական. փա՜ռք և սքանչցում մեծ արվեստագետին. նա տվեց մեզ մեծ գեղեցկությունը։
Այդ միջոցին մեծ արվեստագետը, որ կանգնել էր անդրիի մոտ՝ մռայլ աչքերով և մթին կնճիռներով, խորհում էր իր հոգու օվկիանում. «Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։
Եվ նա մռայլը աչքերին՝ վեր առավ մուրճը անդրին փշրելու համար, սակայն շրջապատ-մարդիկ բռնեցին նրա բազուկը, և ամբոխն աղաղակեց.
-Մեծ արվեստագե՛տ, նվիրիր այն մեզ, խնայիր մեզ, նա մեր գեղեցկի աստվածն է այսուհետ. մենք պաշտում ենք նրան…
Եվ արվեստագետը նորից խորհեց իր հոգու օվկիանում. «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։

Ապա հեռացավ հպարտ ու մենակ, մեկուսացավ և զվարթագին սուզվեց իր հոգու անհունի մեջ՝ ստեղծագործելու բուռն տենչով, որ մեծ լռությանը լեզու տա և գեղեցկի կատարելությանը մարմին զգեցնե՝ իրականացնելու իր հոգին բոլոր հավիտյանների համար։

Առաջադրանքներ.

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։

Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։

Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։

«Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։

Այս արվեստագետը ուրախանում էր իր աշխատանքով և գոհ էր, որ կարողացել է պատկերել իր պատկերացումները:

«Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։

Այս մի արվեստագետի հոգում ապրում էր ավելին քան նա կցանկանար կերտել, դրա համար նա կարծում էր, որ իր արած աշխատանքը անավարտ է, կատարյալ չէ:

«Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։

Նա մտածեց, որ իր ստեղծագործությունը  ըստ արժանիի ժողովուրդը չէր կարող ընկալել և իր կարծիքով դա կորցնում էր իր ամբողջ արժեքը և ջանքերը, որոնք նա գործադրել էր իր հոգու մի մասնիկը պատկերելու համար, իսկ ժողովուրդը ընդունեց դա որպես կարողությունների վերջը։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։

Կարծում եմ արվեստում պետք չի սահմաններ փնտրել, քանի որ եթե դու այդ սահմանը դնում ես քո առջև կամ մտածում ես որ այլևս պետք չի շարունակել քո արվեստը հավասարվում է զրոյի և մարդկությունը զրկվում է մի այնպիսի բանից որը դու կարող էիր անել, բայց չարեցիր։

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։

Նա ուզում է ասել, որ կատարյալը գտնվում է իր հոգու մեջ և այդ քանդակը չի այդ ամբողջության արտահայտումը:

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։

Կարծում եմ նա իր առջև դրել էր սահման և չէր ջանում ավելի լայն երևակայություն ունենալ և կարողանալով արտահայտել այդ սահմանափակված մասը նա իրեն գոհ էր զգում:

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։

Որոշ չափով այո: Առաջին քանդակագործի դեպքում նրա ներքին պշմարտությունը համապատասխանում էր ընկալման հետ, բայց երրկրորդի դեպքում նրա ներքին ճշմարտության հետ չէր համապատասխանում իր գործի ընկալումը:

ՊԱՐԱԲՈԼԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ

1)Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը: Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին b միավորով ձախ և c միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց y = 5 * (x + 4)2 — 2 ֆունկցիայի գրաֆիկը: Գտե՛ք a-ն, b-ն ու c-ն:
a=5, b=4, c=2 

2)Տրված է y = — x2 ֆունկցիայի գրաֆիկը: Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին 3 անգամ, այնուհետև 5 միավորով աջ և 7 միավորով վերև։ Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց:
y = 3 * (x-5) + 7

3)Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն սեղմեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին 4 միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց y = 1/8 * x2 — 4 ֆունկցիայի գրաֆիկը: Գտե՛ք a-ն:
a=8

4)Պատկերե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = (x + 1)2 + 3

բ) y = 3 * (x — 2)2 — 1

գ) y = — 2 * (x + 7)2 + 1

5)Գտե՛ք հետևյալ պարաբոլի գագաթի կոորդինատները.
ա) y = 2(x — 4)2
(4;0)
բ) y = — (x + 2)2 — 5
(-2;-5)
գ) y = x2 + 5
(0;5)
դ) y = 8 * (x — 11)2 + 20
(11;20)
ե) y = — 5/9 * (x + 3)2 + 1
(-3;1)
զ) y = 4 * (x — 3)2 — 12
(3;-12)

6)Պարզե՛ք պարաբոլի ճյուղերի ուղղությունը: Դրանք հատվո՞ւմ են աբսցիսների առանցքի հետ.
ա) y = (x — 1)2 + 3
Դեպի վեր, չի հատվում
բ) y = — 2 * (x — 5)2 + 6
Դեպի ներքև, հատվում է
գ) y = — 7 * (x — 8)2 — 14
Դեպի ներքև, չի հատվում
դ) y = 4x2 — 16

ե) y = — 3 * (x + 4)2 — 15

Գործնական քերակնություն

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին

անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։

Ա․ Օրվա տարբեր պահերի,

Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում,

Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին,

Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։

2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։

Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.

4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։

Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։

Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:

6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.

7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:

Փողոցը- գոյական, հայցական հոլով,

ցցի- գոյական , սեռական հոլով,

կարծես- վերաբերական

կարմիր- ածական

Թթուներ

  • Գրիր աղաթթվի քիմիական բանաձևը։

HCl

  • Նշիր՝ որ տարրերն են կազմում ծծմբական թթուն (H₂SO₄)։

ջրածին, ծծումբ, թթվածին

  • Թթուների բաղադրության մեջ պարտադիր ի՞նչ տարր կա։

ջրածին

  • Ինչ իոն է տալիս թթուն ջրում լուծվելիս։

H+

  • Նշիր՝ ուժեղ թե թույլ թթու է․

ա) HCl

ուժեղ

բ) H₂CO₃

թույլ

  • Ընտրիր՝ որ նյութն է թթու.
    ա) NaOH
    բ) H₂SO₄
    գ) CaO
  • Նշիր՝ որ նյութերն են ստացվում թթվի և հիմքի փոխազդեցության արդյունքում։

աղ և ջուր

  • Գրի՛ր ազոտական թթվի բանաձևը և ասա դա միատոմյա՞, թե բազմատոմյա թթու է։

HNO3 միատոմ

  • Գրի՛ր թթվի անվանումները.
    ա) H₂SO₄ →ծծմբական թթու
    բ) HNO₃ →ազոտական թթու
    գ) H₂CO₃ →ածխաթթու
  • Նշիր, թե որ թթուներն են ուժեղ, իսկ որոնք՝ թույլ․
    HCl-ուժեղ, H₂SO₄-ուժեղ, H₂CO₃-թույլ, H₂S-թույլ
  • Գրիր թթվի և հիմքի փոխազդեցության հավասարումը․
    NaOH + HCl → NaCL + H2O
  • Գրիր մետաղի և թթվի փոխազդեցության հավասարումը․
    Zn + H₂SO₄ → ZnSO4+H2
  • Գրիր մետաղական օքսիդի և թթվի փոխազդեցությունը․
    CuO + H₂SO₄ → CuSO4+H2O
  • Հաշվիր՝ քանի գրամ աղաթթու է անհրաժեշտ 5 գ կալցիումի օքսիդը չեզոքացնելու համար։   CaO+2HCl→CaCl2 +H2 O

Առաջադրանքներ կրկնության համար

1)Հաշվել արտահայտության արժեքը․

16/7

7/5

4

6

23/24

1/5

2)Հաշվել արտահայտության արժեքը․

|-7| + |2| — |-3-2| =4

|-2| + |2| — |1-5| =0

|4a-3| — |2a-2|=5 , եթե a = -2

|2a-4| + |a+3|=8 , եթե a = -1

3)Հաշվել արտահայտության արժեքը․

27

27

4

4

4)Լուծել խնդիրները․

ա)Բադերը և խոզերը միասին ունեն 17 գլուխ և 44 ոտք։

Որքա՞ն բադ կա։

12

Որքա՞ն խոզ կա։

5

բ)Բադերը և խոզերը միասին ունեն 22 գլուխ և 58 ոտք։

Որքա՞ն բադ կա։

15

Որքա՞ն խոզ կա։

7

գ)Բադերը և խոզերը միասին ունեն 22 գլուխ և 56 ոտք։

Որքա՞ն բադ կա։

16

Որքա՞ն խոզ կա։

6

Բայ

  • Ընդգծե՛ք բայերը։

Թնդալ, բղավել, ծամթել, լոգանք, կորանք, փշրանք, անցավ, ընկավ,հարավ, խորհեմ, խոհեմ, գդալ, կարդալիսբազմեն, բազեն։ 

  1. Ընդգծե՛ք հարադիր բայերը։ 

Ցույց տալ, փոսն ընկնել, թույլ տալլաց լինել, ճաշ տալ, դասի գալ, պար գալշուռ գալ, փողոց ելնել, խելոք լինել։ 

  1. Ընդգծե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը։ 

Հարցնել, ծլեցնել, թռցնել, հեծնել, խմեցնել, իջեցնել, անցնել, զբոսնել, 

  1. Ընդգծե՛ք բազմապատկական բայերը։ 

Ժպտալ, գոռգոռալ, փայլփլել, ողողել,շողշողալ, փշրտել, երգել, նեղսրտել, պատառոտել, կողոպտել, կապոտել։ 

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Նա ինձ շատ նրբորեն /զգալ, զգացնել / տվեց, որ ես սխալ եմ։ 

Այս գինին քանի տարի է /հենցրած, հնացրած/։

Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի /փախչի,փախնի/։

Մայրս փոքր ժամանակ ինձ միշտ /քնացնում, քնեցնում/ էր օրորոցայիններով։ 

  1. Կրավորական կառույցով նախադասությունները դարձնել ներգործական։

Պատուհանը քամուց բացվեց։ 

Քամին պատուհանը բացեց:

Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին։ 

Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանեցին։ 

Այդ սափորը սեղանին դրվել էր մորս կողմից։

Մայրս է այդ սափորը դրել սեղանին:

Ոստիկանության կողմից Գևորգը հրավիրվեց ոստիկանություն։ 

Ոստիկանությունը Գևորգին հրավիրեց ոստիկանություն:

Բաժակը ջարդվեց Անուշի կողմից։ 

Բաժակը ջարդեց Անուշը:

  1. Փակագծերում տրված բառերից ընտրել նախադասությանը համապատասխանողը։ 

Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես /տուժած․ տուժված/ կողմ ճանաչեն։ 

Ձեռքերս ցրտից /ճաքճքել, ճաքճքվել / են։ 

Աստիճանով իջնելիս միշտ ձողից /բռնիր,բռնվիր/ , որ չսայթաքես։ 

Քանի օր է, չեն կարողանում մեր թղթակցի հետ /կապվել, կապնվել/։ 

Դասարանի տղաների հետ այսօր նորից /վիճվել, վիճել/ եմ։ 

  1. Ընդգծե՛ք բայի անդեմ ձևերը։ 

ողբալ, ծավալ, ձնհալ, հոգալ, կչկչալ, կորած, կասկած, հարբած, փռթկալ, տարած։ 

  1. Առանձնացրե՛ք անդեմ ձևերը և գրե՛ք, թե որ դերբայն է։ 

Երգող, գրկած, բազմած, կռվելիս, լրագրող, խմած, խորոված, ծաղկող, փոքրացող, հազալիս, մտածելիս, հավաքել, խոսող, մաքրած, գտած, փնտրելիս, քայլել։ 

Անորոշ-հավաքել, քայլել

Ենթակայական-երգող, ծաղկող, փոքրացող, խոսող

Համակատար-կռվելիս, հազալիս, մտածելիս, փնտրելիս

Հարակատար-գրկած, բազմած, խմած, խորոված, մաքրած, գտած

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք նախադասությանը համապատասխանողը։ 

Երեխան երկար լաց /լինելիս, լինելուց/շնչակտուր եղավ։ 

Ցանկապատի վրայով /թռչելիս, թռնելիս/տղան ոլորեց ոտքը։ 

Գնադկը թիկունքից էր /դիպչել, դիպել/նրան։

Այգում /զբոսնելիս, զբոսնելուց/ անսպասելիորեն գտա դրամապանակը։

Նման եռանկյունների սահմանումը

1)Նմա՞ն են ABC և A₁B₁C₁ եռանկյունները, եթե ∠A = A₁, ∠B = ∠B₁, ∠C=∠C₁, AB = 12 սմ, BC = 8 սմ, AC = 18 սմ, A₁B₁= 6 սմ, B₁C₁ = 4 սմ, A₁C₁ = 9 սմ: Նման են

2)ABC և A₁B₁C₁ եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A₁, ∠B = ∠B₁, BC = 14 դմ, AC = 9 դմ, B₁C₁= 7 դմ: Գտե՛ք A₁C₁-ը: A1 C1 =4.5 դմ:

3)ABC և KMN եռանկյունները նման են, ընդ որում՝ AB/MN = BC/NK = AC/MK: ABC և MNK եռանկյունների ո՞ր անկյուններն են համապատասխանաբար հավասար:
∠C=∠k, ∠A=∠M, ∠B= ∠N


4)ABC և A₁B₁C₁ նման եռանկյուններում AB = BC, A₁B₁ = B₁C₁ <BAC = 65o : Գտե՛ք <A₁B₁C₁ –ը: 50

5)ABC և A₁B₁C₁ եռանկյունները նման են, ընդ որում՝ <A = <A₁, BC = 15 սմ, B₁C₁ = 5 սմ: Գտե՛ք այդ եռանկյունների նմանության գործակիցը: 3

6)ABC և DEF եռանկյունները նման են։ <A = <D, <C = <F, EF = 14 սմ, DF = 20 սմ, BC = 21 սմ։ Գտեք AC–ն։

30