Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը

Առաջադրանք.
Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր՝
ա/
 Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
Հյաստանի և Վրաստանի միջև առաջացան սահմանային վեճեր՝ Լոռու և Ջավախքի շուրջ։ Կարճատև պատերազմից հետո ստեղծվեց չեզոք գոտի բրիտանացիների միջնորդությամբ։
Այսօր՝ հարաբերությունները բարիդրացիական են․ կան տնտեսական և մշակութային կապեր։ Որոշ սահմանային հարցեր դեռ լուծման փուլում են։

բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։
1918-1920 թթ․ – Թեժ վեճեր էին Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ։ Կային զինված բախումներ։
Այսօր՝ հարաբերությունները բացակայում են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և սահմանային խնդիրները դեռ հիմնական հարցերից են։ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման։

գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։ 
1918-1920 թթ․ – Օսմանյան Թուրքիայի հետ հարաբերությունները թշնամական էին։ 1920 թ․ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ծանր հարված եղավ Հայաստանի համար։
Այսօր՝ հարաբերությունները դիվանագիտական մակարդակով բացակայում են, սահմանը փակ է։ Խնդիրներն են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին։


դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր /բլոգային աշխատանք/․
1918-1920 թթ․ – Իրանը պահպանեց բարիդրացիական և չեզոք դիրք։ Կային առևտրային կապեր։
Այսօր՝ հարաբերությունները բարեկամական են։ Կա բաց սահման, համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում։ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից է։

Տնային առաջադրանք

1. Քրոմ մետաղն առաջացնում է երեք օքսիդ, որոնցում ցուցաբերում է 2, 3 և 6 վալենտականություններ: Ներկայացրեք այդ օքսիդների բանաձևերը: CrO, Cr2O3, CrO3 2. Ազոտական թթվի հետ փոխազդում են հետևյալ շարքերից մեկի նշված օքսիդները 
1. FeO, CO₂ 3. KO, PO 
2. ZnO, SO 4. MgO, CuO 

3. Կազմե՛ք (+6), P(+5), C(+4) տարրերի (փակագծերում նշված են օքսիդացման աստիճանները) օքսիդների և դրանց համապատասխանող  թթուների բանաձևերը: P2O5->H3PO4 CO2->H2CO3 

4. Հաշվեք տարրերի զանգվածային բաժինները հետևյալ օքսիդներում MgO, AL2O3, SO3: w(Mg)=1*24/40*100=60 w(O)=1*16/40*100=40 w(Al)=2*27/102*100=52.94 w(O)=3*16/102*10047.5 w(S)=1*32/80*100=40 w(O)=3*16/80*100=60 

5. Որոշ զանգվածով ծծմբի(VI) օքսիդը լուծել են 92 գ ջրում, որի հետևանքով ստացվել է ծծմբական թթվի 100 գ լուծույթ: Որոշեք թթվի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում։ 9,8 

6. 8 գ երկաթի(III) օքսիդը «լուծելու» համար այն մշակել են աղաթթ վի 10 %-անոց լուծույթով։ Գտե՛ք ծախսված լուծույթի զանգվածը: 80

Էլեկտրական երևույթներ

§8. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

§9. ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺ: ԱՄՊԵՐԱՉԱՓ

§10. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրե՛ք փորձեր, որտեղ դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը։ Ո՞ր սարքերում են օգտագործում հոսանքի ջերմային ազդեցությունը:
Լարը տաքանում է, երբ հոսանք է անցնում։ Օգտագործվում է սալիկներում, երկաթներում, ջրատաքացուցիչներում։

2. Ի՞նչ փորձով կարելի է դիտել հոսանքի քիմիական ազդեցությունը: Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:
Լուծույթի միջով հոսանք անցնելիս առաջանում է նյութերի բաժանում (էլեկտրոլիզ)։ Օգտագործվում է մետաղներ ծածկելու համար։

3. Նկարագրե՛ք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող որևէ փորձ: Ինչո՞ւ են մագնիսական ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:
Հոսանքը ստեղծում է մագնիսական դաշտ, ասեղը շեղվում է։ Սա հոսանքի գլխավոր ազդեցությունն է։

4. Ի՞նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի կենսաբանական ազդեցությունը։
Կարող է ազդել մարդու մարմնի վրա՝ առաջացնել կծկում կամ վնաս։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
Հոսանք, որի ուժը չի փոխվում։

2. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, ո՞րն է նրա միավորը:
Ցույց է տալիս, թե մեկ վայրկյանում ինչքան լիցք է անցնում։
I=q/tI = q / tI=q/t


3. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
q=I•t

4. Ինչպե՞ս են սահմանում լիցքի միավորը` կուլոնը:
1 ամպեր հոսանքը 1 վայրկյանում տանում է 1 կուլոն լիցք։

5. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ:
Սարք է հոսանքի ուժը չափելու համար։

6. Ինչպե՞ս են շղթայում միացնում ամպերաչափը:
Միացնում են շղթայի մեջ հերթականորեն։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքը կատարում է աշխատանք՝ տաքացնելով կամ շարժելով բաներ։

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրե՛ք լարումը սահմանող բանաձևը:
Ցույց է տալիս, թե մեկ լիցքի վրա որքան աշխատանք է կատարվում։
U=A/qU = A / qU=A/q

3. Ինչպե՞ս են սահմանում լարման միավորը՝ վոլտը։ Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
Երբ 1 կուլոնի համար կատարվում է 1 ջոուլ աշխատանք։

4. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Սարք է լարումը չափելու համար։

5. Ինչպե՞ս են վոլտաչափը միացնում շղթայի հետազոտվող տեղամասին:
Միացնում են շղթայի հատվածին զուգահեռ։

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը

ա/ Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր

1918-1920թթ. Հայ-վրացական հարաբերությունները, լարված էին և նույնիսկ թշնամանք կար: Համեմատած 20-րդ դարի սկզբի հիմա հարաբերությունները ավելի լավ են:
բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր

1918-1920թթ. առաջացան տարածքային վեճեր: Հիմա վիճակը շատ չի տարբերվում, 2023թ,-ին Ադրբեջանը վերահսկեց Արցախը և հարաբերությունները, նորից լարված էին:
գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր

1918-1920թթ. Հայ-թուրքական հարաբերությունները լի էին թշնամանքով: Ստորագրվեցին պայմանագրեր, որոնք Հայաստանը ծանր տարավ: Դիվանագիտական հարաբերություններ մինչև հիմա էլ չկան: Նաև Թուրքիան մինչև օրս ժխտում է ցեղասպանությունը և աջակցում Ադրբեջանին՝ ով նույնպես մեզ համար թշնամի է:
դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր /

1918-1920թթ. Հայաստանի և Իրանի հարաբերությունները լավ վիճակում էին: Չկար ինոր հակակրանք կամ տարածքային խնդիր: Ճիշտ է բացահայտ համագործակցություն չկար, բայց կողմերը չէին հակամարտում: Հիմա Իրանի հետ կան բարեկամական և ռազմավարական հարաբերություններ: Ընդհանուր առմամբ Հայաստանի և Իրանի հարաբերությունները գործնական են:

Մի հին չինական զրույց

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։

Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։

«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։

-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։

— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։

-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։

Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։

Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։

Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։

Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։

Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։

Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։

Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ  անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…

Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։

Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։

-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։

-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։

-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։

-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Հեղինակ՝ Ավետիք Իսահակյան

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։

Կայսրը սկզբում ուրախ ու հպարտ էր իր իշխանությամբ, իսկ պատմության վերջում՝ տխուր, զղջացող ու մենավոր՝ հասկանալով, որ բարի մտադրությունն առանց խոր ըմբռնման կարող է վերածվել չարի։

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։

Կայսրը կարող էր շտկել իրավիճակը, եթե առաջնորդվեր ոչ թե ինքնագոհ հպարտությամբ, այլ խորհրդատվությամբ, համբերությամբ և ժողովրդի նկատմամբ սիրով։
Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ բարի գործ անելիս պետք է ոչ միայն ցանկանալ օգնել, այլև իմանալ՝ ինչպես։

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։

Ես կարծում եմ՝ կայսրը սխալվեց ոչ թե իր ցանկության, այլ իր մտածելու ձևի մեջ։
Նա չհասկացավ, որ իրական բարեփոխությունը չի արվում հրամանով, այլ՝ զրույցով, լսելով և հասկանալով։

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։

Լավ գործ կատարելու ցանկությունը կարևոր է, բայց դա միայն առաջին քայլն է։ Որևէ բարեփոխում պետք է իրականացվի՝ լսելով, փոքր քայլերով, թափանցիկ ու պատասխանատու կառավարման միջոցով։ Եթե այս բաները հաշվի չեն առնվում՝ դրական քաղաքականությունը հեշտությամբ կարող է վերածվել վատ արդյունքի:

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։

Կայսերի պատմությունը հիշեցում է բոլորիս՝ թե իշխանավորներին, թե սովորական մարդկանց․
Եթե ուզում ես բարի բան անել, նախ լսիր, հետո գործիր։

Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության

Երբ մարդասիրությունը վերածվում է օրենքի, բայց կորցնում է իր նախնական նպատակը, այն կարող է լինել շատ վտանգավոր ուժ, և վերածվել բռնության։ Հաճախ է լինում, երբ իշխանությունը/կառավարությունը ցանկանում է ստեղծել օրենք, որպիսզի դրանով օգնի մարդկանց, բայց պաշտոնի չարաշահման պատճառով, այն կարող է վերածվել բռնության:

Չինացի կայսրի պատմությունը այդպիսի դեպքերի շատ լավ օրինակ է։ Կայսրը ցանկանում էր օգնել իր ժողովրդին՝ թողնելով նրանց ծանր, սև գլխարկները և փոխարինել թեթև սպիտակ գլխարկներով։ Նրա նպատակը մարդասիրական էր, բայց, երբ հրամանը փոխանցվում էր իշխանությունից դեպի տարբեր խավեր՝ դա անում էին շատ խիստ կերպով, և հակառակվելու դեպքում իրագործվում էին բռնություններ, որի ընթացքում մարդիկ տուժում էին։ Կառավարիչները հրամանը վերածեցին պատժի, բռնության և այն նույնիսկ սպանության վերածվեց։ Սա մի օրինակ թե ինչպես բարի միտքը ավարտվեց բռնությամբ ու մարդկանց մահով։

Նման դեպքեր իրականում շատ եղել են նաև պատմության մեջ։ Օրինակ Խորհրդային Միության սկզբնական գաղափարները՝ հավասարությունը, արդարությունը, աշխատավորի իրավունքները, նույնպես սկզից մարդասիրական նպատակով էին։ Բայց այդ գաղափարները ժամանակի ընթացքում վերածվեցին քաղաքականության բռնության: Օրինակ՝ ով չէր համաձայնում ընդհանուր կարծիքին, համարվում էր թշնամի։ Մարդկանց ձերբակալում էին, իրականոացնում բռնություններ, աքսորում կամ ոչնչացնում՝ ասեվով որ դար արվում է,,բարիքի համար,,։

Համեմատելով տեսնում ենք որ, և՛ չինացի կայսրի պատմությունը, և՛ ԽՍՀՄ-ի փորձը ցույց են, որ մարդասիրությունը չի կարող գոյություն ունենալ առանց մարդկանց կյանքը լավացնելու ազատ մտածողության ։ Երբ մի բանը բարելավելու նպատակն իրականացվում է ուժի, պատժի և այլ նմանատիպ գործնթացներով այն իր ողջ իմաստը, արժեքը կորցնում է: Երևում է, որ իշնաությունը պետք է ոչ թե բռնություն գործադրի, մարդասիրական օրենքը կամ հրամանը պահելու նպատակով, այլ ընդհամենը հայտնի այն ժողովրդին ճիշտ պայմաններով և այլ բանի չվերածի:

Այսպիսով, տեսնելով, թե ինչպես կարող են  մարդասիրական մտադրությունները վերածվել բռնության, կարելի է եզրակացնել, որ օրենքները պետք է կոնկրետ և հստակ նպատակ ունենան՝ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Մարդասիրական մտադրությունները պետք է իրականացվեն խոհեմությամբ ու ազատ մտածողությամբ, որպեսզի իշխանության ուժը չվերածվի բռնության։ Իշխանությունը պարտավոր է լինել պատասխանատու, հաշվի առնել հետևանքները և ունենակ կարգ ու որոշակի ենթարկություն, որպեսզի որոշումը չվերածվի պարտադրության և չվնասի ժողովրդին։

Էներգետիկ փոխանակություն

Որտե՞ղ է տեղի ունենում գլիկոլիզը․

ա) միտոքոնդրիում

բ) բջջանյութում

գ) ցիտոպլազմայում 

դ) քլորոպլաստում

Գլիկոլիզի ընթացքում գլյուկոզան բաժանվում է՝

ա) երկու պիրուվաթթվի մոլեկուլի

բ) մեկ ածխաթթու գազի մոլեկուլի

գ) չորս ջրածնի մոլեկուլի

դ) մեկ ջրի մոլեկուլի

Գլիկոլիզի ընթացքում առաջանում է էներգիա՝

ա) 38 ԱԹՓ

բ) 4 ԱԹՓ, մաքուր՝ 2 ԱԹՓ 

գ) 10 ԱԹՓ

դ) ԱԹՓ չի առաջանում

Գլիկոլիզը պահանջու՞մ է թթվածնի մասնակցություն․

ա) այո

բ) ոչ

Գլիկոլիզը էներգետիկ փոխանակության ո՞ր փուլին է պատկանում․

ա) առաջին փուլ 

բ) երկրորդ փուլ

գ) երրորդ փուլ

դ) չի պատկանում

Ավտոտրոֆ օրգանիզմները՝

ա) սննդանյութերը ստանում են պատրաստի ձևով

բ) սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից 

գ) սնվում են ուրիշ օրգանիզմներով

դ) չեն կարող էներգիա ստանալ

Ավտոտրոֆների օրինակ է՝

ա) բույսեր

բ) կենդանիներ

գ) մարդը

դ) սնկեր

Հետերոտրոֆ օրգանիզմները՝

ա) օրգանական նյութերը ստանում են ինքնուրույն

բ) պատրաստի օրգանական նյութեր են օգտագործում 

գ) չեն օգտագործում էներգիա

դ) ապրում են միայն ջրում

Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիա ստանում են՝

ա) արևի ճառագայթներից

բ) օրգանական նյութերի քայքայումից

գ) անօրգանական նյութերի օքսիդացումից 

դ) ֆոտոսինթեզից

Բոլոր կենդանիները համարվում են՝

ա) ֆոտոավտոտրոֆներ

բ) քեմոավտոտրոֆներ

գ)

դ) աբիոտիկ օրգանիզմներ