Խնդիրներ

1. Ո՞ր ամպերաչափի ցուցմունքն է ավելի փոքր` Al-ի՞, թե՞ A2-ի:

A2

2. Էլեկտրական շղթայի տեղամասով 16 ր-ում տեղափոխվեց 240 Կլ լիցք: Այդ ընթացքում էլեկտրական դաշտը կատարեց 1200 Ջ աշխատանք: Որոշել լարումն այդ տեղամասում և հոսանքի ուժը:

Q=240 Կլ
t=16 ր=16⋅60=960 վ
A=1200 Ջ

3. 12,8մ երկարության և 0,1 մմ հատույթի մակերեսով հաղորդալարում հոսանքի ուժը 4Ա է, երբ լարումը 220 Վ է: Ի՞նչ նյութից է պատրաստված հաղորդալարը:

Հաղորդալարը պատրաստված է նիկելինից։

4. Որոշեք A ամպերաչափի և VI վոլտաչափի ցուցմունքները (տես նկարը), եթե R1 և R2 սպառիչների դիմադրություններն են` R1 = 2 Օմ, R2 = 4 Օմ, իսկ V2 վոլտաչափի ցուցմունքը` U2 = 2 Վ:

I=0.5Ա

U1=1Վ

5. Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է (տես նկարը): Որոշեք R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1 և R2 հաղորդիչների դիմադրություններն են` R1 = 2 Օմ, R2 = 5 Օմ: Որքա՞ն է հոսանքի ուժը AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:

I = 0.6 Ա

Հաղորդիչների հուգահեռ միացումը

  • Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

Եթե հաջորդական շղթայով լամպեր միացրած լիներ և եթե մի լամպը փչանա, ամբողջ շղթան կմարի: Զուգահեռ շղթայի օղակի դեպքում ամեն մեկը ունի նույն լարումը և դրա շնորհիվ, եթե մեկը վնասվի մյուսները վառ կմնան:

  • Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասում: Նկարագրեք այն փորձը, որը հաստատում է այդ առնչության ճիշտ լինելը:

Չճյուղավորված մասում հոսանքը հավասար է ճյուղերի հոսանքների գումարին:

  • Իրար զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը: Ի՞նչ փորձով կարող եք հաստատել, որ ձեր պատասխանը ճիշտ է:

Լարումը:

  • Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը: Պատասխանը հիմնավորել՝ օգտվելով 2-րդ հարցի պատասխանից և Օհմի օրենքից:

1/R=1R1+1/R2

Խնդիրներ

1. Որոշեցե՛ք հոսանքի ուժը էլեկտրալամպում, եթե դրա միջով 10- ր-ում անցնում է 300 Կլն էլեկտրաքանակ:

10ր=600վ

300Կլ/600վ=0,5Ա

2. Ի՞նչ էլեկարաքանակ կանցնի 2 ր-ով շղթային միացրած գալվանոմետրի կոճով, եթե հոսանքի ուժը շղթայում 12 մԱ է:

2ր=120վ

120մԱ=0,012Ա

120վ*0,012Ա=1,44Կլ

3. Շղթայում (նկ. 279) միացված են երկու ամպերմետրեր: Al ամպերմետրը ցույց է տալիս 0,5 Ա հոտանքի ուժ: Լամպի միջով ի՞նչ էլեկտրաքանակ է անցնում 10 րոպեում: 

10ր=600վ

0,5Ա*600վ=300Կլ

4. Սալիկը միացված է լուսավորման ցանցին: Դրանով ի՞նչ էլեկտրաքանակ է անցնում 10 ր-ում, եթե հոսանքի ուժը հաղորդալարում 5 Ա է:

10ր=600վ

5Ա*600վ=3000Կլ

5. Դիմադրատարրի վրա 110 Վ լարման դեպքում հոսանքի ուժը դրա նում հավասար է 4 Ա: Ի՞նչ ըարում պետք է տալ դիմադրատարրին, որպեսզի հոսանքի ուժը դրանում դառնա 8 Ա:

110Վ/4Ա=27,5Օհ

27,5Օհ*8Ա=220Վ

220Վ-110Վ=110Վ

6. Դիմադրատարրի սեղմակներին 220 Վ լարման դեպքում հոսանքի ուժը 0,1 Ա է։ Ի՞նչ լարում է մատուցված դիմադրատարրին, եթե հոսանքի ուժը դրանում հավասար է 0,05 Ա։

220Վ/0,1Ա=2200Օհ

2200Օհ*0.05Ա=110Վ

Էլեկտրամագնիսներ, երկրի մագնիսական դաշտը, կողմնացույց

1. Ի՞նչ եղանակով կարելի է մեծացնել կոճի մագնիսական դաշտը:

Կարող ենք մեծացնել հոսանքի ուժը, գալանների թիվը ավելացնել կամ կոճի ներսում տեղադրել երկաթե մի բան:

2. Ինչո՞ւ կոճի գալարների թիվը մեծացնելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

Որովհետև յուրաքանչյուր գալար ստեղծում է մագնիսական դաշտ ու երբ գալարները շատանում են նրանց դաշտերը միանում են ու դառնում ավելի ուժեղ։

3. Ինչո՞ւ կոճի ներսում երկաթե միջուկ տեղադրելիս նրա մագնիսական դաշտն ուժեղանում է:

Երկաթը լավ մագնիսացվող նյութ է․ այն ուժեղացնում է մագնիսական դաշտը, այդ պատճառով դաշտը դառնում է ավելի հզոր։

4. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս:

Էլեկտրամագնիս են անվանում այն սարքը, որը մագնիսական հատկություն է ստանում էլեկտրական հոսանք անցնելու ժամանակ:

5. Բերեք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ:

Օրինակ՝ բարձրախոսները:

6. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:

Կողմնացույցը ունի ազատ պտտվող մագնիսական սլաք, որը տեղադրված է առանցքի վրա և փակված է պատյանում։

7. Ինչպե՞ս են կողմնացույով որոշում հորիզոնի կողմերը:

Սլաքը միշտ ցույց է տալիս հյուսիս–հարավ ուղղությունը։ Սլաքի հյուսիս ցույց տվող ծայրը ցույց է տալիս հյուսիսը, իսկ հակառակ կողմը՝ հարավը։ Դրանց օգնությամբ նաև որոշում են արևելքը և արևմուտքը:

8. Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ կողմնացույցի սլաքը Երկրի տվյալ վայրում տեղակայվում է որոշակի ուղղությամբ:

Որովհետև Երկիրը ունի մագնիսական դաշտ, և քանի որ սլաքն էլ է մագնիս այն թեքվում է դեպի մագնիսի բևեռների ուղղության:

9. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:

Հյուսիսում և Հարավում

10. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:

Որ մագնիսական բևեռները չեն համընկնում աշխարհագրական բևեռների հետ, դրա պատճառով կողմնացույցը ցույց է տալիս մի փոքր թեք ուղղություն։

11. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը և ինչով է այն պայմանավորված:

Մագնիսական փոթորիկը Երկրի մագնիսական դաշտի ուժեղ խանգարում է, որը պայմանավորված է Արևից եկող մասնիկների հոսքով:

Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր շրջանակի վրա․

1. Ե՞րբ է մագնիսական դաշտում տեղադրված հաղորդչի վրա ուժ ազդում:

Երբ հաղորդչով հոսանք է անցնում և այն գտնվում է մագնիսական դաշտում։

2.Ինչպե՞ս է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտում ազդող ուժը կախված հոսանքի ուղղությունից:

Եթե փոխվի հոսանքի ուղղությունը, ուժի ուղղությունն էլ կփոխվի։

3. Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո:

Երբ շրջանակի հարթությունը ուղղահայաց է մագնիսական դաշտի գծերին։

4.Ի՞նչ տեղի կունենա, եթե չփոխվի հոսանքի ուղղությունը մագնիսական դաշտում պտտվող շրջանակում:

Շրջանակը կպտտվի միայն կես շրջադարձ և կկանգնի։

5.Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն:

Էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխում է մեխանիկականի։ Կազմված է մագնիսներից, շրջանակից, կոլեկտորից և խոզանակներից։

6.Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում:

Կոլեկտորը փոխում է շրջանակում հոսանքի ուղղությունը։

7.Ի՞նչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները:

Դրանք արդյունավետ են, քիչ է աղմուկը և հեշտ են կառավարվում։

8.Նշեք էլեկտրաշարժիչների մի քանի կիրառություն:

Օգտագործվում են օդափոխիչներում, լվացքի մեքենաներում, էլեկտրական գործիքներում, էլեկտրագնացքներում։

9.Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում:

Այն երևույթը, երբ մագնիսական դաշտի փոփոխությունից հաղորդչում առաջանում է հոսանք։

10. Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը:

Ունի մագնիս, պտտվող շրջանակ, օղակներ և խոզանակներ։

11.Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական:

Այն հոսանքը, որի ուղղությունն ու մեծությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում են։

12. Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը: Որքա՞ն է այդ հոսանքի պարբերությունը:

50 Հց, պարբերությունը՝ 0.02 վրկ։

13.Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան՝ ա. էլեկտրակայաններում, բ. ջերմաէլեկտրակայաններում:

ջրի էներգիայի շնորհիվ

վառելիքի այրման արդյունքում ստացվող ջերմային էներգիայի շնորհիվ։