Ազոտի ենթախումբ

Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։

Ազոտ, ֆոսֆոր, արսեն, բիսմութ, ծարիր

Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ տարրերի արտաքին էլեկտրոնային կառուցվածքները։

ունեն հնգական էլեկտրոն

Քանի՞ էլեկտրոն կա ազոտի ենթախմբի տարրերի արտաքին շերտում։

5

Պարբերական աղյուսակի ո՞ր խմբում են գտնվում ազոտի ենթախմբի տարրերը։

5-րդ

Ո՞րն է այդ ենթախմբի ամենաթեթև տարրը։

ազոտը

Ինչպե՞ս են փոխվում ազոտի ենթախմբի տարրերի մետաղական հատկությունները վերևից ներքև։

մեծանում են

Ի՞նչ օքսիդացման աստիճաններ են առավել բնորոշ այս ենթախմբի տարրերին։

+3

Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։

NH3

PH3

AsH3

SbH3

BiH3

Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև շարժվելիս։

մեծանում է

Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը

և թթվային և հիմնային և ամֆոտեր

Ինչպե՞ս է փոխվում ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև։

մեծանում է

Ինչպիսի՞ կապ են սովորաբար առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը՝ կովալենտ թե իոնային

կովալենտ

Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբում ամենաէլեկտրաբացասականը։

ազոտ

Ի՞նչ գազ է կազմում մթնոլորտի մեծ մասը՝։

N2

Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։

սպիտակուցների կառուցման համար

Որտե՞ղ է կիրառվում արսենը։Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։

ունի և մետաղական և ոչ մետաղական հատկություններ, կիրառվում է արդյունաբերության մեջ:

Ո՞րն է ենթախմբի ամենածանր տարրը:

բիսմութ