Բազմանկյան մակերեսի այլ բանաձևեր

1)Շրջանագծին արտագծած հավասարասրուն սեղանի բարձրությունը 4 սմ է, իսկ մակերեսը՝ 60 սմ2: Գտեք սեղանի սրունքը:

60/4=15

2)Շրջանագծին արտագծած հավասարասրուն սեղանի սրունքը 12 դմ է, իսկ ներգծած շրջանագծի շառավիղը՝ 5 դմ: Գտեք սեղանի մակերեսը։

24*5=120

3)Շրջանագծին արտագծած ուղղանկյուն սեղանի կողմնային կողմերը 12 սմ և 16 սմ են: Գտե՛ք սեղանի մակերեսը:

192

4)Ուռուցիկ քառանկյան 12 դմ և 18 դմ երկարությամբ անկյունագծերի կազմած անկյունը 45° է: Գտե՛ք քառանկյան մակերեսը:

54√2

5)Զուգահեռագծի 7 սմ և 16 սմ երկարությամբ անկյունագծերի կազմած անկյունը 30° է: Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը:

0,5*7*16*0,5=28

6)Գտեք սեղանի 6 սմ և 10 սմ երկարությամբ անկյունագծերի կազմած անկյունը, եթե դրա մակերեսը 15√3 սմ է:

60

7)Ուղղանկյան մակերեսը 36 դմ է, անկյունագիծը՝ 12 դմ: Գտեք անկյունագծերի կազմած անկյունը:

30

8)Ուղղանկյան կողմերը 6 սմ և 8 սմ են: Գտե՛ք անկյունագծերի կազմած անկյան սինուսը:

24/25

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1.  Ո՞վ է ,,Մենք,,-ը բանաստեղծության մեջ։ 

հայ ժողովրդին։

2. Տեքստում նշվում է ,,Մեր ճամփեն,, ․ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։ 

դարերով տևած պայքարին,

գաղթերին ու կոտորածներին,

զրկանքներով ու փորձություններով լի ընթացքին։

3. Ի՞նչ նկատի ունի ,,պայծառ առավոտ,, ասելով։

տառապանքների ավարտ,

ազատություն ու անկախություն,

խաղաղ և երջանիկ կյանք,

ազգային վերածնունդ։

4.Բացատրի՛ր բառերի հուզական երանգը.խավար, արնոտ, սուգ, պայծառ, կանաչ
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։

Խավար – մռայլ, ծանր, հուսահատության զգացում է առաջացնում։

Արնոտ – ցավ, բռնություն, ողբերգություն է արտահայտում։

Սուգ – վիշտ, կորուստ, թախիծ է ներշնչում։

Պայծառ – լույս, հույս, ուրախություն է խորհրդանշում։

Կանաչ – կյանք, վերածնունդ, խաղաղություն է նշանակում։

5. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը։ 

Դժար լեռներում,

Բարձր լեռներում,

Արնոտ լեռներում,

Սուգի լեռներում,

Կանաչ լեռներում,

6. Ինչպիսի՞նն են Հայոց լեռները` ըստ բանաստեղծության։

դժար լեռներ – դժվարություններով ու պայքարով լի,

բարձր լեռներ – վեհ, հպարտ, անսասան,

արնոտ լեռներ – ողբերգությունների ու կռիվների վկա,

սուգի լեռներ – վշտով ու կորստով լցված,

կանաչ լեռներ – կյանքով, հույսով ու վերածննդով լի։

7. Քո կարծիքով ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ 

Միաժամանակ բանաստեղծությունը հույսի մասին է․ որքան էլ ծանր լինեն խավար գիշերը և արնոտ լեռները, ժողովուրդը շարունակում է առաջ գնալ և սպասել պայծառ առավոտին՝ ազատ, խաղաղ ու երջանիկ ապագային։