1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանջ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը որտեղ արգելված էր անասուն պահել կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները ապականվեց ձիերի ու ջորիների անտեղությունից ողողվեց անմեղ մարդկան արյամբ։
Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ երեք կողմից գոտևորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միայն Արաքս գետի կողմը որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։
Քաղաքից փոքր-ինչ դուրս ձորալանջին սիգապանծ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով քարե առվակների միջոցով գիշերուզօր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։
2. Բացատրիր բառերը՝ խանիճաղանջ, խաշնարած, խայտաբղետ, անթաքույց, վեղարածածկ, ակնեղեն, կրպակ, կիրճ, խառնիխուռն, ամրակուռ, սիգապանծ, դրասանգ։
Հասարակ ժողովրդի ստորին խավ, հովիվ, գույնզգույն, չթաքնված, զանգակատան գլխի կոնաձև ծածկ, թանկագին քարեր, փոքրիկ խանութ, լեռնանցք, խառնաշբոթ, ամուր կոփած/պինդ, հպարտ, ծաղկաշղթա
3. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝ մարդկային, բազմություն, մեծահարուստ, ակնեղեն, մետաքսյա, հնություն, սառնորակ։
մարդ+ային-արմատ+ածանց
բազում+ություն-արմատ+ածանց
մեծ+ա+հարուստ-արմատ+հոդակապ+արմատ
ակն+եղեն-արմատ+ածանց
մետաքս+յա-արմատ+ածանց
հին+ություն-արմատ+ածանց
սառը+որակ-արմատ+արմատ
4. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։
Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։
Երկինքը արագորեն պատվում էր իրիկնային ամպրոպաբեր ամպերից:
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։
Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։
Հովիտի երկայնքը լսավորվում էր հարյուրավոր էլեկտրական լամպերից:
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտվում է որդուց։
Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։
Սրճարանը շրջապատվել էր երեկոյան ոստիկանության կողմից:
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։
Գնդիկախաղի սեղանը դրվել էր դահլիճի ուղիղ կենտորնում նրանց կողմից:
Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։
Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։
Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը երկինքը պատռեց:
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։
Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը:
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։
Նիհարությունը անճանաչելիորեն սրել էր նրա դեմքը:
Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։
Ամենաչնչին բաները հուզում էին նրան:
Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։
Միայն չարությունն ու նախանձն էի դրդել Վաչեի սպանությանը:
Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։
Նրա մտքի ընթացքը խախտեց ջրային սարսուռից:
Day: 7 Դեկտեմբերի, 2025
Փաստեր և պնդումներ
1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։
Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Փաստ
Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ Պնդում
Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ պնդում
Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։ պնդում
Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։ փաստ
Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։ պնդում
Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։ պնդում
Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։ փաստ
Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։ պնդում
,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։ փաստ
Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։ պնդում
Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։ փաստ
Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։ պնդում
2. Պնդում ձևակերպիր հետևյալ թեմաների շուրջ։
Ա․ Անգաղթ խալիֆան համանուն ստեղծագործության հերոսն է, ով կարևորոում է երաժշտությունը։
Խալիֆան հավատում էր, որ երկրի մշակույթն է կարևորը:
Բ․ Հետաքրքրասեր Բեսսին սիրում էր տարբեր հարցեր տալ և քննել պատասխանները։
Բեսսին սիրում էր արդյունավետ մտածել:
Գ․ ,,Մի հին չինական զրույց,, ստեղծագործության կայսրը հրամայեց սև գլխարկները փոխարինել սպիտակներով։
Օրենքները պետք է կոնկրետ և հստակ նպատակ ունենան: