Կարդում ենք Տերյան
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի… 1. Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։
Տերյանի այս բանաստեղծության մեջ գերիշխում է նախևառաջ խոր ցավն ու թախիծը, որոնք ծնվում են հայրենիքի կորստի ու անորոշ ճակատագրի զգացումից։ Բանաստեղծը տագնապով հարցնում է՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես», ինչով արտահայտում է ոչ միայն անձնական միայնություն, այլ նաև ազգային ողբերգության գիտակցում։ «Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ պատել» տողերը վկայում են վախի և անհանգստության մասին՝ կարծես հայրենիքը մահվան կամ խորը քնի մեջ լինի։. 2. Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
3. Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։
Սակայն այստեղ կա նաև խոր պատասխանատվության զգացում։ Եթե նա վերջին երգիչն է, ապա իր վրա է դրված հայրենիքի լեզուն, հիշողությունը և հոգին պահպանելու պարտքը։ Նրա խոսքը «որպես աղոթք» է հնչում, այսինքն՝ նա իրեն տեսնում է որպես պահապան ու վկայող։4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։
Սակայն այստեղ կա նաև խոր պատասխանատվության զգացում։ Եթե նա վերջին երգիչն է, ապա իր վրա է դրված հայրենիքի լեզուն, հիշողությունը և հոգին պահպանելու պարտքը։ Նրա խոսքը «որպես աղոթք» է հնչում, այսինքն՝ նա իրեն տեսնում է որպես պահապան ու վկայող։